041.0254.030401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 ապրիլի 2001 թվականի N 254
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի փետրվարի 15-ի «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 97 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 29-ի N 657 և նոյեմբերի 1-ի N 721 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
i
որոշմամբ ստեղծված երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի աշխատանքային խմբի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության երկրորդ քարտուղար Ռ. Անանյանին: