Սեղմել Esc փակելու համար:
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ...

 

 

115.0036.210501

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»         05           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11501092

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

23 ապրիլի 2000 թվականի թիվ 36-Պ

 

i

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 15, 20 հոդվածների և ՀՀ կառավարության «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 222 որոշման 5-րդ կետի պահանջների կատարման և զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորման գործընթացը կանոնակարգելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Զբաղվածության հիմնադրամի միջոցների տնօրինման կարգը» (կցվում է):

2. Հանձնարարել զբաղվածության վարչությանը`

ա) սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման.

բ) կատարել փոփոխություն զբաղվածության վարչության և աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության կանոնադրության մեջ:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել փոխնախարար Ա. Դավթյանի վրա:

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ

ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Սույնով սահմանվում է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից տրամադրվող զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների (այսուհետև` զբաղվածության հիմնադրամ) տնօրինման կարգը:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Զբաղվածության հիմնադրամը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված արտաբյուջետային հաշվում հավաքագրված դրամական միջոցներ են, որոնք ծախսվում են զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորման համար:

2. Աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայությունը (այսուհետ` հանրապետական ծառայություն) տնօրինում է զբաղվածության հիմնադրամի միջոցները և հանդիսանում է զբաղվածության հիմնադրամի վարկի կարգադրիչը:

3. Աշխատանքի և զբաղվածության մարզային ծառայությունները (այսուհետ` մարզային ծառայություն), աշխատանքի և զբաղվածության տարածքային կենտրոնները (այսուհետ` տարածքային կենտրոն) ունեն զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորման համար համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքներում բացված արտաբյուջետային հաշիվներ:

4. Մարզային ծառայությունը տնօրինում է զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրով մարզին հատկացված զբաղվածության հիմնադրամի միջոցները և հանդիսանում է այդ միջոցների վարկի կարգադրիչը:

5. Տարածքային կենտրոնը հանդիսանում է զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրով իրեն հատկացված ֆինանսական միջոցների վարկի կարգադրիչը:

 

II. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

6. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարեկան բյուջեում ներառված զբաղվածության հիմնադրամի տարեկան բյուջեն սահմանվում է ՀՀ կառավարության կողմից:

7. Զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը որոշվում է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարեկան բյուջեի մուտքային մասի նկատմամբ` ՀՀ կառավարության կողմից սահմանված կայուն տոկոսաչափով:

8. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների փաստացի մուտքերից յուրաքանչյուր ամիս և ըստ անհրաժեշտության ֆինանսական միջոցներ է փոխանցում զբաղվածության հիմնադրամ` սույն կարգի 6-րդ կետում նշված տոկոսաչափին և հանրապետական ծառայության հայտին համապատասխան:

9. Հանրապետական ծառայությունը, զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրով մարզի համար սահմանված տոկոսաչափին և մարզային ծառայության հայտին համապատասխան (բացառությամբ գործազրկության նպաստի և դրամական օգնության ծրագրերի համար նախատեսված գումարների), 3 օրվա ընթացքում ֆինանսական միջոցներ է փոխանցում մարզային ծառայության տեղական գանձապետական բաժանմունքում բացված արտաբյուջետային հաշվին:

10. Մարզային ծառայությունը, տարածքային կենտրոնից ստացված հայտին ու հանրապետական և տարածքային ծրագրին համապատասխան, 3 օրվա ընթացքում ֆինանսական միջոցներ է փոխանցում տարածքային կենտրոնի տեղական գանձապետական բաժանմունքում բացված արտաբյուջետային հաշվին:

 

III. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

11. Զբաղվածության հիմնադրամի միջոցները ծախսվում են զբաղվածության հիմնադրամի բյուջեի հոդվածներին և զբաղվածության հանրապետական և տարածքային տարեկան ծրագրին համապատասխան (բացառությամբ սույն կարգի 15-րդ կետում նախատեսված դեպքերի):

12. Զբաղվածության հանրապետական և տարածքային այն ծրագրերը, որոնք իրականացվում են այլ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների ձևով, հանրապետական և մարզային ծառայությունները ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության համապատասխան մարմիններ են ներկայացնում հայտ` կենտրոնացված կարգով մրցույթ հայտարարելու նպատակով:

13. Գործազրկության նպաստի և դրամական օգնության վճարման, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է հանրապետական ծառայության կողմից, որն էլ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության հետ կնքում է պայմանագիր:

Հանրապետական ծառայությունը այդ ծրագրերի իրականացման համար, պայմանագրով սահմանված ժամկետներում, ֆինանսական միջոցներ է փոխանցում մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հաշվին:

14. ՀՀ օրենսդրությամբ սահմանված զբաղվածության կարգավորման այլ ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է տարածքային կենտրոնի կողմից:

Նշված ծրագրերի իրականացման համար տարածքային կենտրոնը օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և սահմանված կարգով կնքում է համապատասխան պայմանագրեր:

15. Զբաղվածության հիմնադրամի բյուջեի հոդվածների միջև փոփոխությունները կատարվում են ՀՀ կառավարության որոշմամբ:

Ելնելով հանրապետության աշխատաշուկայի իրավիճակից, հանրապետական ծառայությունը կարող է զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրի և դրան համապատասխան ֆինանսական միջոցների շրջանակներում կատարել մարզին հատկացված նույնանուն ծրագրերի փոփոխություն` այդ մասին նախապես ստանալով ՀՀ սոցիալական ապահովության նախարարության համաձայնությունը:

Ելնելով մարզի աշխատաշուկայի իրավիճակից, մարզային ծառայությունը կարող է զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրով տվյալ մարզին հատկացված ծրագրերի և դրանց համապատասխան ֆինանսական միջոցների շրջանակներում կատարել տարածքային կենտրոններին հատկացված նույնանուն ծրագրերի փոփոխություն` այդ մասին նախապես ստանալով հանրապետական ծառայության համաձայնությունը:

16. Զբաղվածության հիմնադրամի միջոցների չծախսված մասը փոխանցվում է հաջորդ բյուջետային տարի և հաշվի է առնվում հաջորդ տարվա զբաղվածության հիմնադրամի բյուջեն կազմելիս:

 

IV. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Հանրապետական ծառայությունը եռամսյակը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ զբաղվածության հիմնադրամի մուտքերի և ծախսերի, ինչպես նաև զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրի կատարման վերաբերյալ:

18. Հանրապետական ծառայությունը տարեկան նվազագույնը երկու անգամ հրապարակում է տեղեկություններ զբաղվածության հիմնադրամի միջոցների ծախսման մասին:

19. Մարզային ծառայությունը եռամսյակը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում հանրապետական ծառայություն զբաղվածության հիմնադրամից մարզին հատկացված ֆինանսական միջոցների ծախսման և զբաղվածության տարածքային (մարզային) ծրագրերի կատարման վերաբերյալ:

20. Տարածքային կենտրոնը եռամսյակը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում մարզային ծառայություն տարածքային կենտրոնին հատկացված ֆինանսական միջոցների ծախսման և զբաղվածության տարածքային ծրագրերի կատարման վերաբերյալ:

 

V. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Սույն կարգի կատարման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը:

22. Զբաղվածության հիմնադրամի միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը և հանրապետական համաձայնեցման կոմիտեն:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
23.04.2001
N 36-Պ
Հրաման