Սեղմել Esc փակելու համար:
ՌԱՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

110.0127.230401

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                               «23»        04            2001 Թ.

                                  ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11001083

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

20 ապրիլի 2001 թվականի թիվ 127-Մ

 

i

ՌԱՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին» թիվ 634 որոշման

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Ռացիոնալացման հետևանքով վերակազմակերպված պետական հանրակրթական դպրոցների աշակերտների տեղափոխության» կարգը:

2. Նախարարության իրավաբանական վարչության պետ Վ. Սարգսյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:

 

Հաստատում եմ`

ՀՀ կրթության և գիտության

նախարար Է. Ղազարյան

20.04.2001 թ.

 

ԿԱՐԳ

ՌԱՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգը ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին» հմ. 634 որոշման համաձայն:

2. Ռացիոնալացման հետևանքով պետական հանրակրթական դպրոցների /այսուհետև դպրոց/ լուծարման, վերակազմակերպման մասին դպրոցների բոլոր աշակերտներին և նրանց ծնողներին տեղեկացվում է առնվազն երկու ամիս առաջ:

3. Դպրոցների միաձուլման, միացման դեպքերում դրանցում սովորող բոլոր աշակերտների անձնական գործերը համապատասխան ակտով հանձնվում են վերակազմակերպման արդյունքում ստեղծված դպրոցին:

4. Վերակազմակերպման արդյունքում ստեղծված դպրոցի տնօրենի հրամանով, անձնական գործերի հիման վրա, բոլոր աշակերտները հրամանագրվում են որպես համապատասխան դասարանների աշակերտներ, այդ մասին գրանցում է կատարվում նաև աշակերտների շարժի մատյանում:

5. Այն աշակերտները /նրանց ծնողները/, ովքեր չեն ցանկանա սովորել վերակազմակերպման արդյունքում ստեղծված դպրոցում «ՀՀ պետական հանրակրթական դպրոցի ընդունելության» կարգի համաձայն կարող են տեղափոխվել այլ դպրոցներ:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
20.04.2001
N 127-Մ
Հրաման