041.0364.140501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 2001 թվականի N 364
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 600 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 600 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 4-ի N 11 և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 13-ի N 196 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
i
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կոլեգիայի կազմում Ս. Պետրոսյանի և Ռ. Մանուկյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Հ. Թովմասյանին և «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Է. Սարգսյանին: