i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2019 թվականի N 233-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 23-ի «Ջրային ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N 495-Ն և 2009 թվականի մարտի 11-ի N 91-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 323-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում` ջրային ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգում (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) Կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետում և 7-րդ կետում «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թվականի ապրիլի 2-ի N 1-05/7-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հրահանգի համաձայն» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 749-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ձևով» բառերով.
2) Կարգի 8-10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. Անձը հաշվետվությունները Հանձնաժողով է ներկայացնում առձեռն, փոստային կամ էլեկտրոնային եղանակով` Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
9. Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացվում են փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգի (Mulberry) կամ Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի (www.psrc.am) առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով: Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով հաշվետվությունների և այլ տեղեկատվության ներկայացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ:
10. Առձեռն եղանակով ներկայացման դեպքում հաշվետվությունների ներկայացման օր է համարվում Հանձնաժողովում հաշվետվությունների և ուղեկցող գրության փաստացի մուտքագրման օրը, փոստային եղանակով ներկայացման դեպքում` հաշվետվությունների և ուղեկցող գրության փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային կնիքի արտատիպում նշված օրը, իսկ փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) ներկայացման դեպքում` հաշվետվությունների և ուղեկցող գրության էլեկտրոնային առաքման օրը:».
3) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-15-րդ կետերով.
i
«11. Փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) հաշվետվությունները ներկայացվում են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով` էլեկտրոնային ստորագրությամբ, հաշվետվություններում գրանցումները կատարվում են Յունիկոդ (Unicod) ձևաչափով, իսկ այլ տվյալներ ներկայացնելու համար կիրառելի են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel), Մայքրոսոֆթ Վորդ (Microsoft Word) և Փի Դի Էֆ (PDF) ձևաչափերը:
12. Առձեռն կամ փոստային եղանակով ներկայացման դեպքում հաշվետվությունները Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով Հանձնաժողով են ներկայացվում նաև [email protected] էլեկտրոնային հասցեին:
13. Հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում սահմանված ձևերին անհամապատասխանությունների, անճշտությունների կամ բացթողումների առկայության դեպքում Անձը Հանձնաժողովի կողմից տեղեկացվում է այդ մասին և օրենքով սահմանված կարգով իրազեկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված հաշվետվություններ կամ հաշվետվություններին առնչվող լրացուցիչ պարզաբանումներ:
14. Հաշվետվությունների կազմման համար անհրաժեշտ սկզբնական հաշվառման փաստաթղթերում անորոշությունների, անճշտությունների և այլ վիճահարույց տվյալների առկայության, կամ տարբեր պատճառներով այդ փաստաթղթերի վավերացված չլինելու դեպքում Անձը սկզբնական հաշվառման առկա փաստաթղթերի կամ իր կողմից առավել արժանահավատ համարվող ցուցանիշների հիման վրա լրացնում և Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում հաշվետվությունները ներկայացնում է Հանձնաժողով, իսկ հետագայում նոր հիմնավոր փաստերի առկայության կամ սկզբնական հաշվառման փաստաթղթերում փոփոխությունների կատարման դեպքում հաշվետվություններում կատարում է փոփոխություններ և Հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված հաշվետվություններ:
15. Հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում Անձի կողմից սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում ևս վերջինս կարող է ներկայացնել ճշգրտված հաշվետվություններ: Սույն կարգի կիրառության իմաստով` հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված մեկից ավելի հաշվետվություններից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված, իսկ մյուսները` ճշգրտված հաշվետվություններ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահի
պարտականությունները կատարող` Ս. Աղինյան