Սեղմել Esc փակելու համար:
ՌԱՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ...

 

 

110.0129.300401

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                               «30»         04           2001 Թ.

                                  ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11001088

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

20 ապրիլի 2001 թվականի թիվ 129-Մ

 

i

ՌԱՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին» թիվ 634 որոշման

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Ռացիոնալացման նպատակով վերակազմակերպման, լուծարման ենթակա պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ընտրության» չափանիշները:

2. Նախարարության իրավաբանական վարչության պետ Վ. Սարգսյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:

 

Հաստատում եմ`

ՀՀ կրթության և գիտության

նախարար Է. Ղազարյան

20.04.2001 թ.

 

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՌԱՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն չափանիշները ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին» թիվ 634 որոշման համաձայն:

2. Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունը /այսուհետև ուսումնական հաստատություն/ կարող է վերակազմակերպվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխան:

3. ՈՒսումնական հաստատությունը լուծարվում է հիմնադրի որոշմամբ` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

4. Ռացիոնալացման հետևանքով ուսումնական հաստատությունը կարող է միաձուլվել, միացվել կամ լուծարվել, եթե ուսումնական հաստատության մինչև 5 կմ շառավղով շրջակայքում կա այլ ուսումնական հաստատություն /հաստատություններ/, որտեղ հնարավոր է կազմակերպել լուծարվող կամ վերակազմակերպվող հաստատությունում սովորող բոլոր աշակերտների ուսումը, առկա է մշտական գործող տրանսպորտային կապ և հաստատությունը բավարարում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին

ա/ ուսումնական հաստատությունում սովորող աշակերտների թիվը պակաս է դպրոցի նախագծային հզորության /աշակերտ-տեղերի թիվ/ 60 %-ից:

բ/ ուսումնական հաստատության շենքերը և շինությունները գտնվում են տեխնիկական վատ /նախավթարային/ վիճակում, դրանց վերականգնման համար անհրաժեշտ են մեծ ֆինանսական միջոցներ

գ/ ուսումնական հաստատության դասարանի միջին խտությունը ցածր է 15-ից

դ/ չկա ուսումնական, դաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ /ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիաներ, սպորտ դահլիճ և այլն/

ե/ հաստատությունում աշխատում են մեծ թվով ոչ մասնագետ ուսուցիչներ, առկա է ուսուցիչների և աշակերտների սիստեմատիկ արտահոսք:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
20.04.2001
N 129-Մ
Հրաման