041.0564.300701
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2001 թվականի N 564
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 600 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 600 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 4-ի N 11, մարտի 13-ի N 196, մայիսի 14-ի N 364 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կոլեգիայի կազմում Մ. Մուրադյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Վ. Այվազյանին (նախագահ):