ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 2020 թվականի N 744-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1922-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրին հավանություն տալու և ծրագրի իրականացման նախապայման սահմանելու մասին» N 1922-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «2020 թվականի ապրիլի 15-ը» բառերը փոխարինել «2020 թվականի օգոստոսի 1-ը» բառերով.
2) որոշման 4-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «վեց» բառով.
i
3) որոշման 5-րդ կետում «երկու» բառը փոխարինել «վեց» բառով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի
Երևան