041.0304.170401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 ապրիլի 2001 թվականի N 304
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 776 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 776 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կոլեգիայի կազմում`
ա) Ռ. Նազարյանի, Ս. Կոտոլիկյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Կ. Կարապետյանին, նախարարության ինվեստիցիոն ծրագրերի գլխավոր վարչության պետ Ռ. Մկրտչյանին.
բ) «Կ. Կարապետյան -»Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն» տողը փոխարինել «Լ. Եղիազարյան -»Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն» տողով, «Լ. Եղիազարյան -»Էներգետիկայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն» տողը փոխարինել «Տ. Գնունի» -»Էներգետիկայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն» տողով: