328.0036.300801
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 08 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32801133
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
9 օգոստոսի 2001 թվականի N Հր-36/Գ
i
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐՎԱԾ, ՓՈԽԱՆԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 4-ի N 594 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողի վկայական տալու կարգի 16-րդ կետով սահմանված դրույթով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել փախստականի կարգավիճակ հայցողների վկայականների հաշվառման իրականացման, ինչպես նաև տրված, փոխանակված, կորած և վերադարձված վկայականների գրանցամատյանների վարման կարգը /կցվում է/:
Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր
միգրացիայի է փախստականների
վարչության պետի
2001 թվականի օգոստոսի 9-ի
N 36/Գ հրամանով
ԿԱՐԳ
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐՎԱԾ, ՓՈԽԱՆԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգը հաստատված է ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 4-ի N 594 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողի վկայական տալու կարգի 16-րդ կետով սահմանված դրույթին համապատասխան և սահմանում է փախստականի կարգավիճակ հայցողների վկայականների /այսուհետև` վկայական/ հաշվառման իրականացման, ինչպես նաև տրված, փոխանակված, կորած և վերադարձված վկայականների գրանցամատյանների վարման կարգը:
2. Փախստականի կարգավիճակ հայցողների վկայականների հաշվառման իրականացման, ինչպես նաև տրված, փոխանակված, կորած և վերադարձված վկայականների գրանցամատյանների վարման աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության /այսուհետև` վարչություն/ իրավաբանական բաժնի կողմից:
3. Նշված աշխատանքների իրականացման համար վարչության իրավաբանական բաժնում պահվում են վկայականների հաշվառման, ինչպես նաև տրված, փոխանակված, կորած և վերադարձված վկայականների գրանցամատյաններ:
4. Գրանցամատյանների շապիկի վրա կատարվում է հետևյալ գրառումը. «Փախստականի կարգավիճակ հայցողների վկայականների հաշվառման իրականացման, ինչպես նաև տրված, փոխանակված, կորած և վերադարձված վկայականների գրանցամատյան»:
5. Գրանցամատյանում առանձնացվում են 12 սյունակներ, որտեղ նշվում են`
- 1-ին սյունակում` փախստականի կարգավիճակ հայցելու օրը, ամիսը, տարեթիվը,
- 2-րդում` անձի անունը, ազգանունը, հայրանունը,
- 3-րդում` ծննդյան թիվը,
- 4-րդում` քաղաքացիությունը,
- 5-րդում` ՀՀ-ում բնակության վայրը,
- 6-րդում` վկայականի տրման օրը, ամիսը, տարեթիվը,
- 7-րդում` վկայականի N-ը,
- 8-րդում` վկայականի տիրոջ ստորագրությունը,
- 9-րդում` փոխանակված վկայականի N-ը, տրման օրը, ամիսը, տարեթիվը և այն ստացողի ստորագրությունը: Այս սյունակում կատարվում է նշում վկայականի փոխանակման հիմքերի վերաբերյալ.
- 10-րդում` վկայականը կորցնելու օրը, ամիսը, տարեթիվը: Այս սյունակում նշվում է վկայականի կորստյան վերաբերյալ ՆԳ մարմինների կողմից տրված տեղեկանքի N-ը, օրը, ամիսը, տարեթիվը.
- 11-րդում` վկայականը վերադաձնելու օրը, ամիսը, տարեթիվը: Այս սյունակում կատարվում է նշում վկայականի վերադարձման հիմքերի մասին:
6. Գրանցամատյանի էջերը համարակալվում են ըստ հերթականության: Գրանցամատյանը կարվում է և կնքվում վարչության կլոր կնիքով:
7. Գրանցամատյանը ծառայողական օգտագործման փաստաթուղթ է: Գրանցամատյանների վարման աշխատանքները իրականացվում են միայն վարչության իրավաբանական բաժնի աշխատողների կողմից: Արգելվում է վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների աշխատողների կողմից գրանցամատյանին ծանոթանալ, դրանց գրառումներ, նշումներ, պատճենահանումներ, քաղվածքներ կատարելը կամ գրանցամատյանից այլ տեղեկություններ ձեռք բերել:
8. Գրանցամատյանում առկա տվյալները վարչության իրավաբանական բաժնի կողմից վարչության այլ աշխատակիցների կարող են տրամադրվել միայն վարչության պետի և նրա տեղակալների հանձնարարությամբ:
9. Գրանցամատյանը պահվում է չհրկիզվող պահարանում:
10. Լրացված գրանցամատյանները արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: