041.0601.130801
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 2001 թվականի N 601
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 53 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Գործարարության աջակցման խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-768 հրամանագրի 2-րդ կետին (Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի օգոստոսի 6-ի ՆՀ-902 հրամանագրի խմբագրությամբ) համապատասխան`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 24-ի «Գործարարության աջակցման խորհրդի կազմի մասին» N 53 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունիսի 29-ի N 480 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`
հրամանագրի N 2 հավելվածի ցանկում ընդգրկված գործարարներից գործարարության աջակցման խորհրդի կազմում ընդգրկել հետևյալ անձանց`
Ալեքսանդր Սմետանին - «Արմենալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Մանվել Ղազարյան - «Վեդի Ալկո» ԲԲԸ-ի նախագահ