050.0123.020501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 2001 թվականի թիվ 123
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի ԹԻՎ 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ բանկային օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ընթացակարգը կանոնակարգված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 100 որոշմամբ հաստատված «Բանկային իրավախախտումների կանոնագրքի» ընդհանուր մասի կանոններով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 100 որոշմամբ հաստատված «Բանկային իրավախախտումների կանոնագրքում» փոփոխություններ կատարելու մասին» թիվ 68 որոշման 3-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: