118.0463.081014
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 10 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11814433
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
23 հուլիսի 2014 թվականի թիվ 463-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցմանը զուգահեռ անցում են կատարում նաև տվյալ կազմակերպության ենթակայության պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպությունները:
2.1 Նոր ստեղծված հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցումն իրականացվում է նոր ստեղծված կազմակերպությունների պետական գրանցման պահից:
(2.1-ին կետը լրաց. 02.08.18 թիվ 351-Ն հրաման)
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2014 թվականի հուլիսի 23-ի
թիվ 463-Ն հրամանի
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՄԱՆ
._____________________________________________________________________.
|Խումբ| Հանրային հատվածի կազմակերպությունների |Հանրային |
| | անվանումը |հատվածի |
| | |կազմակերպու- |
| | |թյունների |
| | |կողմից |
| | |հաշվապահական |
| | |հաշվառման նոր |
| | |համակարգին |
| | |անցման հաշվետու|
| | |ժամանակաշրջանի |
| | |սկիզբը |
|_____|_______________________________________________|_______________|
|1. |1) ՀՀ արդարադատության նախարարություն |2016 թվականի |
| |2) ՀՀ արտաքին գործերի նախարարություն |հունվարի 1 |
| |3) ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների | |
| |նախարարություն | |
| |4) ՀՀ սփյուռքի նախարարություն | |
| |5) ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե | |
| |6) ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման | |
| | պետական կոմիտե | |
| |7) ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր | |
| | վարչություն | |
| |8) ՀՀ սահմանադրական դատարան | |
| |9) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ | |
| |10) ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով | |
| |11) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող | |
| | հանձնաժողով | |
| |12) ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության | |
| | պետական հանձնաժողով | |
| |13) ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ | |
| |14) ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն | |
| |15) Հեռուստատեսության և ռադիոյի ազգային | |
| | հանձնաժողով | |
| |16) Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ | |
|_____|_______________________________________________|_______________|
|2. |1) ՀՀ Նախագահի աշխատակազմ |2017 թվականի |
| |2) ՀՀ կառավարության աշխատակազմ |հունվարի 1 |
| |3) ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ | |
| |4) ՀՀ վերահսկիչ պալատ | |
| |5) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի | |
| | նախարարություն | |
| |6) ՀՀ առողջապահության նախարարություն | |
| |7) ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրացման և | |
| | բարեփոխումների նախարարություն | |
| |8) ՀՀ բնապահպանության նախարարություն | |
| |9) ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | |
| |10) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և | |
| | բնական պաշարների նախարարություն | |
| |11) ՀՀ կրթության և գիտության նախարարություն | |
| |12) ՀՀ մշակույթի նախարարություն | |
| |13) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի | |
| | նախարարություն | |
| |14) ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական | |
| | տեխնոլոգիաների նախարարություն | |
| |15) ՀՀ ֆինանսների նախարարություն | |
| |16) (16-րդ կետն ուժը կորցրել է 02.09.16 թիվ 947-Ն հրաման) |
| |17) Երևանի քաղաքապետարան | |
| |18) (18-րդ կետն ուժը կորցրել է 02.09.16 թիվ 947-Ն հրաման) |
| |19) ՀՀ դատական դեպարտամենտ | |
| |20) ՀՀ դատախազության աշխատակազմ | |
| |21) ՀՀ հատուկ քննչական ծառայություն | |
| |22) ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ | |
| |23) Սոցիալական ապահովության պետական | |
| | ծառայություն | |
| |24) Ջրային տնտեսության պետական կոմիտե | |
| |25) ՀՀ գյուղատնտեսության նախարարության | |
| | սննդամթերքի անվտանգության պետական | |
| | ծառայություն | |
| |26) (26-րդ կետն ուժը կորցրել է 24.11.16 թիվ 1645-Ն հրաման) |
| |27) ՀՀ կրթության և գիտության նախարարության | |
| | գիտության պետական կոմիտե | |
| |28) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա | |
|_____|_______________________________________________|_______________|
|3. |1) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման |2018 թվականի |
|3. | նախարարություն |հունվարի 1 |
| |2) ՀՀ պաշտպանության նախարարություն | |
| |3) ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն | |
| |4) ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն | |
| |5) ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե | |
| |6) ՀՀ պետական պահպանության ծառայություն | |
| |7) Հայաստանի փրկարար ծառայություն | |
| |8) ՀՀ տարածքային կառավարման նախարարության | |
| | միգրացիոն պետական ծառայություն | |
| |9) ՀՀ Արագածոտնի մարզպետարան | |
| |10) ՀՀ Արարատի մարզպետարան | |
| |11) ՀՀ Արմավիրի մարզպետարան | |
| |12) ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան | |
| |13) ՀՀ Լոռու մարզպետարան | |
| |14) ՀՀ Կոտայքի մարզպետարան | |
| |15) ՀՀ Շիրակի մարզպետարան | |
| |16) ՀՀ Սյունիքի մարզպետարան | |
| |17) ՀՀ Վայոց ձորի մարզպետարան | |
| |18) ՀՀ Տավուշի մարզպետարան | |
| |19) ՀՀ քաղաքային համայնքներ | |
| |20) ՀՀ գյուղական համայնքներ | |
| |21) ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե | |
| |22) ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն| |
| |23) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | |
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 10.12.15 թիվ 845-Ն, 02.09.16 թիվ 947-Ն, 24.11.16 թիվ 1645-Ն հրամաններ)