110.0128.230401
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 04 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11001082
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
20 ապրիլի 2001 թվականի թիվ 128-Մ
i
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին» թիվ 634 որոշման
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հանրակրթական դպրոցների վերակազմակերպման դեպքում ուսուցիչների և այլ աշխատողների ընտրության» կարգը:
2. Նախարարության իրավաբանական վարչության պետ Վ. Սարգսյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:
Հաստատում եմ`
ՀՀ կրթության և գիտության
նախարար Է. Ղազարյան
20.04.2001 թ.
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգը ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին» թիվ 634 որոշման համաձայն և սահմանում է դպրոցների վերակազմակերպման /միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման/, ինչպես նաև դասարանների վերակոմպլեկտավորման հետևանքով ուսուցիչների և այլ աշխատողների ընտրության և աշխատանքի տեղավորման` ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ամրագրված իրավունքները:
2. Դպրոցների վերակազմակերպման դեպքերում, ինչպես նաև դասարանների վերակոմպլեկտավորման հետևանքով աշխատողների հնարավոր կրճատումների մասին դպրոցների բոլոր աշխատողները առնվազն երկու ամիս առաջ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցվում են /տեղեկացվում են/:
3. Դպրոցների միաձուլման, միացման դեպքերում մարզային /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչությունը /բաժինը/ ՀՀ պետական հանրակրթական հաստատության օրինակելի կանոնադրությամբ սահմանված նորմատիվների համաձայն մինչ նոր ուսումնական տարվա սկիզբը կազմում է հենքային համարվող դպրոցների դասարանների վերակոմպլեկտավորման նախնական պլան, ըստ որի որոշվում է տվյալ դպրոցի ուսուցիչների և այլ աշխատողների թվաքանակը:
4. Դպրոցների միաձուլման, միացման և դասարանների վերակոմպլեկտավորման հետևանքով ստեղծված դպրոցի աշխատողների ընտրությունը կատարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն: