Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2019 թվականի N 251-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 344-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնների 2-րդ կետի 31-րդ ենթակետում ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող ՎԷԱ կայանների» բառերը փոխարինել «ՎԷԱ կայանների և ՁորաՀԷԿ-ի» բառերով,

2) Կանոնների 65-րդ կետի 1-ին ենթակետում «2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 109-Ն, 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 135-Ն և 2005 թվականի մայիսի 6-ի N 102-Ն» բառերը փոխարինել «2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 109-Ն, 2015 թվականի մայիսի 6-ի N 102-Ն, 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N 543-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 456-Ն» բառերով,

3) Կանոնների 71-րդ և 72-րդ կետերում «փոքր ՀԷԿ-երից» բառերը փոխարինել «Փոքր ՀԷԿ-երից» բառերով,

4) Կանոնների 104-րդ կետից հանել «` համաձայն Հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 29-ի N 48-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևի» բառերը,

5) Կանոնների 114-րդ կետում «իրավիճակներում» բառից հետո լրացնել «Հաղորդողի,» բառը,

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.12.2019 թիվ 509-Ն որոշում)

7) Կանոնների 154-րդ կետում «հանդիսանում» բառից հետո լրացնել «վերջինիս կողմից» բառերը, իսկ «կազմման» բառից հետո` «և վերջիններիս ստորագրմանը ներկայացման» բառերը,

8) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 154.1 կետով.

«154.1. Շուկայի օպերատորը յուրաքանչյուր հաշվարկային ժամանակահատվածի համար, սույն կանոնների 154-րդ կետի համաձայն կազմված` էլեկտրական էներգիայի գնման երաշխիք չունեցող Փոքր ՀԷԿ-երից և այլ ՎԷԱ կայաններից առաքված և վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտի հետ միաժամանակ Բաշխողին է ներկայացնում նաև տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող` Հաշվեկշիռը փակող կայանի վերաբերյալ տեղեկատվություն:»,

9) (9-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.12.2019 թիվ 509-Ն որոշում)

10) (10-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.12.2019 թիվ 509-Ն որոշում)

11) (11-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.12.2019 թիվ 509-Ն որոշում)

12) Կանոնների 168-րդ կետում «Հաղորդողին հանձնված» բառերից հետո լրացնել «և Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում ներկրված» բառերը,

13) Կանոնների 189-րդ կետից հանել «Համաձայն Հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի N 79-Ա որոշմամբ Բաշխողին տրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանների 4.22, 4.39, 4.40 և 4.41 կետերի,» բառերը,

14) Կանոնների 191-րդ կետից հանել «, Բաշխողին տրված լիցենզիայի պայմաններին» բառերը:

(1-ին կետը փոփ. 25.12.2019 թիվ 509-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

(2-րդ կետը փոփ. 25.12.2019 թիվ 509-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

    հանձնաժողովի նախագահ`                  Գ. Բաղրամյան

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
03.07.2019
N 251-Ն
Որոշում