/ուժը կորցրել է 30.05.97 թիվ 159 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունվարի 1995 թ. թիվ 13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 572 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 16-ի «Շինարարության պատվերի տեղադրման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի հաստատման մասին» թիվ 572 որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
ա) կարգի 2-րդ կետում «նոր» բառից հետո լրացնել «և անավարտ» բառերը.
բ) կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Մինչև 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք նախահաշվային արժեքով օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման մրցույթի անցկացման նպատակահարմարությունը որոշում է պատվիրատուն».
գ) կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Մրցույթը կազմակերպում և անցկացնում է պատվիրատուն, անկախ օբյեկտի նախահաշվային արժեքից և ֆինանսավորման աղբյուրից».
դ) կարգի 10-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությունը կամ» բառերը.
ե) ուժը կորցրած ճանաչել կարգի 3-րդ և 5-րդ կետերը: