Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2021 թվականի N 96-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 88-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 88-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի`

i

1) 1-ին կետի 7-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» պարբերությամբ.

«գ. մինչև 1 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորություն և այդ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան տրամադրվել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին».

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

i

«5) 7-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի նկատմամբ կիրառվում է 0,9 գործակից` էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացած` փաստաթղթերով ներկայացված կայանի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքի (բացառությամբ կայանը էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ օդային գծերի, հենասյուների, հաշվառման համակարգի, բաշխման ցանցին միացման կետում այլ օժանդակ սարքավորումների տեղադրման համար անհրաժեշտ հողատարածքի) փոփոխման (ընդլայնման) կամ էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման լարման փոփոխման դեպքերում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

    հանձնաժողովի նախագահ`                  Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

ք. Երևան

31 մարտի 2021թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
31.03.2021
N 96-Ն
Որոշում