Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2020 թվականի N 490-Ա

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1014-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը`

1. Ստեղծել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով` Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի 2019-2021 թվականների գործողությունների ազգային ծրագրի իրականացման մշտադիտարկման հարցերով զբաղվող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 13-ի N 1014-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. ապրիլի 23-ի

N 490-Ա որոշման

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

    Կ. Սուջայան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու

                         իրավունքների և հումանիտար հարցերի վարչության

                         պետ (հանձնաժողովի նախագահ)

 

    Մ. Կարապետյան      - ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության

                         պատգամավոր (համաձայնությամբ)

 

    Ա. Ավետիսյան       - ՀՀ պաշտպանության նախարարության մարդու

                         իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ,

                         գնդապետ

 

    Ն. Դուրյան         - ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր

                         վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության

                         գնդապետ

 

    Ա. Մինասյան        - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         սոցիալական աջակցության վարչության պետ

 

    Ա. Հովհաննիսյան    - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության արտաքին կապերի և սփյուռքի

                         վարչության արտաքին կապերի բաժնի պետ

 

Թ. Հարությունյան  - ՀՀ արդարադատության նախարարության իրավական

ապահովման վարչության օրենսդրության մշակման բաժնի

պետ

 

    Ա. Առուշանյան      - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության տարածքային կառավարման վարչության

                         խորհրդական

 

    Տ. Դանիելյան       - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

                         նախարարության իրավաբանական վարչության ավագ

                         մասնագետ

 

    Ն. Խլղաթյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախարարի

                         իրավախորհրդատու                 

 

    Գ. Աբրահամյան      - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար

                         ծառայության օպերատիվ կառավարման վարչության

                         ինքնավար կառավարման համակարգերի բաժնի գլխավոր

                         մասնագետ

 

    Գ. Մարյանյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության միգրացիոն ծառայության ապաստանի

                         հարցերի և իրավական ապահովման բաժնի առաջատար

                         մասնագետ

 

    Ռ. Մարիկյան        - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի

                         զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների

                         իրավունքների պաշտպանության բաժնի պետ

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Խաչատրյան       - Հայկական կարմիր խաչի ընկերության բնակչության

                         տեղաշարժի բաժնի վարիչ (համաձայնությամբ)

 

    Ն. Առաքելյան       - «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Ծ. Հարությունյան  - ՀՀ-ում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր

ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

    Գ. Շահինյան        - «ժողովրդավարությունն այսօր» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Ղալամքարյան     - ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն

                         հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին

                         հարաբերությունների հարցերով պատասխանատու

                         (համաձայնությամբ)

 

    Տ. Բադալյան        - ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն

                         հանձնակատարի հայաստանյան գրասենյակի զեկուցման

                         հարցերով պատասխանատու (համաձայնությամբ)

 

    Ն. Իսկանդարյան     - «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի ծրագրերի

                         համակարգող (համաձայնությամբ)

 

    Թ. Հովնաթանյան     - «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպության

                         նախագահ, «Կանայք և հասարակությունը» կայքի, «Կինը

                         և քաղաքականությունը» թերթի գլխավոր խմբագիր

                         (համաձայնությամբ)

 

    Ք. Մեհրաբեկյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու

                         իրավունքների և հումանիտար հարցերի վարչության

                         հումանիտար հարցերի բաժնի վարիչ (հանձնաժողովի

                         քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.04.2020
N 490-Ա
Որոշում