(ուժը կորցրել 04.04.03 թիվ 141-Ա որոշում)
i
041.0557.260701
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 հուլիսի 2001 թվականի N 557
i
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրի`
i
1. Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հետևյալ անհատական կազմը`
Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Վ. Ներսիսյանց - ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական
(խորհրդի նախագահի տեղակալ)
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Վ. Քոչարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Վ. Մովսիսյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի
գործադիր տնօրեն
Գ. Չուգասզյան - «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ»
հասարակական կազմակերպության նախագահ
Ն. Գորգուլաս - «ԱրմենԹել» ՀՁ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն
Յու. Շուքուրյան - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ
Հ. Մուսայելյան - «Լեդա Սիստեմս» ամերիկյան ընկերության մասնաճյուղի
գլխավոր տնօրեն
Ա. Ալեքսանյան - «Արմինկո» ՍՊԸ-ի տնօրեն
Կ. Հովհաննիսյան - «Վեբ» ՍՊԸ-ի տնօրեն
Գ. Հովհաննիսյան - «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ի
գործադիր տնօրեն
Մ. Մարկոսյան - «Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ՓԲԸ-ի տնօրեն
Ա. Ղազախեցյան - «Եվրասիա» հիմնադրամի տնօրեն
Ա. Գրիգորյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի
տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի
քարտուղարության պետ (խորհրդի քարտուղար)
(կազմը փոփ. 06.05.02 թիվ 267 որոշում)
2. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդին` տասնօրյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել խորհրդի կանոնադրությունը: