ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
12 հունիսի 2020 թվական թիվ 91-Ն 12 հունիսի 2020 թվական թիվ 04-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասը, 25-րդ հոդվածի 2.1-րդ մասը, 26.1-րդ հոդվածի 7-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում են.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև տեղեկությունների փոխանցման ձևաչափը` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Ա. Ջավադյան
2020 թ. հունիսի 12
Երևան
Կոռուպցիայի կանխարգելման
հանձնաժողովի նախագահ Հ. Հարությունյան
2020 թ. հունիսի 12
Երևան
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2020 թվականի հունիսի 12-ի
թիվ 91-Ն որոշմամբ
Հաստատված է
Կոռուպցիայի կանխարգելման
հանձնաժողովի
2020 թվականի հունիսի 12-ի
թիվ 04-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ նաև` Բանկ) կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով (այսուհետ նաև` Օրենք) սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց (այսուհետ նաև` Հայտարարատու) և բարեվարքության հարցաթերթիկ լրացնելու պարտավորություն ունեցող անձանց (այսուհետ նաև` Թեկնածու) վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը:
2. Օրենքով սահմանված տեղեկությունները փոխանցվում են Հավելված 2-ով սահմանված ձևաչափով (այսուհետ նաև` Ձևաչափ)` xml (Էքս էմ էլ) սխեմային համապատասխան:
3. Հանձնաժողովը Հայտարարատու կամ Թեկնածու անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու համար լրացնում է Հավելված 2-ի` Հայտարարատու անձի անձնական տվյալները, վերաբերելի ժամանակահատվածները և կոնկրետ ամսաթվերը: Լրացված Ձևաչափը Հանձնաժողովի լիազոր անձը CBANet (Սի Բի Էյ Նեթ) միջբանկային համակարգչային ցանցի միջոցով ուղարկում է Բանկի պատասխանատու անձի CBANet (Սի Բի Էյ Նեթ) էլեկտրոնային հասցեին (այսուհետ նաև` էլեկտրոնային հասցե)` «Բանկային գաղտնիք» նշագրմամբ: Բարեվարքության հարցաթերթիկ լրացնելու պարտավորություն ունեցող անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու դեպքում Ձևաչափում պարտադիր նշում է կատարվում` «Բարեվարքության ուսումնասիրության համար»:
4. Բանկի պատասխանատու անձը Ձևաչափը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է լրացված դաշտերը: Հանձնաժողովի (լիազոր անձի) կողմից լրացման ենթակա դաշտերը թերի կամ կիսատ լրացված լինելու դեպքում Բանկի պատասխանատու աշխատակիցը դրանք հայտնաբերելուց անմիջապես հետո հետ է ուղարկում Ձևաչափը` հաղորդագրության դաշտում նշելով թերությունների մասին:
5. Հանձնաժողովի լիազոր անձը, ստանալով թերությունների մասին հաղորդագրությունը, դրանք շտկելուց հետո անմիջապես ուղարկում է Բանկի պատասխանատու աշխատակցի էլեկտրոնային հասցեին:
6. Բանկի պատասխանատու աշխատակիցը, ստանալով ճշգրտված Ձևաչափը, անմիջապես նույն համակարգով ուղարկում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի համապատասխան էլեկտրոնային հասցեներին:
7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, ստանալով Ձևաչափը, պարտավոր են 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Ձևաչափով հայցվող տեղեկությունը` բացառությամբ սույն Կարգի 8-րդ կետով սահմանված անձանց վերաբերյալ հարցումների:
8. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը Թեկնածուի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու Ձևաչափը ստանալուց հետո պարտավոր են 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Ձևաչափով հայցվող տեղեկությունը:
9. Այն դեպքերում, երբ սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետը բավարար չէ (տեղեկության ծավալները մեծ են կամ արխիվացված են և այլ) ներկայացնելու հայցվող տեղեկությունը` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկը CBANet (Սի Բի Էյ Նեթ) միջբանկային համակարգչային ցանցի միջոցով էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում Բանկին` նշելով չտրամադրելու պատճառը: Բանկի պատասխանատու անձը, ստանալով հաղորդագրությունը, կարող է ժամկետը երկարաձգել ևս 5 աշխատանքային օրով` դրա մասին CBANet (Սի Բի Էյ Նեթ) միջբանկային համակարգչային ցանցի միջոցով էլեկտրոնային հաղորդագրությամբ ծանուցելով նաև Հանձնաժողովի լիազոր անձին:
10. Այն դեպքում, երբ Ձևաչափում նշված ժամանակահատվածի համար հայցվող տեղեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվել է կամ չի պահպանվել` այն չի տրամադրվում` համապատասխան դաշտերում կատարելով «Առկա չէ» նշումը:
11. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի կողմից հայցվող տեղեկությունը ստանալուց հետո Բանկի պատասխանատու անձը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստացված տեղեկությունը էլեկտրոնային հաղորդագրությամբ ուղարկում է Հանձնաժողովի լիազոր անձին:
12. Հանձնաժողովի լիազոր անձը, ստանալով տեղեկությունը, հետադարձ հաղորդագրությամբ հավաստում է այն ստանալու փաստը:
13. Օրենքով սահմանված բարեվարքության հարցաթերթիկ լրացնելու պարտավորություն ունեցող անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները փոխանակվում են սույն Կարգով սահմանված պահանջներին համապատասխան:
14. Հանձնաժողովին արգելվում է սույն կարգով ստացված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը տրամադրել երրորդ անձանց, հրապարակել, հասանելի դարձնել դրանց իրավասությունը չունեցող անձանց, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը` «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով սահմանված դեպքերում: Սույն կետի պահանջները խախտելը առաջացնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
15. Հանձնաժողովը Հայտարարատու կամ Թեկնածու անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու համար տարեկան կարող է կատարել միայն մեկ հարցում, բացառությամբ այն դեպքերի, երբ.
1. Հայտարարատու անձի կողմից ներկայացված հայտարարագրի և Ձևաչափով ներկայացված տեղեկությունների միջև առկա է առերևույթ անհամապատասխանություն` Հանձնաժողովը կարող է կրկին հարցում կատարել միայն անհամապատասխանության մասով,
2. Հանձնաժողովի կողմից Ձևաչափով սահմանված տեղեկությունը ստանալուց հետո` օրենքով սահմանված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից ստացված տեղեկությունները առերևույթ չեն համապատասխանում Ձևաչափով ներկայացված տեղեկությանը` Հանձնաժողովը կարող է կրկին հարցում կատարել միայն անհամապատասխանության մասով,
3. Հայտարարատուն Օրենքով սահմանված կարգով միևնույն տարվա ընթացքում ներկայացնում է մեկից ավելի հայտարարագիր` Հանձնաժողովն իրավասու է կատարել հայտարարագրերի թվին համապատասխան քանակով հարցումներ,
4. Օրենքով սահմանված պաշտոնների թեկնածուների վերաբերյալ Հանձնաժողովն իրավասու է կատարել նրանց` Օրենքով սահմանված պաշտոններին դիմելու քանակին համապատասխան թվով հարցումներ: Այն դեպքում, երբ թեկնածու անձը դառնում է Հայտարարատու պաշտոնատար անձ` Հանձնաժողովը կարող է հարցում կատարել նաև որպես Հայտարարատու պաշտոնատար անձ` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:
5. Օրենքով սահմանված դեպքերում Հանձնաժողովի կողմից իրականացվող լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում առաջացել է հիմնավոր կասկած տեղեկությունների անարժանահավատության վերաբերյալ: Սույն կետի հիմքով Հանձնաժողովը կրկին հարցում կատարելու համար պետք է Ձևաչափի հետ ներկայացնի նաև գրավոր հիմնավորումներ` առաջացած կասկածների վերաբերյալ:
16. Հանձնաժողովը պարտավոր է սույն կարգով ստացված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները պահպանել Հանձնաժողովում` այդ նպատակների համար առանձնացված, Բանկի կողմից ներկայացված պահանջներին բավարարող սերվերների վրա` պաշտպանված տիրույթում:
17. Հանձնաժողովը ստացված` բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող է պահպանել այն ստանալուց հետո 5 տարի:
Հավելված 2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2020 թվականի հունիսի 12-ի
թիվ 91-Ն որոշմամբ
Հաստատված է
Կոռուպցիայի կանխարգելման
հանձնաժողովի
2020 թվականի հունիսի 12-ի
թիվ 04-Ն որոշմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓ *
._____________________________________________________________________.
| |Անձնական տվյալներ` |Վերաբերելի ժամանակահատվածներ և կոնկրետ |
| |. Անուն, ազգանուն, |ամսաթվեր |
| |հայրանուն. | |
| |. ՀԾՀ կամ ՀԾՀ | |
| |չստանալու մասին | |
| |տեղեկանք | |
| |. Անձնագրի կամ | |
| |նույնականացման քարտի | |
| |տվյալներ (առկայության | |
| |դեպքում` բոլոր | |
| |անձնագրերի տվյալները, | |
| |այդ թվում` | |
| |վավերականության | |
| |ժամկետն ավարտված) | |
|___|______________________|__________________________________________|
|___|______________________|__________________________________________|
|Հ/հ|Տեղեկության անվանումը | Տեղեկության նկարագրությունը |
|___|______________________|__________________________________________|
|1. |Պահատուփերի |Այո կամ ոչ |
| |առկայություն | |
|___|______________________|__________________________________________|
|2. |Հաշիվների առկայություն|Այո կամ ոչ |
|___|______________________|__________________________________________|
|3. |Հաշվի(ների) մնացորդ |Մնացորդի չափը` ըստ արժույթի |
|___|______________________|__________________________________________|
|4. |Հայտարարագրման ենթակա |1. Անշարժ գույքի ձեռքբերման համար կատարված|
| |գործարքի վերաբերյալ |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք |
| |տեղեկություն |արտարժույթը * գերազանցող (ներառյալ` |
| | |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք |
| | |արտարժույթը) վճարումներ (նույնականացվում է|
| | |ըստ վճարման նպատակի և ներկայացված |
| | |ժամանակաշրջանի) |
| | | |
| | |2. Անշարժ գույքի օտարման դիմաց ստացված |
| | |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք |
| | |արտարժույթը գերազանցող (ներառյալ` |
| | |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք |
| | |արտարժույթը) վճարումներ (նույնականացվում է|
| | |ըստ վճարման նպատակի և ներկայացված |
| | |ժամանակաշրջանի) |
| | | |
| | |3. Տրանսպորտային միջոցի ձեռքբերման համար |
| | |կատարված 200,000 ՀՀ դրամը կամ դրան |
| | |համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ`|
| | |200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք |
| | |արտարժույթը) վճարումներ (նույնականացվում է|
| | |ըստ վճարման նպատակի և ներկայացված |
| | |ժամանակաշրջանի) |
| | | |
| | |4. Տրանսպորտային միջոցի օտարման դիմաց |
| | |ստացված 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք|
| | |արտարժույթը գերազանցող (ներառյալ` 200,000 |
| | |ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) |
| | |վճարումներ` (նույնականացվում է ըստ վճարման|
| | |նպատակի և ներկայացված ժամանակաշրջանի) |
| | | |
| | |5. 8 միլիոն (ներառյալ` 8 միլիոն ՀՀ դրամը |
| | |կամ դրան համարժեք արտարժույթը) ՀՀ դրամը |
| | |կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող |
| | |միանվագ գնման գործարք (նույնականացվում է |
| | |ըստ վճարման նպատակի և ներկայացված |
| | |ժամանակաշրջանի) |
| | | |
| | |6. Ստացված և տրամադրված 200,000 ՀՀ դրամը |
| | |կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող |
| | |(ներառյալ` 200,000 ՀՀ դրամը կամ դրան |
| | |համարժեք արտարժույթը) փոխառություններ |
| | |(նույնականացվում է ըստ վճարման նպատակի և |
| | |ներկայացված ժամանակաշրջանի) |
| | |7. Ստացված 200,000 ՀՀ դրամը կամ դրան |
| | |համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ`|
| | |200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք |
| | |արտարժույթը) շահաբաժիններ (դիվիդենտներ) |
| | |(նույնականացվում է ըստ վճարման նպատակի և |
| | |ըստ ներկայացված ժամանակաշրջանի) |
| | | |
| | |8. Ժառանգություն ստացած 200,000 ՀՀ դրամը |
| | |կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող |
| | |(ներառյալ` 200,000 ՀՀ դրամը կամ դրան |
| | |համարժեք արտարժույթը) դրամական միջոցներ |
| | |(նույնականացվում է ըստ վճարման նպատակի և |
| | |ըստ ներկայացված ժամանակաշրջանի) |
| | | |
| | |9. 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք |
| | |արտարժույթը գերազանցող (ներառյալ` 200,000 |
| | |ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) |
| | |աշխատանքի վարձատրություն կամ դրան |
| | |հավասարեցված այլ վճարներ (նույնականացվում |
| | |է ըստ վճարման նպատակի և ըստ ներկայացված |
| | |ժամանակաշրջանի) |
|___|______________________|__________________________________________|
|5. |Պահանջվող ժամանակա- |Մուտքերի ամբողջ (համախառն) չափը` ըստ |
| |հատվածում հաշվի |հաշիվների և արժույթների` պահանջվող |
| |համախառն մուտքի ամփոփ |ժամանակահատվածի համար |
| |տեղեկատվություն | |
|___|______________________|__________________________________________|
|6. |Պահանջվող ժամանակա- |Ելքերի ամբողջ (համախառն) չափը` ըստ |
| |հատվածում հաշվի |հաշիվների և արժույթների` պահանջվող |
| |համախառն ելքի ամփոփ |ժամանակահատվածի համար |
| |տեղեկատվություն | |
|___|______________________|__________________________________________|
|6.1|Համախառն կանխիկ ելքեր |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք |
| | |արտարժույթը գերազանցող (ներառյալ` |
| | |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք |
| | |արտարժույթը) կանխիկ ելքերի ամբողջ |
| | |(համախառն) չափը` ըստ հաշիվների և |
| | |արժույթների` պահանջվող ժամանակահատվածի |
| | |համար |
|___|______________________|__________________________________________|
|6.2|Համախառն կանխիկ |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք |
| |մուտքեր |արտարժույթը գերազանցող (ներառյալ` |
| | |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք |
| | |արտարժույթը) կանխիկ մուտքերի ամբողջ |
| | |(համախառն) չափն` ըստ հաշիվների և |
| | |արժույթների` պահանջվող ժամանակահատվածի |
| | |համար |
._____________________________________________________________________.
* Ձևաչափն ամբողջական ներկայացվելու դեպքում Բանկի կողմից տրամադրման են ենթակա ամբողջական տեղեկությունները: Բանկային գաղտնիք կազմող առանձին տեղեկություններ ստանալու համար Ձևաչափը ներկայացնելիս լրացվում են միայն այն դաշտերը, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է ստանալ տեղեկություններ:
Արտարժույթի հաշվարկը դրամի նկատմամբ կատարվում է տվյալ պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված միջին փոխարժեքով: