ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
11 փետրվարի 2021 թվականի N 144
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Կազմակերպությունը ցանկանում է կառուցապատող ընկերության հետ կնքել մարքեթինգային ծառայությունների, գովազդային արշավների և հաճախորդների ներգրավման վերաբերյալ պայմանագիր: Կազմակերպությունը եկամուտների 80 տոկոս և ավելին ստանալու է կառուցապատող ընկերությունից: Արդյո՞ք նշված պայմանագրի շրջանակներում իրականացված գործարքները կարող են համարվել շրջանառության հարկով հարկման բազա, և կարո՞ղ է ընկերությունը համարվել շրջանառության հարկ վճարող, եթե ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն բավարարում է բոլոր պայմաններին:
i
Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված են շրջանառության հարկ վճարող չհամարվելու դեպքերը: Մասնավորապես, նույն մասի 6-րդ կետի համաձայն` շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 115 միլիոն դրամը,
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 254-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` շրջանառության հարկ վճարողներ են համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի)` նույն մասով սահմանված դեպքերում և ժամկետներում:
i
Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված են շրջանառության հարկ վճարող չհամարվելու դեպքերը: Մասնավորապես, նույն մասի 6-րդ կետի համաձայն` շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 115 միլիոն դրամը,
i
- 256-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» «օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը,
i
- 257-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկով հարկման բազա է համարվում օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը,
i
- 258-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` այլ գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է 5% դրույքաչափով,
i
- 260-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի գործունեության (բացառությամբ առևտրական (առք ու վաճառքի) և հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության) արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկման բազայի նկատմամբ օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան դրույքաչափերի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարը:
i
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 15.02.2018թ. N 65-Ն հրամանի հավելվածով սահմանված է` երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմակերպություններին և (կամ) ֆիզիկական անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու կարգը:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող, եթե բավարարում է շրջանառության հարկ վճարող համարվելու համար օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված բոլոր պայմաններին:
Միաժամանակ, շրջանառության հարկով հարկման բազա է համարվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների (բացառությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների) իրացման շրջանառությունը:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