ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2020 թվականի N 1911-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 1385-Ն որոշումը.
i
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման վարչության և դրա մարզային ստորաբաժանումների համար բանկային հաշիվներ բացելու թույլտվություն տալու մասին» N 205 որոշումը.
i
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 968-Ա որոշումը.
i
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 1278-Ա որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. դեկտեմբերի 1
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 1 դեկտեմբերի 2020 թվական: