Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 14 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 փետրվարի 2021 թվականի N 241-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդամթերքի ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անվտանգության սերտիֆիկատներ տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ու անվտանգության սերտիֆիկատների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) «բառերով, իսկ «ծառայություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման N 1 հավելվածով հաստատված կարգում`

i

ա. 6-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «մսի, մսամթերքի,» բառերը,

բ. 6-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «կենդանական ծագում ունեցող հումքի` կաշվի, մորթու, բրդի, մորթեղենի, մազի, աղվամազի, փետուրի, էնդոկրինային և աղիքային հումքի, արյան, ոսկորի, այլ հումքի տեսակների (մորթափառ, կաշվեհումքի կտորներ, ալբումին, տեխնիկական կազեին, ժելատին, լեղի, կենդանիների արյուն, դրա բաղադրիչներ, հյուսվածքներ, օրգաններ, մանրէական աճեցվածքներ, տեխնիկական եղջյուրասմբակային հումք, կաթի, մսի արտադրության մնացորդներ, ակնամոմ, մեղվակաթ, ծաղկափոշի, մեղվաթույն, օձի թույն) և» բառերը,

գ. 6-րդ կետի 4.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1) N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրամադրվում է սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի` Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրման, վերամշակման (մշակման) և (կամ) իրացման (վաճառքի) համար: N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրամադրվում է սպանդանոցային գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից.»,

դ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.2-րդ ենթակետով.

«4.2) N 5 ձևի անասնաբուժական վկայականն ունի պիտակ (այսուհետ` պիտակ)` համաձայն N 5.1 ձևի, որը տրամադրվում է գնորդի պահանջով այն դեպքերում, երբ N 5 ձևի անասնաբուժական վկայականով փոխադրվող կամ իրացվող կենդանական ծագման մթերքը կամ հումքն իրացվելու է տարբեր խմբաքանակներով: Պիտակը նույնականացվում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի հերթական համարակալման և յուրաքանչյուր պիտակին լրացնողի կողմից տրվող հերթական համարով, ինչպես նաև արագ արձագանքման կոդի (Quick Response (QR) code) միջոցով.»,

ե. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. NN 1, 2 և 3 ձևերի անասնաբուժական վկայականները տրվում են անասնաբուժական ծառայության կողմից: NN 1, 2 և 3 ձևերի անասնաբուժական վկայականները լրացվում են առնվազն երկու օրինակից, որի մեկ օրինակը պահվում է անասնաբուժական ծառայությունում:»,

զ. 11-րդ և 12-րդ կետերից հանել «, 5» թիվը.

i

է. 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 12.1-ին կետով.

«12.1. Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքում սպանդից գոյացած մթերքն սպառման համար պայմանական պիտանի կամ ոչ պիտանի ճանաչվելու դեպքում N 5 անասնաբուժական ձևը չի տրամադրվում և դրա մասին անմիջապես տեղեկացվում է վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին` ներկայացնելով փորձաքննության եզրակացության պատճենը:»,

i

ը. 18-րդ և 19.1-ին կետերը «Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ N 5 ձևի անասնաբուժական վկայականի» բառերով,

i

թ. 19.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.2-19.7-րդ կետերով.

«19.2. N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրվում է անասնաբուժասանիտարական փորձաքննության դրական եզրակացության դեպքում և լրացվում է սպանդանոցային գործունեություն իրականացնող անձի կողմից` երկու օրինակով:

19.3. N 5 ձևի անասնաբուժական վկայականի պիտակը (պիտակ) լրացվում է սպանդանոցային գործունեություն իրականացնող անձի և (կամ) սպանդային մթերքի մատակարարողի կամ իրացնողի կողմից` երկու օրինակով:

19.4. N 5 ձևի անասնաբուժական վկայականը և պիտակը լրացվում են էլեկտրոնային եղանակով` անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգից` նախապես համակարգում գրանցվելու և մուտքի ծածկագիր ստանալու միջոցով:

