ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 փետրվարի 2020 թվականի թիվ 20-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի «ե» և «լ» կետերը, 35-րդ հոդվածի 3-րդ մասը,
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 29-ի «Վարկային տեղեկատվական համակարգի` վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգը հաստատելու մասին» թիվ 142-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և վարկային կազմակերպությունների հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի` վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգի» (այսուհետ` Կարգ) 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 28-րդ, 31-րդ կետերը և Հավելված 3-ը, Հավելված 4-ը, Հավելված 5-ը ուժը կորցրած ճանաչել:
2. Կարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«18. Վարկային ռեգիստրի տեղեկատվության օգտագործողն է Կենտրոնական բանկը:»:
i
3. Կարգի 29-րդ կետում 10-րդ` «Վարկ» ենթակետի «իե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«իե. Վարկի գծով փաստացի վճարված տոկոսագումար - լրացվում են վարկային պայմանագրով փաստացի վճարված տոկոսագումարները: Փաստացի վճարված տոկոսագումարները լրացվում և Վարկային ռեգիստր են ներկայացվում վճարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան
2020 թ. փետրվարի 20
Երևան