08/07/2021- / /
050.0175.090804
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 08 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
13 հուլիսի 2004 թվականի N 175-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 21-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը և 49-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություններում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 21-ը` համաձայն հավելվածի (կցվում է):
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ
ՀԱՎԵԼՎԱԾ
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թվականի հուլիսի 13-ի
թիվ 175-Ն որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 21 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1.1. Սույն կանոնակարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություններում դրամարկղային գործառնությունների իրականացումը, վարկային կազմակերպություններում կանխիկ դրամի ընդունման ժամանակ կեղծ դրամանիշերի հայտնաբերման դեպքերում ձեռնարկվող գործողությունները, վարկային կազմակերպություններում կանխիկ դրամի ինկասացիան:
1.2. Սույն կանոնակարգի իմաստով`
ա) Կանխիկ դրամ` շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաև շրջանառությունից հանված, սակայն փոխանակման ենթակա Հայաստանի Հանրապետության դրամը, ինչպես նաև արտարժույթ` թղթադրամի և մետաղադրամի տեսքով, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ:
բ) (1.2-րդ կետի բ ենակետն ուժը կորցրել է 26.04.05 թիվ 200-Ն որոշում)
գ) Դրամարկղ` տարածք, որտեղ իրականացվում է հաճախորդների դրամարկղային սպասարկումը:
դ) Դրամարկղի վճարային փաստաթղթեր` կանխիկ դրամի մուտքի և ելքի օրդերներ:
ե) Գանձապահ` վարկային կազմակերպության աշխատակից, որն իրականացնում է կանխիկ դրամի մուտքագրումը վարկային կազմակերպության դրամարկղ և ելքագրումը վարկային կազմակերպության դրամարկղից:
զ) Վարկային կազմակերպության հաճախորդ` վարկային կազմակերպության ծառայություններից օգտվող անձինք:
ԳԼՈՒԽ 2. |
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ |
2.1. Վարկային կազմակերպություններում դրամարկղային գործառնությունները` հաճախորդներից (ինկասատորներից) կանխիկ դրամի ընդունում-հանձնումը, վարկային կազմակերպություններում կանխիկ դրամի փոխադրումների փաստաթղթային ձևակերպումները, գանձապահին առհաշիվ գումարների տրամադրումը, վարկային կազմակերպության այլ աշխատակիցներին առհաշիվ տրված կանխիկ գումարների տրամադրումը և այդ գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները, արժեքների ի պահ ընդունումը, դրամարկղի ամփոփումը, կանխիկ դրամի հաշվառման գրքի վարումը` թղթային կամ էլեկտրոնային (թղթային տարբերակով կանխիկ դրամի հաշվառման գիրք վարելու դեպքում` համաձայն սույն Կանոնակարգի Հավելված 1-ի), դրամարկղում առկա արժեքների պահպանումը, վարկային կազմակերպությունների դրամարկղերում առկա արժեքների ստուգումները իրականացվում են վարկային կազմակերպության կողմից սահմանվող կարգերի պահանջներով:
(2.1-ին կետը փոփ. 25.05.2021 թիվ 78-Ն որոշում)
2.2. (2.2-րդ կետն ուժը կորցրել է 25.05.2021 թիվ 78-Ն որոշում)
2.3 Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները դրամարկղային գործառնությունները կանոնակարգող կարգերի մեկական օրինակները ընդունմանը հաջորդող մեկամսյա ժամկետում, այդ թվում` փոփոխություններն ու լրացումները, տրամադրում են Կենտրոնական բանկին, իսկ նոր բացված վարկային կազմակերպությունները այդ կարգերի մեկական օրինակները Կենտրոնական բանկին են տրամադրում վարկային կազմակերպության լիցենզիա ստանալուց հետո եռամսյա ժամկետում:
(2.3-րդ կետը փոփ. 11.03.08 թիվ 64-Ն որոշում)
2.4. (2.4-րդ կետն ուժը կորցրել է 11.03.08 թիվ 64-Ն որոշում)
2.5. (2.5-րդ կետն ուժը կորցրել է 11.03.08 թիվ 64-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 3. |
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԵՂԾ ԴՐԱՄԱՆԻՇԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
3.1. Վարկային կազմակերպության դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման ժամանակ գանձապահը դրամանիշերի վճարունակությունը ստուգելիս պետք է ղեկավարվի սույն գլխով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի թիվ 40-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ի կանոն 3-ով:
(3.1-րդ կետը փոփ. 26.04.05 թիվ 200-Ն, 24.05.16 թիվ 84-Ն որոշումներ)
3.2. Դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման ժամանակ կեղծ դրամանիշերի հայտնաբերման դեպքում պարտադիր կարգով կազմվում է ակտ 4 օրինակից (համաձայն սույն կանոնակարգի հավելված 2-ի), որը ստորագրվում է կեղծ դրամանիշը հայտնաբերող գանձապահի, հաճախորդի (կամ ինկասատորի) և վարկային կազմակերպության ղեկավարի կողմից: Ակտի մեկ օրինակը կեղծ դրամանիշերի հետ միասին հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Ակտի երկրորդ օրինակը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ: Ակտի երրորդ օրինակը հանձնվում է կանխիկ դրամը հանձնող հաճախորդին (կամ կանխիկ դրամը առաքող բանկին), իսկ չորրորդ օրինակը մնում է կեղծ դրամանիշերը հայտնաբերող վարկային կազմակերպությունում:
ԳԼՈՒԽ 4. |
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԻՆԿԱՍԱՑԻԱՆ |
4.1. Եթե Վարկային կազմակերպությունից բանկ կամ այլ վարկային կազմակերպություններ և հակառակ ուղղությամբ տեղափոխվող կանխիկ դրամի ընդհանուր գումարը գերազանցում է հինգ միլիոն դրամը, ապա փոխադրումներն իրականացվում են միայն ինկասացիոն կազմակերպությունների միջոցով` առաջնորդվելով վարկային կազմակերպության և ինկասացիոն կազմակերպության միջև կնքված պայմանագրի հիմունքներով:
4.2. Վարկային կազմակերպության և ինկասացիոն կազմակերպության միջև կնքված պայմանագրով սահմանվում են`
ա) կանխիկ դրամի փոխադրման ձևերը,
բ) վարկային կազմակերպությունում կանխիկ դրամի ընդունման և հանձնման ձևերը,
գ) ինկասացիոն կազմակերպության աշխատակցի կողմից վարկային կազմակերպության պատասխանատու անձանց ուղեկցումը կանխիկ դրամի փոխադրման ժամանակ,
դ) կանխիկ դրամի փոխադրման ժամանակ կողմերի պատասխանատվությունը և պարտականությունները:
4.3. Վարկային կազմակերպություններում կանխիկ դրամը ինկասացիոն կազմակերպությանը կարող է հանձնվել.
ա) կնքված պարկերով (կամ պայուսակներով): Մինչև ինկասատորներին հանձնելը, կանխիկ դրամը դրվում է պարկերի (կամ պայուսակների) մեջ և կնքվում վարկային կազմակերպության կնիքով: Պարկում (կամ պայուսակներում) դրվում է նաև վարկային կազմակերպության արժեքը ինկասատորներին հանձնողի կողմից ստորագրված և կնքված արժեքներին ուղեկցող ցուցակը (համաձայն սույն կանոնակարգի հավելված 3-ի),
բ) թղթադրամները` թերթ առ թերթ, մետաղադրամները` հատերով հաշվելով: Մինչև կանխիկ դրամը տեղափոխելը ինկասատորները ստուգում են առաքվող արժեքների և արժեքներին ուղեկցող ցուցակում նշված գումարի համապատասխանությունը:
4.4. Վարկային կազմակերպություններում ինկասացիոն կազմակերպությունից կանխիկ դրամի ընդունումը, կախված սպասարկող բանկում ինկասացիոն կազմակերպությանը կանխիկ դրամի հանձնման ձևերից, համապատասխանաբար իրականացվում է`
ա) կնքված պարկերով (կամ պայուսակներով)` ստուգելով պարկերի (կամ պայուսակների) և կնիքների ամբողջական (չվնասված) լինելը: Պարկերի (պայուսակների) կամ դրանց կապարակնիքների վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ, որը ստորագրվում է արժեքներն ընդունողի և ինկասատորների կողմից:
Վնասված պարկերի (պայուսակների) արժեքները վերահաշվվում են թղթադրամները` թերթ առ թերթ, մետաղադրամները` հատերով: Պարկերում (պայուսակներում) առկա արժեքները համեմատվում են արժեքների ցուցակի հետ: Անհամապատասխանությունների դեպքում կազմվում է ակտ, որը հիմք է հանդիսանում հայտնաբերված պակասորդը լրացնելու համար: Ակտը ստորագրում են արժեքներն ընդունողը և ինկասատորները:
բ) Թղթադրամները` կապոցներով, իսկ մետաղադրամները` պարկերով, ստուգելով կապոցների փաթեթավորման ճշտությունը, թղթադրամների արմատների քանակը, փաթեթների, մետաղադրամների պարկերի և կնիքների ամբողջականությունն ու անվնաս լինելը:
Վնասված կնիքներով և պատռված փաթեթներով (պարկերով) կապոցներն ու պարկերը ընդունվում են` թղթադրամները` թերթ առ թերթ, մետաղադրամները` հատերով հաշվելով: Հաշվեսխալների հայտնաբերման դեպքում կազմվում է ակտ, որը հիմք է հանդիսանում պակասորդների հատուցման համար:
գ) Թղթադրամները` թերթ առ թերթ, մետաղադրամները` հատերով հաշվելով:
4.5. (4.5-րդ կետն ուժը կորցրել է 26.04.05 թիվ 200-Ն որոշում)
(կանոնակարգը փոփ. 26.04.05 թիվ 200-Ն որոշում)
Հավելված 1
Վարկային կազմակերպության անվանումը _____________________________________
Կանխիկ դրամի հաշվառման գիրք
Սկսված է «____» ______________ 200__ թ.
Ավարտված է «____» ______________ 200__ թ.
._________________________________________________________________________.
| Սկզբնական մնացորդը |
| առ _____________ 200 թ. դրությամբ ________________ դրամ |
|_________________________________________________________________________|
| Դրամարկղային օրդերների համարները | Մուտքը | Ելքը |
|___________________________________| | |
| մուտքի | ելքի | | |
|_________________|_________________|_________________|___________________|
|_________________|_________________|_________________|___________________|
|_________________|_________________|_________________|___________________|
|_________________|_________________|_________________|___________________|
|_________________|_________________|_________________|___________________|
|_________________________________________________________________________|
|Վերջնական մնացորդը օրվա վերջի դրությամբ ________________ դրամ |
._________________________________________________________________________.
1 (ստորագրություններ)
2
Հավելված 2
ՕՐԻՆԱԿ թիվ ........
ԱԿՏ
ԿԵՂԾ ԴՐԱՄԱՆԻՇԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
..... ........................ 200.... թ. թիվ ........
Սույն ակտը կազմված է......................................................
(վարկային կազմակերպության անվանումը) Գանձապահ ...........................................................կողմից
(գանձապահի անուն, ազգանուն, հայրանունը) Հայտնաբերվել է կեղծ դրամանիշ, հանձնված .................................................................. կողմից:
(հաճախորդի անվանումը) Անվանական արժեքը, սերիան և համարը
..........................................................................
(անվանական արժեքը թվերով և բառերով)
Գանձապահ`................................................
(գանձապահի անուն, ազգանունը և ստորագրությունը)
Վարկային կազմակերպության ղեկավար`
................................................
(անուն, ազգանունը և ստորագրությունը)
Հաճախորդ`................................................
(հաճախորդի անուն, ազգանունը և ստորագրությունը)
Կեղծ դրամանիշն ուղարկվել է ՀՀ համապատասխան իրավապահ մարմին
..........................................................................
(իրավապահ մարմնի անվանումը, որտեղ ուղարկվել է կեղծ դրամանիշը)
Հավելված 3
Առաքվող արժեքների ցուցակ
____ ______________ 200 թ.
Առաքող _______________________________________________________________
Ստացող _______________________________________________________________
Առաքում ենք արժեքներ ավագ ինկասատոր _________________________ միջոցով:
Պարկը (կամ պայուսակը) կնքված է թիվ ___________ կնիքով:
._________________________________________________________________________.
| Արժեքների անվանումը | Գումարը |Պարկերի (պայուսակների)| Կնիքների |
| (արժույթը ըստ անվանական | | քանակը | համարները |
| արժեքների) | | | |
|__________________________|___________|______________________|___________|
|__________________________|___________|______________________|___________|
|__________________________|___________|______________________|___________|
|__________________________|___________|______________________|___________|
|__________________________|___________|______________________|___________|
|__________________________|___________|______________________|___________|
|__________________________|___________|______________________|___________|
|__________________________|___________|______________________|___________|
|Ընդամենը | | | |
._________________________________________________________________________.
Դրամարկղի պատասխանատու Ինկասատոր(ներ)ի
աշխատակցի ստորագրությունը` ստորագրություն(ներ)ը
Կնիքի տեղը`
ՍՏԱՑԱԳԻՐ
___ ______________ 200 թ. ցուցակում նշված արժեքները ______________________________________ դրամ (գումարը` թվերով և բառերով), որոնք առաքվել են ավագ ինկասատոր _________________________________ միջոցով, ստացանք:
Արժեքների ընդունումը կատարվել է` ստուգելով _______________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Արժեքները ընդունեցին` պատասխանատու աշխատակիցներ
Արժեքները հանձնեցին Ինկասատորներ`