Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 20 ՀՈԴՎԱԾ ...

25.05.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.04.2007  -ից մինչեւ   25.05.2009  -ը:
 
(ուժը կորցրել է 03.04.09 թիվ 808-Ն հրաման)

i

124.0787.180601

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»         06           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12401108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

7 հունիսի 2001 թվականի թիվ 02/787

i

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 20 ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածին համապատասխան հարկ վճարող անձանց կողմից հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված (գնորդներին տրված) և մատակարար կազմակերպություններից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացվող տեղեկությունների տրամադրման կարգը կանոնակարգելու նպատակով

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածին համապատասխան հարկ վճարող անձանց կողմից հարկային մարմիններին տեղեկությունների տրամադրման» կարգը (կցվում է):

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ

«07» ՀՈՒՆԻՍԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ

ԹԻՎ 02/787 ՀՐԱՄԱՆՈՎ

ԿԱՐԳ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 20 ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի պահանջներին համապատասխան, սույնով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարող անձանց (այսուհետ` հարկ վճարող) կողմից հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացվող տեղեկությունների տրամադրման (ներկայացման) կարգը:

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Հարկ վճարողները 2001 թվականի հուլիսի 1-ից սկսած` յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին ներկայացնում են տեղեկություններ, նշված ժամանակաշրջանում իրենց կողմից դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների (այսուհետ` հարկային հաշիվների) մասին:

Հարկ վճարողների համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը, բացառությամբ` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ամսական հարկ վճարող համարվողների: Վերջիններիս համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:

2. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

2.1. Հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար իրենց կողմից դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների մասին տեղեկություններն իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին ներկայացնում են սույն կարգի 1 հավելվածում նշված տեղեկանքի (այսուհետ` տեղեկանք) ձևով:

Տեղեկանքը լրացվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը պահվում է հարկ վճարողի մոտ, իսկ մեկ օրինակը հարկ վճարողի կողմից ներկայացվում է իր հաշվառման վայրի հարկային մարմին:

Սույն կետում նշված տեղեկանքում ներառվում են նաև տեղեկություններ այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնք հաշվետու ժամանակաշրջանում դուրս են գրվել`

ա) «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի պահանջների խախտումով,

բ) հաստատագրված վճարով կամ պարզեցված հարկով հարկվող գործարքների գծով:

Տեղեկանքում ներառվում են տեղեկություններ հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված այն հարկային հաշիվների մասին, որոնցում ցույց տրված հարկվող շրջանառության արժեքը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափը:

2.2. Հարկ վճարողը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքը իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում է մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

3. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

3.1. Տեղեկանքի առաջին աղյուսակում լրացվում են տեղեկություններ` հարկ վճարողի կողմից հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների մասին, իսկ երկրորդ աղյուսակում` մատակարարներից ստացված հարկային հաշիվների մասին:

3.2. Տեղեկանքի առաջին աղյուսակում առևտրի և սպասարկումների ոլորտի համար` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով` որպես հարկային հաշիվ ընդունվող ապրանքների (մատուցված ծառայությունների) գնման (վաճառքի) չեկերի (կտրոնների) վերաբերյալ տեղեկությունները լրացնելիս պարտադիր լրացման ենթակա են աղյուսակի «1» , «4» , «5» , «6» , «7» սյունակները, իսկ «8» սյունակում կատարվում է «չեկ» նշումը:

Տեղեկանքի երկրորդ աղյուսակում առևտրի և սպասարկումների ոլորտի համար` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով` որպես հարկային հաշիվ ընդունվող` ապրանքների (մատուցված ծառայությունների) գնման (վաճառքի) չեկերի (կտրոնների) վերաբերյալ տեղեկությունները լրացնելիս պարտադիր լրացման ենթակա են աղյուսակի բոլոր սյունակները, իսկ «8» սյունակում կատարվում է «չեկ» նշումը:

i

3.3. Տեղեկանքի առաջին աղյուսակում լրացման ենթակա` հարկ վճարողի կողմից դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների մասին տեղեկությունները օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, դրանք ներառվում և ներկայացվում են հարկային մարմին հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող տեղեկանքում:

Տեղեկանքի երկրորդ աղյուսակում լրացման ենթակա` մատակարարներից ստացված հարկային հաշիվների մասին տեղեկությունները օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, դրանք ներառվում և ներկայացվում են հարկային մարմին հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող տեղեկանքում: Ընդ որում, մատակարարներից ստացված հարկային հաշիվների մասին տեղեկությունները օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, այդ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, որի համար ներկայացվող տեղեկությունների տեղեկանքում դրանք ներառվել են, եթե այդ տեղեկությունները չեն վերաբերում հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված ժամանակաշրջաններում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներին:

Մինչև սույն կետի ուժի մեջ մտնելը, մատակարարներից ստացված հարկային հաշիվների մասին տեղեկությունները օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում, այդ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները կարող էին հաշվանցվել նաև այն հաշվետու ժամանակաշրջանում, որում այդ տեղեկությունները փաստացի ներկայացվել են:

(3.3-րդ կետը լրաց. 13.03.07 թիվ 3-Ն հրաման)

4. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՄ ՍԽԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

4.1. Սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ապրանքների մատակարարման կամ ձեռքբերման և ծառայությունների մատուցման կամ ստացման գծով ԱԱՀ-ի գումարները չներառելու դեպքում տեղեկություններ ներկայացնող անձը վճարում է տուգանք` սխալ ներկայացված յուրաքանչյուր տեղեկության (հարկային հաշվի) համար 5000 դրամի չափով:

ՀԱՎԵԼՎԱԾ 1

_______________ տարածքային հարկային

տեսչություն

._____________________________________________.

| Տեղեկանքի հերթական համարը _______________   |

| Լրացման ամսաթիվ «____» _______ 200 __ թ.  |

._____________________________________________.

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ (ԳՆՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ) ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

._________________________________________________________________________.

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը     |2. Հաշվետու ժամանակաշրջանը         |

|    ._____________________________.  |Տարի._______.Ամիս.___.Եռամսյակ.____|

|_____________________________________|___________________________________|

|3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատեր)|4. Իրավաբանական անձի անվանումը     |

|   անունը, ազգանունը                 |                                   |

|_____________________________________|___________________________________|

|5. Հասցե (._. նոր հասցեի դեպքում,    |6. Աշխատանքային հեռախոսի համարը    |

|          ._.      նշել  վանդակը)    |   Տան հեռախոսի համարը             |

|                                     |                                   |

|_____________________________________|___________________________________|

|7. Բանկի անվանումը                   |8. Բանկային հաշվի համարը           |

._________________________________________________________________________.

ԱԱՀ վճարող անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված

հարկային հաշիվների վերաբերյալ

._________________________________________________________________________.

|N|Իրավաբանական անձի  |Հարկ   |Հաշիվ | Հաշիվ |Գումարը|ԱԱՀ-ի | Նշումներ    |

| |անվանումը կամ      |վճարողի|ապրան-| ապրան-|առանց  |գումար|             |

| |ֆիզիկական անձի     |հաշվառ-|քագրի | քագրի |ԱԱՀ-ի  |(հազ. |             |

| |(անհատ ձեռնարկատեր)|ման    |համարը| ամսա- |(հազ.  |դրամ) |             |

| |անուն, ազգանունը   |համարը |      | թիվը  |դրամ)  |      |             |

| |                   |(ՀՎՀՀ) |      |       |       |      |             |

|_|___________________|_______|______|_______|_______|______|_____________|

|1|        2          |   3   |  4   |   5   |  6    |  7   |     8       |

Մատակարար կազմակերպություններից հաշվետու ժամանակաշրջանում

ստացված հարկային հաշիվների վերաբերյալ

       ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ`      _____________________________________

                               (ստորագրությունը, անունը, ազգանունը

                                                                    Կ. Տ.

pin
Հարկային պետական ծառայություն
07.06.2001
N 02/787
Հրաման