Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐ ...

05.05.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.04.1995  -ից մինչեւ   05.05.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 19.04.12 թիվ 464-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 1995 թվ. թիվ 168

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի (ՕՀՊՊՀ) կանոնադրությունը (կցվում է):

/1 կետն ուժը կորցրել է 02.07.96 թիվ 381 ՀՀ վարչապետի որոշում/

i

2. ՕՀՊՊՀ-ի թվակազմը սահմանել 10 հաստիքային միավոր և նրա պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

(2-րդ կետն ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

3. Թույլատրել ՕՀՊՊՀ-ի ունենալ 7 անդամ և նախագահի մեկ տեղակալ:

(3-րդ կետն ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

4. ՕՀՊՊՀ-ին հատկացնել ծառայողական մարդատար երկու ավտոմեքենայի սահմանաքանակ:

5. Սահմանել, որ օբյեկտների նախնական և մանրազնին հետախուզման համար բյուջետային միջոցների հատկացումը կատարվում է նշված աշխատանքների իրականացման նպատակահարմարության վերաբերյալ ՕՀՊՊՀ-ի դրական եզրակացության առկայության դեպքում:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր օգտակար հանածոների պաշարների հանձնաժողովի (ՕՀՊՀ) մասին» թիվ 222 որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 18-ի թիվ 59 կարգադրությունը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1995 թվ.

ապրիլի 2-ի թիվ 168 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

/ ուժը կորցրել է 02.07.96 թիվ 381 ՀՀ վարչապետի որոշում/

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) կոչված է պաշտպանելու պետության շահերը ընդերքի երկրաբանական ուսումնասիրման, պահպանման և ռացիոնալ օգտագործման բնագավառներում:

2. Հանձնաժողովը մասնակցում է հանրապետության էկոնոմիկայի հաշվեկշռված զարգացմանը նպաստող երկրաբանահետախուզական աշխատանքների առաջնային ուղղությունների հիմնավորմանը և հանքահումքային հենքի օպտիմալ օգտագործման ծրագրերի մշակմանը:

3. Հանձնաժողովն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն ու գործառույթները

 

4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

ա) երկրաբանահետախուզական աշխատանքների բոլոր փուլերում և օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ժամանակ դրանց արդյունաբերական գնահատման նյութերի քննարկումն ու համապատասխան կոնդիցիաների հաստատումը.

բ) հանքավայրերի մանրազնին հետախուզման և վերագնահատման արդյունքներով ընդերքում օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի քննարկումը և այդ պաշարների հաստատումն ու վերահաստատումը.

գ) արդյունաբերական նշանակությունը կորցրած օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների դուրսգրումը.

դ) հանրապետության հանքահումքային հենքի վերաբերյալ տվյալների տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքներին մասնակցելը.

ե) օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների դասակարգման, տարբեր հանքատեսակների նկատմամբ այդ դասակարգման կիրառման հրահանգների մշակման աշխատանքների կոորդինացումը և նշված հրահանգների հաստատումը.

զ) օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման մեթոդական ու հրահանգչական փաստաթղթերի մշակման աշխատանքների կոորդինացումը և նշված փաստաթղթերի հաստատումը.

է) շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների հետ համատեղ ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման փորձի ընդհանրացումն ու այդ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

ը) Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանը նպաստելը:

 

III. Հանձնաժողովի կառուցվածքն ու աշխատանքի կազմակերպումը

 

5. Հանձնաժողովի աշխատանքը ղեկավարում է նախագահը, որին պաշտոնի է նշանակում և ազատում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հանձնաժողովի նախագահը`

ա) կազմակերպում ու ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

բ) կատարում է իր տեղակալի, հանձնաժողովի անդամների և աշխատակազմի աշխատողների պարտականությունների բաշխումը և սահմանում նրանց պատասխանատվության աստիճանը.

գ) հաստատում է հանձնաժողովի աշխատակազմի հաստիքացուցակը և ղեկավարում աշխատակազմը.

դ) հաստատում է հանձնաժողովին կից գործող գիտատեխնիկական կենտրոնի կանոնադրությունը.

ե) կազմակերպում ու վարում է հանձնաժողովի նիստերը.

զ) հաստատում է ՕՀՊՊՀ-ի փորձագետի մասին կանոնադրությունը.

է) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ նախագահի պարտականությունները կատարում է տեղակալը:

6. Հանձնաժողովի նախագահն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և ազատում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:

7. Հանձնաժողովի կազմի մեջ մտնում են հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալը` ի պաշտոնե, տվյալ բնագավառի առաջատար մասնագետներ, որոնց անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:

8. Հանձնաժողովն ունի աշխատակազմ, որի աշխատողների թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Հանձնաժողովն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննարկում է`

ա) երկրաբանահետախուզական աշխատանքների բոլոր փուլերում և օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ժամանակ դրանց արդյունաբերական գնահատման նյութերը.

բ) հանքավայրերի մանրազնին հետախուզման և դրանց վերագնահատման արդյունքներով պաշարների հաշվարկման նյութերը.

գ) արդյունաբերական նշանակությունը կորցրած օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների դուրսգրման նյութերը.

դ) օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման և արդյունաբերական գնահատման հետ առնչվող մեթոդական, հրահանգչական ու նորմատիվային փաստաթղթերը.

ե) հանրապետության հանքահումքային հենքի պատրաստվածության առկա վիճակի և դրա հետագա զարգացման գնահատման հարցերը.

զ) հանձնաժողովի գործունեությանն առնչվող ընթացիկ այլ հարցեր:

10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների ընդհանուր թվի 2/3-ը:

11. Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

12. Հանձնաժողովի ընդունած որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ, որն ստորագրում են նախագահը և հանձնաժողովի համապատասխան անդամը:

13. Եթե հանձնաժողովի առանձին անդամներ համաձայն չեն ընդունված որոշմանը, ապա նրանց հատուկ կարծիքները կցվում են նիստի արձանագրությանը: Եթե հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ն ունի հատուկ կարծիք, ապա դրա մասին հայտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

14. Իր իրավասության սահմաններում հանձնաժողովի ընդունած որոշումները պարտադիր են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում երկրաբանահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ կատարող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար:

15. Հանձնաժողովին ներկայացվող նյութերի քննարկման տարեկան պլանը ձևավորվում է հաշվի առնելով հանքավայրերի հետախուզմամբ և գնահատմամբ զբաղվող իրավաբանական ու ֆիզիկական անձանց հայտերը:

16. Իր առջև դրված խնդիրների կատարման համար հանձնաժողովը`

ա) իր կողմից իրականացվող փորձաքննություններին, վճարովի հիմունքներով, կարող է ներգրավել այլ բարձրորակ մասնագետների (փորձագետների).

բ) համապատասխան նախարարություններ, պետական վարչություններ և գերատեսչություններ կարող է ներկայացնել իր կողմից փորձաքննվող աշխատանքները` եզրակացության համար.

գ) հանքավայրերի պաշարների հաշվարկման և արդյունաբերական գնահատման նյութերի անլիարժեքության ու անորակության դեպքում դրանք վերադարձնում է լրամշակման` տալով լրացուցիչ աշխատանքների կատարման և նշված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկություններ.

դ) հանքավայրերի արդյունաբերական գնահատման նյութերի քննարկման արդյունքներով տնտեսական աննպատակահարմարության կամ այլ հիմնավոր նկատառումներով առաջարկում է այդ օբյեկտներում դադարեցնել հետագա երկրաբանահետախուզական աշխատանքները:

17. Անհրաժեշտության դեպքում օգտակար հանածոների պաշարների հաստատման վերաբերյալ հարցերը կարող են քննարկվել հանձնաժողովի արտագնա նիստերում անմիջականորեն հանքավայրերում ու ձեռնարկություններում:

18. Հանձնաժողովը պատասխանատվություն է կրում միայն ներկայացվող նյութերի հիման վրա իր կողմից ընդունված որոշումների հավաստիության ու արժանահավատության համար:

19. Հանձնաժողովի վերակառուցումը կամ լուծարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.1995
N 168
Որոշում