ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԲԴԽ-1-Ո-2
2018 թ.
ՈՐՈՇՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 19-րդ մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի ուժով կատարման ենթակա գործողությունների ծրագիրը` համաձայն հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018թ. ապրիլի 9
ք. Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2018 թ. ապրիլի 9-ի
թիվ ԲԴԽ-1-Ո-2 որոշման
ԾՐԱԳԻՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|N | Գործողություն |Իրավա- |Պատասխանատու|Կատարման |
| | |կան |մարմին/ԲԴԽ |ժամկետ |
| | |հիմքը |համակարգող | |
| | | |անդամ | |
|___|__________________________________|_______|____________|_____________|
|1. |Դատական իշխանության պաշտոնական |ՀՀ ԴՕ |Հ. Հովհան- |Մինչև |
| |կայքի վարման կարգի և կայքում |18-րդ |նիսյան |01.07.2020թ. |
| |զետեղվող այլ տեղեկատվության ցանկի |հոդվածի|Դատական | |
| |սահմանում |3-րդ |դեպարտամենտ | |
| | |մաս | | |
|___|__________________________________|_______|____________|_____________|
|2. |Դատական իշխանության պաշտոնական |ՀՀ ԴՕ |Հ. Հովհան- |Մինչև |
| |կայքում գործի և դրա ընթացքի |11-րդ |նիսյան |01.07.2020թ. |
| |վերաբերյալ տեղեկությունների ցանկի |հոդվածի|Դատական | |
| |և հրապարակման կարգի սահմանում |6-րդ և |դեպարտամենտ | |
| | |9-րդ | | |
| | |մասեր | | |
|___|__________________________________|_______|____________|_____________|
|3. |Դատավորի աշխատանքային ծանրաբեռնվա-|ՀՀ ԴՕ |Ս. Չիչոյան |Մինչև |
| |ծությամբ պայմանավորված` լրացուցիչ |61-րդ |Դատական |01.06.2020թ. |
| |օգնական և գործավար ներգրավելու |հոդվածի|դեպարտամենտ | |
| |դեպքերի և կարգի սահմանում |4-րդ | | |
| | |մաս | | |
|___|__________________________________|_______|____________|_____________|
|4. |Դատարան փաստաթղթերի հանձնման, |ՀՀ ԴՕ |Ս. Չիչոյան |Մինչև |
| |ըստ տեսակների` գործերի դասակարգման|89-րդ |Դատական |01.09.2020թ. |
| |և դատարանների գործավարության այլ |հոդվածի|դեպարտամենտ | |
| |կանոնների հաստատում |1-ին | | |
| | |մասի | | |
| | |23-րդ | | |
| | |կետ | | |
|___|__________________________________|_______|____________|_____________|
|5. |Դատարանի նիստերի դահլիճի և |ՀՀ ԴՕ |Ա. Մխիթարյան|Մինչև |
| |դատավորի աշխատասենյակի տիպային |89-րդ |Դատական |01.05.2020թ. |
| |կահավորման նկարագրության սահմանում|հոդվածի|դեպարտամենտ | |
| | |1-ին | | |
| | |մասի | | |
| | |26-րդ | | |
| | |կետ | | |
|___|__________________________________|_______|____________|_____________|
|6. |Գործերի քննության միջին |ՀՀ ԴՕ |Ա. Մխիթարյան|Մինչև |
| |տևողության ուղենիշային ժամկետների|89-րդ |Հ. Հովհան- |01.11.2020թ. |
| |սահմանում` ըստ գործերի առանձին |հոդվածի|նիսյան | |
| |տեսակների և բարդության |1-ին |Մ. Մակյան | |
| | |մասի |Դատական | |
| | |28-րդ |դեպարտամենտ | |
| | |կետ | | |
|___|__________________________________|_______|____________|_____________|
|7. |Դատավորի ծանրաբեռնվածությունը |ՀՀ ԴՕ |Ա. Մխիթարյան|Մինչև |
| |հաշվարկելու կարգի, ինչպես նաև |89-րդ |Հ. Հովհան- |01.11.2020թ. |
| |դատավորի ծանրաբեռնվածության |հոդվածի|նիսյան | |
| |չափորոշիչների սահմանում |1-ին |Մ. Մակյան | |
| | |մասի |Դատական | |
| | |29-րդ |դեպարտամենտ | |
| | |կետ | | |
|___|__________________________________|_______|____________|_____________|
|8. |(8-րդ կետն ուժը կորցրել է 30.04.2020 ԲԴԽ-24-Ո-55 որոշում) |
|___|__________________________________|_______|____________|_____________|
|9. |(9-րդ կետն ուժը կորցրել է 30.04.2020 ԲԴԽ-24-Ո-55 որոշում) |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 02.03.2020 ԲԴԽ-6-Ո-13, 30.04.2020 ԲԴԽ-24-Ո-55 որոշումներ)