118.0523.300715
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 07 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11815321
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
28 հուլիսի 2015 թվականի թիվ 523-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎԸ ՈՐՊԵՍ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել, որ հանրային հատվածի կազմակերպություններում նյութական ակտիվը կարող է դասակարգվել որպես հիմնական միջոց, եթե նրա արժեքը սկզբնական ճանաչման պահին գերազանցում է 25 000 ՀՀ դրամը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 09.06.2021 թիվ 270-Ն հրաման)