(ուժը կորցրել է 07.02.02 թիվ 035-Հ հրաման)
i
114.0114.110501
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 05 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11401091
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
3 մայիսի 2001 թվականի թիվ 114-Հ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԱՆՈՂ ԵՎ ՄԹԵՐԱՏՈՒ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի թիվ 209 որոշման 2-րդ կետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել «ՀՀ պետական գույքի մասնավորեցման ենթակա բանող և մթերատու անասունների նվազագույն սկզբնական գները»` համաձայնեցված ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների հետ, ըստ կից հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել «ՀՀ պետական գույքի մասնավորեցման ենթակա բանող և մթերատու անասունների նվազագույն սկզբնական գները սահմանելու վերաբերյալ» ՀՀ սեփականաշնորհման նախարարի 28.01.2000թ. թիվ 16-Հ հրամանը:
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ֆինանսների և ՀՀ գյուղատնտեսության ՀՀ պետական գույքի
էկոնոմիկայի նախարար նախարար կառավարման նախարար
______ Վ. Խաչատրյան ______ Զ. Գևորգյան ______ Դ. Վարդանյան
«23» 04 2001թ. «12» 01 2001թ. «10» 01 2001թ.
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԱՆՈՂ ԵՎ ՄԹԵՐԱՏՈՒ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԳՆԵՐԻ (2001 Թ. ՀԱՄԱՐ)
.___________________________________________________________________.
| | Բանող և մթերատու | Միավորի նվազագույն | Ծանոթություն |
| Հ/Հ| անասուններ | սկզբնական գինը | |
| | | (ԱՄՆ-ի դոլարին | |
| | | համարժեք դրամ) | |
|____|________________________|____________________|________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|____|________________________|____________________|________________|
| 1 | Կովեր | 240 | |
| 2 | Արտադրող ցուլեր | 400 | |
| 3 | Բանող եզներ | 300 | |
| 4 | Մաքիներ | 50 | |
| 5 | Արտադրող խոյեր | 60 | |
| 6 | Խոզամայրեր | 200 | |
| 7 | Արտադրող վարազներ | 220 | |
| 8 | Ձիեր | 250 | |
| 9 | Ավանակներ | 75 | |
|10 | Այծեր | 50 | |
.___________________________________________________________________.
Ծանոթություն
* Սույն ցանկը սահմանված է ի կատարումն ՀՀ Կառավարության 27.03.98թ.
թիվ 209 որոշման