Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2020 թվականի N 352-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 314-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 27-ի «Բաշխման ցանցին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգը հաստատելու մասին» N 314-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ լրացումները.

i

1) Հավելվածի 1-ին գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ պարբերություններով.

 

«Շուկայի օպերատոր` Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության

մատուցման լիցենզիա ունեցող անձ.

 

    Տեղեկանք`          Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու

                       մտադրություն ունեցող անձին Ցանցին միացման

                       հնարավորության վերաբերյալ տրամադրվող փաստաթուղթ:».

 

2) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ գլխով.

 

i

«5. ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5.1. Տեղեկանք ստանալու համար դիմող անձը (այսուհետ` Հայտատու) դիմում է Բաշխողին` ներկայացնելով կայանի տեսակի, անվան, նախատեսվող հզորության, տեղակայման վայրի վերաբերյալ տեղեկատվություն և Տեղեկանք տրամադրելու համար Բաշխողին վճարումը հավաստող փաստաթուղթ:

5.2. Տեղեկանքը մշակվում և տրամադրվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջները, Հայտատուի ներկայացրած հուսալիության ցուցանիշները, ինչպես նաև ելնելով միացման կամ էլեկտրատեղակայանքների վերակառուցման աշխատանքները նվազագույն ծախսումներով իրականացնելու պայմանից:

5.3. Բաշխողը Տեղեկանքը տրամադրում է Հայտատուի կողմից սույն կարգի 5.1-րդ կետում նշված ամբողջական տեղեկատվությունը (փաստաթղթերը) ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հաղորդողի, Համակարգի օպերատորի կամ Շուկայի օպերատորի հետ համաձայնեցումների անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 20 աշխատանքային օր, որի դեպքում Բաշխողը պատշաճ կարգով տեղեկացնում է Հայտատուին:

5.4. Տեղեկանքի տրամադրումը սույն կարգի 5.1-րդ կետում նշված դիմումը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում մերժվում է, եթե Հայտատուն չի ներկայացրել նույն կետով նշված ամբողջական տեղեկատվությունը (փաստաթղթերը):

5.5. Տեղեկանք տրամադրելու համար Բաշխողը Հայտատուից գանձում է ծառայության վճար` 250,000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով (ներառյալ` ավելացված արժեքի հարկը), որը վերադարձի ենթակա է միայն սույն կարգի 5.4-րդ կետի համաձայն դիմումը մերժվելու դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

5.6. Տեղեկանքը ներառում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Հայտատուի անվանումը (անունը, ազգանունը).

2) Կայանի անվանումը, տեսակը, հզորությունը և տեղակայման վայրը (մարզ, համայնք, բնակավայր).

3) Ցանցին միացման կետը, անհրաժեշտ լարման մակարդակը, նախատեսվող էլեկտրահաղորդման գծի երկարությունը.

4) Նոր միացման պայմանները բավարարող գործող էլեկտրական ցանցի ուժեղացման հիմնավորված միջոցառումները (լարերի հատույթի մակերեսի ավելացում, ուժային տրանսֆորմատորների փոխարինում, լրացուցիչ բջիջների տեղակայում և այլն).

5) Տեղեկանքի գործողության ժամկետը:

5.7. Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող էլեկտրատեղակայանքների (այդ թվում` ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների) վերակառուցման վերաբերյալ առաջարկները մշակում է Համակարգի օպերատորը` հիմք ընդունելով ցանցային կանոնների պահանջները:

5.8. Տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ բոլոր համաձայնեցումները Հաղորդողի, Համակարգի օպերատորի և Շուկայի օպերատորի հետ իրականացնում է Բաշխողը:

5.9. Տեղեկանքի գործողության ժամկետը 6 ամիս է` հաշված տրամադրման պահից:

5.10. Տեղեկանքի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ, որի նպատակով Հայտատուն Տեղեկանքի գործողության ժամկետի ավարտից ոչ շուտ, քանի 10 աշխատանքային օր առաջ երկարաձգման համար դիմում է Բաշխողին` վճարելով սույն կարգի 5.5-րդ կետում նշված գումարը, որի դեպքում Բաշխողը Տեղեկանքի գործողության ժամկետը երկարաձգում է ևս 6 ամսով` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև Տեղեկանքի գործողության ժամկետի ավարտը:

5.11. Տեղեկանքի գործողության ողջ ընթացքում Տեղեկանքում նշված հզորությունը դրանում ամրագրված միացման կետում համարվում է ռեզերվացված Հայտատուի կողմից, իսկ վերջինիս կողմից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու պարագայում Ցանցում տվյալ կայանի հզորությունը Տեղեկանքում ամրագրված միացման կետում համարվում է ռեզերվացված մինչև Տեխնիկական պայմանների տրամադրումը:

5.12. Տեղեկանքի գործողության ժամկետը լրանալուց հետո Հայտատուն իրավասու է սույն կարգով նախատեսված ընթացակարգով կրկին դիմել Բաշխողին` նոր Տեղեկանք ստանալու նպատակով:

5.13. Տեղեկանքի գործողության ընթացքում Հայտատուի կողմից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու պարագայում Տեխնիկական պայմանները Հայտատուին տրամադրվում են համաձայն Տեղեկանքի, եթե այլ բան չի որոշվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

    հանձնաժողովի նախագահ`                  Գ. Բաղրամյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
30.09.2020
N 352-Ն
Որոշում