19.5. N 5 ձևի անասնաբուժական վկայականը և պիտակն էլեկտրոնային եղանակով լրացնելու անհնարինության դեպքում, լրացնելու իրավասություն ունեցողի նախնական դիմումի հիման վրա, տեսչական մարմինը թույլատրում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի և պիտակի` թղթային տարբերակով լրացնելը` դիմումատուին նախապես տրամադրելով իր կողմից հաստատված և հաշվառված N 5 ձևի վկայականի և պիտակի թղթային օրինակները` յուրաքանչյուրից երեք օրինակով:

19.6. N 5 ձևի անասնաբուժական վկայականը կամ պիտակը թղթային եղանակով լրացնելուց հետո մեկօրյա ժամկետում լրացնողը վկայականի կամ պիտակի մեկ օրինակը ներկայացնում է տեսչական մարմին:

19.7. N 5 ձևի անասնաբուժական վկայական և (կամ) պիտակ տրամադրողն իրականացնում է իր կողմից տրամադրված վկայականի և (կամ) պիտակի հաշվառում` լրացված վկայականի կամ պիտակի մեկ օրինակը պահելով առնվազն երեք ամիս:».

3) որոշման N 2 հավելվածում`

ա. N 5 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,

i

բ. լրացնել նոր` N 5.1 ձևով` համաձայն N 2 հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. փետրվարի 26

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի փետրվարի 25-ի

N 241-Ն որոշման

 

ձ                                                              «Ձև  N 5

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N

_____ _____________ 21 թ.

 

Սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի` հանրապետության տարածքով փոխադրման, վերամշակման (մշակման) և իրացման

 

Սույն անասնաբուժական վկայականը տրվում է

__________________________________________________________________ - ին

(նշել իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ՀՎՀՀ-ն,

իրավաբանական հասցեն)

 

ենթահսկման բեռն արտադրված է

___________________________________________________________________ -ի

(նշել սպանդանոցի անվանումը, ՀՎՀՀ-ն, գործունեության հասցեն)

 

սպանդանոցային մորթի արդյունքում ստացված առաքման ենթակա մթերքը

___________________________________________________________________ -ի

(նշել սպանդից ստացված մթերքի և հումքի տեսակը, քանակը (մսեղիքի կգ-ն)

 

և անասնաբուժասանիտարական փորձաքննության տվյալները

______________________________________________________________________

(նշել անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքը, եզրակացության

համարը, տալու ամսաթիվը)

 

Փոխադրողի տվյալները

______________________________________________________________________

(փոխադրողի անունը, իրավաբանական հասցեն, փոխադրամիջոցի տեսակը, պետական

համարանիշը)

 

Իրացման (վաճառքի) կամ հանրային սննդի կազմակերպման կամ արտադրության (վերամշակման) կամ արտահանման նպատակով (ընդգծել):

 

Լրացուցիչ նշումներ ___________________________________________________

 

Անասնաբուժական վկայականը տրվել է

_______________________________________________________________ կողմից:

(անունը, ազգանունը, պաշտոնը)

___________________________________________________________

(ստորագրությունը, սպանդանոցի կնիքը` առկայության դեպքում)»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի փետրվարի 25-ի

N 241-Ն որոշման

 

«Ձև N 5.1

 

ՊԻՏԱԿ

ՁԵՎ N 5 ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ N XXXXXX/_

 

Արտադրողի (սպանդանոցի) անվանումը

______________________________________________________________________

______________________________________________________________________

(նշել իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ՀՎՀՀ-ն,

գործունեության հասցեն)

 

Իրացվող սպանդանոցային ծագման մթերքը

______________________________________________________________________

______________________________________________________________________

(նշել սպանդից ստացված մթերքի և հումքի տեսակը, քանակը (մսեղիքի կգ-ն)

 

_________________

Սպանդի ամսաթիվը

 

ՍՏԱՑՈՂԸ ______________________________________________________________________ ______________________________________________________________________

(նշել անունը, ազգանունը կամ անվանումը, գործունեության հասցեն)

 

    ___________________________    ____________________

    (ստացողի ստորագրությունը)           (ամսաթիվ)

 

______________________________  _______________________

    (մատակարարի անունը, ազգանունը)    (ստորագրությունը)»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.02.2021
N 241-Ն
Որոշում