ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունիսի 2019 թվականի N 110-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
i
1. Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել մինչև 21,000.0 հազար դրամ` չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող վթարային շենքերի բնակիչներին վարձակալած տների վարձավճարները վճարելու համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Բնակարանային նպաստներ» հոդվածով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ Հ. Մարության