041.0675.180901
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 2001 թվականի N 675
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 299 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 299 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
որոշման 2-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կոլեգիայի կազմում`
ա) «Ն. Տեր-Բալյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Է. Բարսեղյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետի տեղակալ» բառերով.
բ) «Է. Բարսեղյան - «Օկտան-թեստ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն» բառերը փոխարինել «Կ. Մկրտչյան - «Կապան-Թեսթ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն» բառերով: