Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ...

 

 

118.0091.290301

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         03           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801070

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

20 մարտի 2001 թվականի N 91

 

i

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 329 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների համար վճարման կարգի» 3-րդ կետը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների

գների հաշվարկման կարգը: (կցվում է)

 

ԿԱՐԳ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույնով սահմանվում է արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների գների հաշվարկման կարգը:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2.1. Արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման համար անհրաժեշտ բոլոր փաստացի կատարված աշխատանքները վճարվում են հայտատուների կողմից, որոնք հայտով դիմել են սերտիֆիկացման մարմին` համապատասխանության հավաստման աշխատանքներ կատարելու համար` անկախ դրանց արդյունքներով ընդունված որոշումից:

2.2. Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների շահութաբերությունը չպետք է գերազանցի 25 %, իսկ վերադիր ծախսերը` 75%:

2.3. Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների գների հաշվարկման համար սերտիֆիկացման մարմնի մասնագետի միջին օրական դրույքաչափը ընդունվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված 1,5 հաշվարկային նվազագույն աշխատավարձը (1500 դրամ):

2.4. Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքներ, այդ թվում նաև համապատասխանության հսկողություն կատարող սերտիֆիկացման մարմինների մասնագետի (փորձագետի) մեկ մարդ/օրվա կատարած աշխատանքի գնահաշվարկը հաստատում է Հայպետստանդարտը և դրա արժեքը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:

2.5. Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների արժեքը չի ներառում իր մեջ գործուղման (տրանսպորտային) ծախսերը և Ա:Ա:Հ:: Դրանց վճարումը կատարվում է հայտատուի կողմից` համաձայն գործող օրենսդրության:

2.6. Համապատասխանության կամավոր հավաստման աշխատանքների վճարումը կատարվում է պայմանագրային հիմունքներով:

 

3. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

3.1. Արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման ժամանակ վճարման ենթակա են ծառայությունները, որոնք կատարվում են`

- սերտիֆիկացման մարմնի /ՍՄ/ կողմից

- փորձարկման լաբորատորիայի /ՓԼ/ կողմից

3.2. Արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար հայտատուի ընդհանուր ծախսերը որոշվում են հետևյալ բանաձևով`

 

Ա = ԱՍՄ + ԱՓԼ

որտեղ`

ԱՍՄ - ն արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման

մարմնի կողմից կատարվող աշխատանքների արժեքն է, դրամ

ԱՓԼ - ն հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում արտադրանքի փորձարկման

արժեքն է` ըստ փորձարկման լաբորատորիաների հաստատած սակագների,

դրամ

 

Ելնելով կոնկրետ իրադրությունից` բանաձևում ընդգրկում են այն տարրերը, որոնք համապատասխանում են փաստացի կատարվող աշխատանքներին:

3.3. Արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացման մարմնի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների արժեքը արտադրանքի և ծառայությունների համար, որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ԱՍՄ = ti (Դօր ((1 + Գավ + Գվծ) ((1 + Շ )

                        ---------       ---

                           100          100

որտեղ`

ti - ն ըստ i-րդ սխեմայի տվյալ արտադրանքի համապատասխանության պարտադիր

հավաստման աշխատատարությունն է` մարդ/օր

Դօր - ն մասնագետի միջին օրական դրույքաչափն է, դրամ

Գավ - ն գործող օրենսդրությամբ սահմանված աշխատավարձի վրաեկ ծախսերն են, %

Գվծ - ն վերադիր ծախսերի գործակիցն է, %

Շ  - ն շահութաբերության մակարդակն է, %

 

3.4. Արտադրանքի պարտադիր սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը և աշխատատարությունն ըստ սերտիֆիկացման սխեմաների տրված են հավելված 1-ում:

3.5. Ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը և աշխատատարությունն ըստ սերտիֆիկացման սխեմաների տրված են հավելված 2-ում:

3.6. Պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հայտարարագրի վավերացման և գրանցման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը և աշխատատարությունը տրված են հավելված 3-ում:

3.7. Օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատի վերաձևակերպման և գրանցման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը և աշխատատարությունը տրված են հավելված 4-ում:

3.8. Արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման ժամանակ փորձարկումների արժեքը որոշվում է հավատարմագրված լաբորատորիաների կողմից հաստատված սակագների հիման վրա, հաշվի առնելով, որ փորձարկման աշխատանքների շահութաբերությունը չպետք է գերազանցի 25 %, իսկ վերադիր ծախսերը` 75%:

3.9. Սերտիֆիկացված արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հսկողության արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ԱՀj = tհi (Դօր ((1 + Գավ + Գվծ) ((1 + Շ ) + ԱՓԼ

                         ---------       ---

                            100          100

 

որտեղ`

ԱՀj - ն համապատասխանության հսկողության շրջանակներում կատարվող մեկ ստուգման արժեքն է, դրամ

thi -ն ըստ i-րդ սխեմայի սերտիֆիկացված արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հսկողության աշխատատարությունն է, մարդ/օր և որոշվում է հավելված 1 - ից կամ 2-ից:

 

Հավելված 1

Արտադրանքի պարտադիր սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման

մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը և աշխատատարությունն

ըստ սերտիֆիկացման սխեմաների

 

._________________________________________________________________________.

|                                      |Արտադրանքի պարտադիր սերտիֆիկացման |

|                                      |ժամանակ աշխատանքների              |

|   Աշխատանքների անվանումը             |աշխատատարության նորմատիվները,     |

|                                      |մարդ/օր, կախված արտադրանքի        |

|                                      |սերտիֆիկացման սխեմայից *          |

|                                      |__________________________________|

|                                      | 1  | 2  | 3  | 4  | 5  | 7  | 8  |

|______________________________________|____|____|____|____|____|____|____|

|1. Որոշման ընդունում ըստ              |    |    |    |    |    |    |    |

|   սերտիֆիկացման հայտի                |    |    |    |    |    |    |    |

|                                      |    |    |    |    |    |    |    |

|1.1 Հայտի ընդունում, մուտքային        |0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|

|    հսկողություն և  գրանցում          |    |    |    |    |    |    |    |

|1.2 Հայտին կից ներկայացված            | 2.0| 2.0| 2.0| 2.0| 2.0| 0.5| 0.5|

|    փաստաթղթերի /այդ թվում            |    |    |    |    |    |    |    |

|    սերտիֆիկացման նպատակով անհրաժեշտ  |    |    |    |    |    |    |    |

|    ՆՓ/ վերլուծություն                |    |    |    |    |    |    |    |

|1.3 Նախնական ծանոթություն             |  - |  - | 2.0| 2.0| 2.0|  - |  - |

|    սերտիֆիկացվող արտադրանքի          |    |    |    |    |    |    |    |

|    արտադրության վիճակին              |    |    |    |    |    |    |    |

|1.4 Սերտիֆիկացման սխեմայի ու ծրագրի   |0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|

|    ընտրություն և  որոշման ընդունում  |    |    |    |    |    |    |    |

|2. Սերտիֆիկացման ընթացակարգի          |    |    |    |    |    |    |    |

|   իրականացում                        |    |    |    |    |    |    |    |

|2.1 Արտադրանքի նմուշառում             | 1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0|

|    (նույնականացում)                  |    |    |    |    |    |    |    |

|2.2 Փորձարկման ծրագրի մշակում,        | 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5|

|    փորձարկման լաբորատորիայի          |    |    |    |    |    |    |    |

|    ընտրություն, փաստաթղթերի          |    |    |    |    |    |    |    |

|    ձևակերպում                        |    |    |    |    |    |    |    |

|2.3 Փորձարկման արձանագրությունների    | 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5|

|    վերլուծություն                    |    |    |    |    |    |    |    |

|2.4 Արտադրության վիճակի վերլուծություն|  - |  - | * *| * *|  - |  - |  - |

|2.5 Արտադրության կամ որակի համակարգի  |  - |  - |  - |  - | * *|  - |  - |

|    գնահատում                         |    |    |    |    |    |    |    |

|2.6 Սահմանված պահանջներին արտադրանքի  | 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5|

|    համապատասխանության գնահատում և    |    |    |    |    |    |    |    |

|    համապատասխանության սերտիֆիկատ     |    |    |    |    |    |    |    |

|    տալու հնարավորության մասին        |    |    |    |    |    |    |    |

|    եզրակացության նախապատրաստում      |    |    |    |    |    |    |    |

|3. Համապատասխանության սերտիֆիկատի     |    |    |    |    |    |    |    |

|   ձևակերպում  և  հանձնում հայտատուին |    |    |    |    |    |    |    |

|3.1 Հայտատուի հետ համապատասխանության  |  - | 0.5| 0.5| 0.5| 0.5|  - |  - |

|    սերտիֆիկատը տնօրինելու վերաբերյալ |    |    |    |    |    |    |    |

|    համաձայնագրի պատրաստում և         |    |    |    |    |    |    |    |

|    հաստատում                         |    |    |    |    |    |    |    |

|3.2 Համապատասխանության սերտիֆիկատի    | 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5|

|    ձևակերպում,  գրանցում և  հանձնում |    |    |    |    |    |    |    |

|    հայտատուին                        |    |    |    |    |    |    |    |

|4. Սերտիֆիկացված արտադրանքի           |    |    |    |    |    |    |    |

|   համապատասխանության հսկողություն    |    |    |    |    |    |    |    |

|4.1 Սերտիֆիկացված արտադրանքի որակի    |  - | 1.0| 1.0| 1.0| 1.0|  - |  - |

|    վերաբերյալ տվյալների հավաքում,    |    |    |    |    |    |    |    |

|    ամփոփում և  վերլուծություն        |    |    |    |    |    |    |    |

|4.2 Սերտիֆիկացված արտադրանքի          |  - | 1.0| 1.0| 1.0| 1.0|  - |  - |

|    համապատասխանության հսկողության    |    |    |    |    |    |    |    |

|    ծրագրի մշակում և  հաստատում       |    |    |    |    |    |    |    |

|4.3 Սերտիֆիկացված արտադրանքի          |  - | 1.0| * *| * *| * *|  - |  - |

|    համապատասխանության հսկողության    |    |    |    |    |    |    |    |

|    իրականացում և  որոշման ընդունում  |    |    |    |    |    |    |    |

|5 Համապատասխանության սերտիֆիկատի      | 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5|

|  մաքսային օրինակի ձևակերպում,        |    |    |    |    |    |    |    |

|  հաշվառում և  հանձնում հայտատուին    |    |    |    |    |    |    |    |

|  (անհրաժեշտության դեպքում)           |    |    |    |    |    |    |    |

|6 Համապատասխանության սերտիֆիկատի      |0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|

|  հավելվածի ձևակերպում  և  հանձնում   |    |    |    |    |    |    |    |

|  հայտատուին (անհրաժեշտության դեպքում)|    |    |    |    |    |    |    |

|7 Համապատասխանության սերտիֆիկատի      |0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|

|  մաքսային օրինակի հավելվածի          |    |    |    |    |    |    |    |

|  ձևակերպում  և  հանձնում հայտատուին  |    |    |    |    |    |    |    |

|  (անհրաժեշտության դեպքում)           |    |    |    |    |    |    |    |

|8 Մեկից ավելի տրանսպորտային           |0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|

|  յուրաքանչյուր միջոցներից արտադրանքի |    |    |    |    |    |    |    |

|  նմուշառում և  նույնականացում        |    |    |    |    |    |    |    |

._________________________________________________________________________.

 

. Սերտիֆիկացման սխեմաները տրված են ՀՍՏ 5.3-2000 «Սերտիֆիկացման ազգային համակարգ: Արտադրանքի սերտիֆիկացման կարգը» Հայաստանի ստանդարտին համապատասխան:

Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների տրված կազմը տիպային է:

* * Նշված աշխատանքների աշխատատարությունը որոշվում է ըստ 1Ա հավելվածի:

Ծանոթություն`

Միևնույն հայտով մեկից ավելի ապրանքախմբերի սերտիֆիկացման դեպքում սույն հավելվածի 2.3 և 2.6 կետերում նշված աշխատանքների աշխատատարությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

S = S1 + (N - 1) 0,5 S1

 

որտեղ S1- ը մեկ ապրանքախմբի սերտիֆիկացման տվյալ աշխատանքի աշխատատարությունն է, որը որոշվում է ըստ սույն հավելվածի

N - սերտիֆիկացվող /սերտիֆիկացված/ ապրանքախմբերի թիվն է (ԱՏԳ ԱԱ ծածկագրի միևնույն առաջին 2 նիշում ընդգրկված ապրանքատեսակները ընդունվում են որպես մեկ ապրանքախումբ)

 

Հավելված 1Ա

 

Արտադրության վիճակի վերլուծության, արտադրության կամ որակի

համակարգի գնահատման և համապատասխանության հսկողության ժամանակ

աշխատանքների աշխատատարության նորմատիվներն ըստ արտադրության

բարդության խմբերի

 

.______________________________________________________________________.

| Արտադրության|Արտադրության |Աշխատատարության նորմաները ըստ արտադրության|

| բարդության  |տեխնոլոգիական|բարդության խմբերի, մարդ / օր,             |

| խումբը      |գործընթացների|__________________________________________|

|             |թիվը (T)     |արտադրության |արտադրության|սերտիֆիկացված  |

|             |             |վիճակի       |կամ որակի   |արտադրանքի     |

|             |             |վերլուծության|համակարգի   |համապատասխա-   |

|             |             |             |գնահատման   |նության        |

|             |             |             |            |հսկողության    |

|_____________|_____________|_____________|____________|_______________|

|       1     |    1-3      |    3        |    4       |     3         |

|_____________|_____________|_____________|____________|_______________|

|       2     |    4-7      |    6        |    8       |     5         |

|_____________|_____________|_____________|____________|_______________|

|       3     |    8-11     |    9        |   12       |     7         |

|_____________|_____________|_____________|____________|_______________|

|       4     |   12-15     |   12        |   16       |     9         |

|_____________|_____________|_____________|____________|_______________|

|       5     |   16-19     |   15        |   20       |    11         |

|_____________|_____________|_____________|____________|_______________|

|       6     | 20 և  ավել  |   18        |   24       |    14         |

.______________________________________________________________________.

 

Հավելված 2

Ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման

մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը և աշխատատարությունն

ըստ սերտիֆիկացման սխեմաների

 

._______________________________________________________________________.

|                                             |Ծառայությունների պարտադիր|

|                                             |սերտիֆիկացման ժամանակ    |

|   Աշխատանքների անվանումը                    |աշխատանքների             |

|                                             |աշխատատարության          |

|                                             |նորմատիվները, մարդ/օր,   |

|                                             |կախված սերտիֆիկացման     |

|                                             |սխեմայից *               |

|_____________________________________________|_________________________|

|                                             |  1 |  2 |  3 |  4 |  5  |

|_____________________________________________|____|____|____|____|_____|

|1. Որոշման ընդունում ըստ սերտիֆիկացման հայտի |    |    |    |    |     |

|1.1 Հայտի ընդունում, մուտքային հսկողություն  |0.25|0.25|0.25|0.25|0.25 |

|    և  գրանցում                              |    |    |    |    |     |

|1.2 Հայտին կից ներկայացված փաստաթղթերի /այդ  | 2.0| 2.0| 2.0| 2.0| 2.0 |

|    թվում սերտիֆիկացման նպատակով անհրաժեշտ   |    |    |    |    |     |

|    ՆՓ/ վերլուծություն                       |    |    |    |    |     |

|1.3 Նախնական ծանոթություն սերտիֆիկացվող      | 1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0 |

|    ծառայությունների մատուցման գործընթացին   |    |    |    |    |     |

|1.4 Սերտիֆիկացման սխեմայի ու ծրագրի          |0.25|0.25|0.25|0.25|0.25 |

|    ընտրություն և  որոշման ընդունում         |    |    |    |    |     |

|2. Սերտիֆիկացման ընթացակարգի իրականացում     | 1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0 |

|2.1 Արտադրանքի նմուշառում                    |    |    |    |    |     |

|2.2 Փորձարկման ծրագրի մշակում, փորձարկման    | 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5 |

|    լաբորատորիայի ընտրություն, փաստաթղթերի   |    |    |    |    |     |

|    ձևակերպում                               |    |    |    |    |     |

|2.3 Փորձարկման արձանագրությունների           | 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5 |

|    վերլուծություն                           |    |    |    |    |     |

|2.4 Ծառայության կատարողի վարպետության        |  * |    |    |    |     |

|    հավաստում                                |    |    |    |    |     |

|2.5 Ծառայության մատուցման գործընթացի         |    | * *|    |    |     |

|    համապատասխանության հավաստում             |    |    |    |    |     |

|2.4 Ծառայության արդյունքի ընտրովի հավաստում  |    |    |  * |    |     |

|2.5 Կազմակերպության հավաստում                |    |    |    | * *|     |

|2.6 Որակի համակարգի գնահատում                |    |    |    |    | * * |

|2.7 Ծառայությունների ստուգումների            | 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5 |

|    արդյունքների վերլուծություն              |    |    |    |    |     |

|2.8 Սահմանված պահանջներին ծառայության        | 1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0 |

|    համապատասխանության գնահատում և           |    |    |    |    |     |

|    համապատասխանության սերտիֆիկատ տալու      |    |    |    |    |     |

|    հնարավորության մասին որոշման             |    |    |    |    |     |

|    նախապատրաստում                           |    |    |    |    |     |

|3. Համապատասխանության սերտիֆիկատի            | 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5 |

|   ձևակերպում  և  հանձնում հայտատուին        |    |    |    |    |     |

|4. Սերտիֆիկացված ծառայության                 | 1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0 |

|   համապատասխանության հսկողություն           |    |    |    |    |     |

|4.1 Սերտիֆիկացված ծառայության                | 1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0 |

|    համապատասխանության հսկողության ծրագրի    |    |    |    |    |     |

|    մշակում, հաստատում և  փորձագետների       |    |    |    |    |     |

|    ընտրություն                              |    |    |    |    |     |

|4.2 Սերտիֆիկացված ծառայության                |    |    |    |    |     |

|    համապատասխանության հսկողության           |  * | * *|  * | * *|  *  |

|    իրականացում ըստ հաստատված ծրագրի         |    |    |    |    |     |

|4.3 Սերտիֆիկացված ծառայության                | 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5 |

|    համապատասխանության հսկողության           |    |    |    |    |     |

|    արդյունքների ամփոփում և  որոշման         |    |    |    |    |     |

|    ընդունում                                |    |    |    |    |     |

._______________________________________________________________________.

 

* Սերտիֆիկացման սխեմաները տրված են ՀՍՏ 5.9-2000 «Համապատասխանության հավաստման համակարգ: Ծառայությունների սերտիֆիկացում' Հայաստանի ստանդարտին համապատասխան:

Ծառայությունների սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների տրված կազմը տիպային է:

* Նշված աշխատանքների աշխատատարությունը որոշվում է ըստ 2Ա հավելվածի:

* * Նշված աշխատանքների աշխատատարությունը որոշվում է ըստ 2Բ հավելվածի:

 

Հավելված 2Ա

 

Ծառայության կատարողի վարպետության հավաստման և համապատասխանության

հսկողության ժամանակ աշխատանքների աշխատատարության նորմատիվները

.________________________________________________________.

| Կազմակերպության աշխատողների     |  Աշխատանքների ծավալը |

| թիվը (մարդ)                     |  մարդ/օր             |

|_________________________________|______________________|

|         1                       |             2        |

|_________________________________|______________________|

|       1-5 մարդ                  |            2.0       |

|      6-10 մարդ                  |            3.0       |

|     11-15 մարդ                  |            4.0       |

|     15-16 մարդ                  |            5.0       |

|     17-20 մարդ                  |            6.0       |

|     21-30 մարդ                  |            7.0       |

|     31-40 մարդ                  |            8.0       |

|     41-50 մարդ                  |            8.5       |

|     51 -ից ավել                 |            9.0       |

.________________________________________________________.

 

Հավելված 2Բ

 

Ծառայության վիճակի վերլուծության և համապատասխանության

հսկողության ժամանակ աշխատանքների աշխատատարության նորմատիվներն ըստ

արտադրության բարդության խմբերի

.__________________________________________________________________.

| Արտադրության|Արտադրանքի         |Աշխատատարության նորմատիվները    |

| բարդության  |պատրաստման         |ըստ արտադրության բարդության     |

| խումբը      |ժամանակ            |խմբերի, մարդ / օր,              |

|             |տեխնոլոգիական      |________________________________|

|             |գործառնությունների |վիճակի       |սերտիֆիկացված     |

|             |միջին թիվը         |վերլուծության|ծառայության       |

|             |                   |             |համապատասխանության|

|             |                   |             |հսկողության       |

|_____________|___________________|_____________|__________________|

|       1     |    1-3            |    3.0      |   2.0            |

|       2     |    4-10           |    6.0      |   4.0            |

|       3     |    11-15          |   15.0      |   5.0            |

|       4     |    16-20          |   17.0      |   6.0            |

|       5     |    21-25          |   24.0      |   7.0            |

|       6     |    26-30          |   26.0      |   9.0            |

|       7     |    30-40          |   35.0      |  11.0            |

|       8     |    40-50          |   40.0      |  14.0            |

|       9     |  50 և  ավելի      |   52.0      |  16.0            |

.__________________________________________________________________.

 

Հավելված 3

 

Պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների

համապատասխանության հայտարարագրի վավերացման և գրանցման ժամանակ

սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը և

աշխատատարությունը

 

._______________________________________________________________________.

|    |                               |Պարտադիր հավաստման ենթակա որոշակի |

| Հ/Հ|   Աշխատանքների անվանումը      |արտադրանքի և  ծառայությունների    |

|    |                               |համապատասխանության հայտարարագրի   |

|    |                               |վավերացման և  գրանցման ժամանակ    |

|    |                               |աշխատանքների աշխատատարության      |

|    |                               |նորմատիվները, մարդ/օր,            |

|____|_______________________________|__________________________________|

| 1. |Համապատասխանության հայտարարագրի|               0,25               |

|    |հայտի ընդունում, մուտքային     |                                  |

|    |հսկողություն և  գրանցում       |                                  |

| 2. |Հայտարարագրի գրանցման նպատակով |               1,0                |

|    |ներկայացրած փաստաթղթերի        |                                  |

|    |վերլուծություն                 |                                  |

| 3. |Արտադրանքի նմուշառում և        |               1,0                |

|    |նույնականացում                 |                                  |

| 4. |Սահմանված պահանջներին          |               0,5                |

|    |արտադրանքի համապատասխանության  |                                  |

|    |գնահատում և  համապատասխանության|                                  |

|    |հայտարարագրի գրանցման և        |                                  |

|    |վավերացման մասին որոշման       |                                  |

|    |ընդունում                      |                                  |

| 5. |Համապատասխանության հայտարարագրի|               0,5                |

|    |ձևակերպում,  գրանցում և        |                                  |

|    |հանձնում հայտատուին            |                                  |

| 6. |Համապատասխանության հայտարարագրի|               0,5                |

|    |մաքսային օրինակի ձևակերպում  և |                                  |

|    |հանձնում հայտատուին            |                                  |

|    |(անհրաժեշտության դեպքում)      |                                  |

| 7. |Համապատասխանության հայտարարագրի|               0,25               |

|    |հավելվածի ձևակերպում  և        |                                  |

|    |հանձնում հայտատուին            |                                  |

|    |(անհրաժեշտության դեպքում)      |                                  |

._______________________________________________________________________.

 

Հավելված 4

 

Օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատի վերաձևակերպման և

գրանցման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների

ցանկը և աշխատատարությունը

 

._______________________________________________________________________.

|    |                                             | Օտարերկրյա         |

|    |                                             | համապատասխանության |

| Հ/Հ|    Աշխատանքների անվանումը                   | սերտիֆիկատի        |

|    |                                             | վերաձևակերպման     |

|    |                                             | ժամանակ            |

|    |                                             | աշխատանքների       |

|    |                                             | աշխատատարության    |

|    |                                             | նորմատիվները,      |

|    |                                             | մարդ/օր,           |

|____|_____________________________________________|____________________|

| 1  |Օտարերկրյա սերտիֆիկատի ճանաչման և            |       0,25         |

|    |վերաձևակերպման  հայտի ընդունում, մուտքային   |                    |

|    |հսկողություն և  գրանցում                     |                    |

| 2  |Հայտին կից ներկայացրած փաստաթղթերի           |       1,0          |

|    |վերլուծություն                               |                    |

| 3  |Արտադրանքի նմուշառում և  նույնականացում      |       1,0          |

| 4  |Օտարերկրյա սերտիֆիկատի ճանաչման վերաբերյալ   |       0,5          |

|    |որոշման ընդունում                            |                    |

| 5  |Օտարերկրյա սերտիֆիկատի վերաձևակերպում,       |       0,5          |

|    |գրանցում և  հանձնում հայտատուին              |                    |

._______________________________________________________________________.

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
20.03.2001
N 91
Հրաման