041.0413.050601
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 2001 թվականի N 413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 260 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 5-ի «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կառուցվածքն ու հաստիքացուցակը հաստատելու և մի շարք խնդիրներ կարգավորելու մասին» N 260 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
ա) որոշմամբ հաստատված «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կառուցվածքի համապատասխան տողերում «վարչություն» բառը փոխարինել «բաժին» բառով.
i
բ) որոշմամբ հաստատված «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հաստիքացուցակը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
ապրիլի 5-ի N 260
որոշմամբ
ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
.__________________________________________________________________________.
| Կառուցվածքային |Հաստիքային| Դրույքաչափը |Ընդամենը` ամսական|
| ստորաբաժանման անվանումը |միավորների|(ԱՄՆ-ի դոլար)|աշխատավարձի ֆոնդը|
| | թիվը | | (ԱՄՆ-ի դոլար) |
|_______________________________|__________|_____________|_________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|_______________________________|__________|_____________|_________________|
|Գործադիր տնօրեն | 1 | 800 | 800 |
|_______________________________|__________|_____________|_________________|
|Տնօրեն | 4 | 500 | 2000 |
|_______________________________|__________|_____________|_________________|
|Խորհրդական | 1 | 350 | 350 |
|_______________________________|__________|_____________|_________________|
|Գործադիր տնօրենի օգնական | 1 | 300 | 300 |
|__________________________________________________________________________|
|Ներդրողների սպասարկման բաժին |
|__________________________________________________________________________|
|Բաժնի պետ | 1 | 350 | 350 |
|_______________________________|__________|_____________|_________________|
|Առաջատար մասնագետ | 3 | 220 | 660 |

|Ներդրումների խթանման բաժին |

|Հետազոտությունների և տեղեկատվության բաժին |
|__________________________________________________________________________|
|Բաժնի պետ | 1 | 350 | 350 |
|_______________________________|__________|_____________|_________________|
|Առաջատար մասնագետ | 3 | 220 | 660 |
|__________________________________________________________________________|
|Արտահանման զարգացման բաժին |

|Ձեռնարկությունների զարգացման բաժին |
|__________________________________________________________________________|
|Բաժնի պետ | 1 | 350 | 350 |
|_______________________________|__________|_____________|_________________|
|Առաջատար մասնագետ | 2 | 220 | 440 |
|__________________________________________________________________________|
|Հաշվապահություն |
|__________________________________________________________________________|
|Գլխավոր հաշվապահ | 1 | 350 | 350 |
|_______________________________|__________|_____________|_________________|
|Հաշվապահ | 1 | 220 | 220 |
|__________________________________________________________________________|
|Իրավաբանական ծառայություն |
|__________________________________________________________________________|
|Ծառայության պետ | 1 | 400 | 400 |
|_______________________________|__________|_____________|_________________|
|Առաջատար մասնագետ | 1 | 220 | 220 |
|__________________________________________________________________________|
|Սպասարկող անձնակազմ |
|__________________________________________________________________________|
|Գործերի կառավարիչ | 1 | 350 | 350 |
|_______________________________|__________|_____________|_________________|
|Ինֆորմացիոն տեխնոլոգիաների | 1 | 200 | 200 |
|մասնագետ | | | |
|_______________________________|__________|_____________|_________________|
|Գործավար | 4 | 100 | 400 |
|_______________________________|__________|_____________|_________________|
|Թարգմանիչ | 1 | 200 | 200 |
|_______________________________|__________|_____________|_________________|
|Պահեստապետ-մատակարար | 1 | 120 | 120 |
|_______________________________|__________|_____________|_________________|
|Պատճենահանող-վարորդ | 1 | 120 | 120 |
|_______________________________|__________|_____________|_________________|
|Անվտանգության ծառայող | 2 | 150 | 300 |
|_______________________________|__________|_____________|_________________|
|Վարորդ | 1 | 120 | 120 |
|_______________________________|__________|_____________|_________________|
|Հավաքարար | 2 | 50 | 100 |
|_______________________________|__________|_____________|_________________|
|Ընդամենը | 44 | 7400 | 11380 |