Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 861 ՈՐ ...

 

 

041.0219.210301

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մարտի 2001 թվականի N 219

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 861 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության մշակման ծրագրի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 861 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության մշակման ծրագրի կառավարման խորհրդի կազմում`

ա) Ռ. Նազարյանի, Ա. Հարությունյանի և Կ. Արեյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ա. Գալստյանին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Ա. Ներսիսյանին և Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Լ. Ղազարյանին.

բ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ-Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի պետ Տ. Մուկուչյանին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.03.2001
N 219
Որոշում