Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի մայիսի 2-ին

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ 2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների կուտակման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված գանձապետական հատուկ հաշվից 2001 թվականին ներգրավել մինչև 20 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ստորագրված Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի վերաձևակերպման համաձայնագրով ժամկետանց պարտավորությունների մարման նպատակով:

 

i

Հոդված 2. Սույն օրենքով սահմանվող ծախսը ձևակերպել որպես Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին օրենքի հավելված:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
5 մայիսի 2001 թ.
ՀՕ-173

 

 

pin
ՀՀ 02.05.2001
N ՀՕ-173 օրենք