(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)
i
118.0234.080413
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 04 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11813125
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
21 մարտի 2013 թվականի թիվ 234-Ն
i
«ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ» ԵՎ «ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ, ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ ԼՈՒԾՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 986 որոշման կիրարկումն ապահովելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել`
1) «Ռոյալթիի հաշվարկ-հաշվետվություն» ձևը` համաձայն հավելված 1-ի,
2) «Հաշվետու տարում կնքված, փոփոխված և լուծված պայմանագրերի վերաբերյալ տեղեկությունների» ձևը` համաձայն հավելված 2-ի:
Հավելված 1
i
ՀՀ ֆինանսների նախարարի
2013 թվականի մարտի 21-ի
N 234-Ն հրամանի
Հաստատված է Համաձայնեցված է Համաձայնեցված է Համաձայնեցված է Համաձայնեցված
ՀՀ ՀՀ ՀՀ էներգետիկայի ՀՀ կառավարու- է ՀՀ գյուղա-
ֆինանսների բնապահպանության և բնական թյանն առընթեր տնտեսության
նախարարու- նախարարության պաշարների պետական նախարարության
թյան հետ նախարարության եկամուտների հետ
հետ կոմիտեի հետ
21 մարտի 29 մարտի 2013 թվական 2013 թվական 2013 թվական
2013 թվականի 2013 թվական N 234-Ն հրամանով
._____________________________________________________________________.
| ՌՈՅԱԼԹԻԻ |Փաստաթղթի հերթական համարը |
| ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |___________________________ |
| |(լրացվում է հարկային մարմնի |
| |կողմից) |
|________________________________________|____________________________|
|ՀԱՇՎԵՏՈՒ (ՃՇԳՐՏՄԱՆ) ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ |_________________ թ. | |
| |Այն հաշվետու տարին, որի | |
| |համար ներկայացվում է | |
| |հաշվարկ հաշվետվությունը,| |
| |(ճշգրտման դեպքում աջ | |
| |սյունակում կատարվում է | |
| |X նշագրումը) | |
|________________________________________|____________________________|
|ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ | [1]|
|ՏՎՅԱԼՆԵՐԸ | |
|________________________________________|____________________________|
|Ռոյալթի վճարող կազմակերպության անվանումը| |
|կազմակերպաիրավական ձևը կամ ֆիզիկական | |
|անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, | |
|հայրանունը և ազգանունը («անհատ | |
|ձեռնարկատեր» նշումով) | |
|________________________________________|____________________________|
|Կազմակերպության գտնվելու վայրը կամ | |
|ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) | |
|բնակության վայրը | |
|________________________________________|____________________________|
|Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ | | | | | | | | |
|հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | | | |
|________________________________________|______________|__|__________|
|Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) | | | | | | | | | | |
|հանրային ծառայության համարանիշը` | | | | | | | | | | |
|սոցիալական քարտի համարը (ՀԾՀ) | | | | | | | | | | |
|________________________________________|____________________________|
|Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) | |
|աշխատանքային (տան) հեռախոսահամարը | |
|________________________________________|____________________________|
|Հաշվարկ-հաշվետվությունը հարկային մարմին |________________________ թ. |
|ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:| |
|________________________________________|____________________________|
|ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿ | [2]|
|________________________________________|____________________________|
|Ռոյալթիի հաշվարկման բազան |[2.1] | |
|________________________________________|______|_____________________|
|«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով | | |
|սահմանված նվազեցումներ (բացառությամբ | | |
|ֆինանսական գործունեության գծով ծախսերի | | |
|և նախորդ տարիների վնասների) |[2.2] | |
|________________________________________|______|_____________________|
|Շահույթ նախքան հարկումը |[2.3] | |
|________________________________________|______|_____________________|
|Ռոյալթիի դրույքաչափ (%) |[2.4] | |
|________________________________________|______|_____________________|
|Հաշվարկված ռոյալթի |[2.5] | |
|________________________________________|______|_____________________|
|Ռոյալթիի գծով արտոնություններ __________|[2.6] | |
|________________________________________|______|_____________________|
|Հաշվարկված ռոյալթի` հաշվի առնելով |[2.7] | |
|ռոյալթիի գծով արտոնությունները | | |
|________________________________________|______|_____________________|
|Հաշվարկված ռոյալթիի կանխավճարների |[2.8] | |
|հանրագումար | | |
|________________________________________|______|_____________________|
|Վճարման ենթակա ռոյալթի |[2.9] | |
|________________________________________|______|_____________________|
|Հաշվարկված ռոյալթիի և ռոյալթիի |[2.10]|( ) |
|կանխավճարների հանրագումարի բացասական | | |
|տարբերություն | | |
._____________________________________________________________________.
. Հաշվարկ-հաշվետվության [1] բաժնում լրացվում են հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող ռոյալթի վճարող կազմակերպության կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) տվյալները: Հաշվարկ-հաշվետվությունում արժեքային ցուցանիշները արտացոլվում են դրամներով (առանց լումաների), իսկ բնեղեն ծավալային ցուցանիշները` սահմանված համապատասխան չափման միավորներով (ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ): Հաշվարկ-հաշվետվության [2] բաժնում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 13.3-ից 13.5-րդ հոդվածներին համապատասխան արտացոլվում է ռոյալթիի հաշվարկը.
. [2.1] տողում լրացվում է հաշվետու տարում ռոյալթիի հաշվարկման բազան` օրենքի 13.3-րդ հոդվածին և ՀՀ կառավարության «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1901-Ն որոշմամբ հաստատված կարգին (այսուհետ` հասույթի հաշվարկման կարգ) համապատասխան հաշվարկված մատակարարված հանքարդյունաբերության արտադրանքի իրացումից հասույթն առանց ԱԱՀ-ի ([3.8], [4.6], [5.6] և [6.5] տողերի մեծությունների հանրագումարը).
. Եթե 2017 թվականի յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 20 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում` մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների` տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մատակարարված խտանյութում պարունակվող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների` տվյալ ամսվա միջազգային միջին գների 80 տոկոսի արտադրյալը: Մետաղի միջազգային միջին գին է համարվում ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի, իսկ նշված աղբյուրի կողմից որևէ մետաղի վերաբերյալ տվյալներ չհրապարակվելու դեպքում` համանման միջազգային այլ հեղինակավոր աղբյուրի տվյալների հիման վրա յուրաքանչյուր ամսվա համար հրապարակված գինը (հրապարակելով նաև աղբյուրի վերաբերյալ տեղեկությունները).
. [2.2] տողում լրացվում է հաշվետու տարում համախառն եկամտից կատարված` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի և նախորդ տարիների վնասների) հանրագումարը.
. [2.3] տողում է լրացվում է շահույթը նախքան հարկումը ([2.1] տող - [2.2] տող): Բացասական տարբերություն ստացվելու դեպքում [2.3] տողում լրացվում է «0».
. [2.4] տողում լրացվում է ռոյալթիի հաշվարկման բազայի նկատմամբ կիրառվող դրույքաչափը (4+[[2.3]/([2.1]X8])] X 100).
. [2.5] տողում լրացվում է [2.1] տողի նկատմամբ [2.4] տողում նշված դրույքաչափով (տոկոսով) հաշվարկված հաշվետու տարվա ռոյալթիի գումարը.
. [2.6] տողին համապատասխանող վանդակում լրացվում է ռոյալթիի գծով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վճարողին վերապահված արտոնությունների և (կամ) Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքին համապատասխան հաշվանցվող ռոյալթիների ընդհանուր գումարը, [2.6] տողում նշելով իրավական ակտի անվանումը, հոդվածը, կետը: Արտոնություններ և (կամ) հաշվանցում նախատեսված չլինելու դեպքում [2.6] տողում լրացվում է «0».
. [2.7] տողում լրացվում է հաշվետու տարվա համար հաշվարկված ռոյալթի գումարը` հաշվի առնելով ռոյալթիի գծով արտոնությունները ([2.5] և [2.6] տողերի մեծությունների դրական տարբերությունը), որի հիման վրա հաշվարկվում են հաշվետու տարվան հաջորդող տարվա ռոյալթիի կանխավճարների գումարները: Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [2.7] տողին համապատասխանող վանդակում լրացվում է «0».
. [2.8] տողում լրացվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.8-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված (հաշվետու տարվան նախորդող տարվա համար հաշվարկված ռոյալթիի գումարի (ներառյալ` այդ տարվա ընթացքում ստուգմամբ հայտնաբերված` դրան նախորդ տարիներին վերաբերող ռոյալթիների լրացուցիչ գումարները) մեկ քառորդի չափով) ռոյալթիի կանխավճարների հանրագումարը.
. [2.9] տողում լրացվում է հաշվետու տարվա արդյունքներով վճարման ենթակա ռոյալթիի գումարը ([2.7] և [2.8] տողերի մեծությունների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [2.9] տողին համապատասխանող վանդակում լրացվում է «0»: Բացասական տարբերությունը լրացվում է [2.10] տողում:
.___________________________________________________________.
| ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
.___________________________________________________________.
. Հաշվարկ-հաշվետվության ռոյալթիի հաշվարկման բազայի հաշվետվության մասում (հաշվարկ-հաշվետվության [3], [4], [5] և [6] բաժիններ) արտացոլվում է օրենքի 13.3-րդ հոդվածին և իրացումից հասույթի հաշվարկման կարգին համապատասխան հաշվետու տարում մատակարարված հանքարդյունաբերության արտադրանքի` մետաղի խտանյութի, խտանյութի փոխարեն ձուլվածքի և հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի իրացումից հասույթի հաշվարկը.
. Ռոյալթիի հաշվարկման համար իրացումից հասույթը որոշվում է հաշվեգրման եղանակով: Այն դեպքերում, երբ մատակարարման պայմանագրերում (այսուհետ` պայմանագիր) մատակարարվող արտադրանքի գներն արտացոլված են արտարժույթով, իրացումից հասույթի հաշվարկման համար հիմք է ընդունվում արտադրանքի սեփականության իրավունքի փոխանցման օրը ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արտարժույթի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը, իսկ այն դեպքերում, երբ պայմանագրերից հնարավոր չէ որոշել արտադրանքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելու պահը, ապա հիմք է ընդունվում արտահանվող արտադրանքի համար` ՀՀ մաքսային մարմիններում հայտարարագրման օրվա դրությամբ, իսկ ՀՀ տարածքում իրացվող արտադրանքի համար` համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրսգրման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը:
.______________________________________________________________.
|ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹ | [3] |
|______________________________________________________________|
|Խտանյութի |Խտանյութում |Խտանյութի|Չափման |Իրացումից|
|յուրաքանչյուր|պարունակվող |ֆիզիկական|միավորը|հասույթը |
|տեսակի |յուրաքանչյուր տեսակի|ծավալը | |(դրամ) |
|անվանումը |մետաղի անվանումը | | | |
|_____________|____________________|_________|_______|_________|
| [3.1] | [3.2] | [3.3] | [3.4] | [3.5] |
|_____________|____________________|_________|_______|_________|
|_____________|____________________|_________|_______|_________|
|_____________|____________________|_________|_______|_________|
|_____________|____________________|_________|_______|_________|
|_____________|____________________|_________|_______|_________|
|____________________________________________________|_________|
|Հաշվետու տարում իրացումից հասույթ [3.6]| |
|____________________________________________________|_________|
|Ռոյալթիի հաշվարկման բազայի ճշտումներ [3.7]| |
|____________________________________________________|_________|
|Ռոյալթիի հաշվարկման բազա [3.8]| |
.______________________________________________________________.
. [3] բաժինը լրացվում է տարեկան կտրվածքով խմբավորելով մատակարարված նույն տեսակի խտանյութը.
. [3.1] սյունակում լրացվում են հաշվետու տարում պայմանագրերին համապատասխան մատակարարված խտանյութի համապատասխան անվանումը.
. [3.2] սյունակում լրացվում են նույն տեսակի խտանյութում պայմանագրերին համապատասխան պարունակվող յուրաքանչյուր տեսակի մետաղի անվանումը: Մետաղները խտանյութի յուրաքանչյուր տեսակի համար արտացոլվում են առանձին տողերով, խտանյութի տեսակի անվանումը [3.1] սյունակում լրացնելով միայն տվյալ տեսակի խտանյութին վերաբերող առաջին տողում.
. [3.3] սյունակում լրացվում է մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալը` պայմանագրին համապատասխան որոշված (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) տարվա ընթացքում մատակարարված նույն տեսակի խտանյութում յուրաքանչյուր տեսակի մետաղի վերջնական պարունակությունները (գրամներով կամ տոննաներով): Եթե պայմանագրին համապատասխան խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են ռոյալթիի հաշվարկման տարբեր հաշվետու տարիներում, ապա խտանյութի մատակարարման հաշվետու տարում իրացումից հասույթի հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալ հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) մետաղների պարունակությունը (գրամներով կամ տոննաներով).
. [3.4] սյունակում լրացվում են համապատասխան չափման միավորները.
. [3.5] սյունակում լրացվում են հաշվետու տարում մատակարարված խտանյութի համար պայմանագրերին համապատասխան ըստ գնորոշման ժամանակահատվածի և գնանշումների (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) որոշված պայմանագրերի գների հիման վրա հասույթի հաշվարկման կարգին համապատասխան խտանյութում պարունակվող մետաղների իրացումից հասույթները: Եթե պայմանագրին համապատասխան խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են ռոյալթիի հաշվարկման տարբեր հաշվետու տարիներում, ապա խտանյութի մատակարարման հաշվետու տարում իրացումից հասույթի հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալի գին հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով որոշված պայմանագրի գինը, առանց ավելացված արժեքի հարկի: Ռոյալթիի հաշվարկման իմաստով պայմանագրի վերջնահաշվարկի արդյունքներով որոշված ֆիզիկական ծավալից մատակարարման պահին որոշված ծավալի բացասական շեղման առավելագույն չափ է համարվում մատակարարման պահին որոշված ծավալի երկու տոկոսը: Ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի մատակարարման պահին կամ դրանից հետո արձանագրված` պայմանագրով նախատեսված ցուցանիշներից ավելի շեղումներով պայմանավորված իրացումից հասույթի նվազեցումները (այդ թվում` մատակարարված խտանյութում տեխնոլոգիական բարդություններ առաջացնող քիմիական տարրերի (տուգանային տարրերի) համար պայմանագրով նախատեսված չափից ավելի գների նվազեցումները, խոնավության համար պայմանագրով նախատեսված թույլատրելի ցուցանիշի խախտման դեպքում պայմանագրի գնի նվազեցումները) հաշվի չեն առնվում.
. [3.6] տողում լրացվում է [3.5] սյունակի տողերի հանրագումարը.
. [3.7] տողում լրացվում են հաշվետու տարվան նախորդող տարվա պայմանագրերով նախատեսված (եթե պայմանագրին համապատասխան վերջնահաշվարկը կատարվել է հաշվետու տարում) ռոյալթիի հաշվարկման բազայի վերջնահաշվարկների արդյունքում ճշտումները` որպես նախորդ տարվա հաշվարկ-հաշվետվությունում արտացոլված իրացումից հասույթի և հաշվետու տարում կատարված վերջնահաշվարկի արդյունքում ճշտված իրացումից հասույթի տարբերություն: Բացասական մեծությունը [3.7] տողում լրացվում է փակագծերի մեջ, իսկ [3.8] տողում լրացվում է հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկման բազան ([3.6] տող+ [3.7]տող):
.__________________________________________________________________.
|ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՁՈՒԼՎԱԾՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹ |
|__________________________________________________________________|
|Մատակարարված |Մատակարարված|Մատակարարված |Մատակարարված |Իրացումից |
|ձուլվածքի |ձուլվածքի |ձուլվածքի |ձուլվածքին |հասույթը |
|անվանումը |կշիռը (մեկից|(մետաղի) մեկ |(մետաղին) |(դրամ) |
|(մեկից ավելի |ավելի |տոննայի համար|համապատասխան | |
|մետաղների |մետաղների |օգտագործված |օգտագործված | |
|դեպքում |դեպքում |խտանյութի |խտանյութի | |
|մետաղների |մետաղների |հաշվարկային |ֆիզիկական | |
|առանձին |առանձին |մեծություն |ծավալը (տոննա)| |
|անվանումները)|կշիռները) |(տոննա) | | |
| |(տոննա) | | | |
|_____________|____________|_____________|______________|__________|
| [4.1] | [4.2] | [4.3] | [4.4] | [4.5] |
|_____________|____________|_____________|______________|__________|
|_____________|____________|_____________|______________|__________|
|_____________|____________|_____________|______________|__________|
|_____________|____________|_____________|______________|__________|
|_____________|____________|_____________|______________|__________|
|_______________________________________________________|__________|
|Ընդամենը [4.6]| |
.__________________________________________________________________.
. [4.1] սյունակում լրացվում են հաշվետու տարում պայմանագրերին համապատասխան մատակարարված ձուլվածքի տեսակների անվանումները (համաձուլվածքում մեկից ավելի մետաղների դեպքում` մետաղների առանձին անվանումները).
. [4.2] սյունակում լրացվում են հաշվետու տարում մատակարարված համապատասխան ձուլվածքի ֆիզիկական ծավալները` պայմանագրերին համապատասխան մատակարարված ձուլվածքի կշիռը (համաձուլվածքում մեկից ավելի մետաղների դեպքում` համապատասխան մետաղների առանձին կշիռները).
. [4.3] սյունակում հասույթի հաշվարկման կարգին համապատասխան լրացվում է մատակարարված ձուլվածքի (համապատասխան մետաղի) համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծությունը (խտանյութի ֆիզիկական ծավալը)` ձուլվածքի (համապատասխան մետաղի) մեկ տոննայի արտադրության համար փաստացի օգտագործված` տեխնոլոգիապես հիմնավորված խտանյութի ֆիզիկական ծավալը.
. [4.4] սյունակում լրացվում է մատակարարված ձուլվածքին (մետաղին) համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալը ([4.2] սյունակի համապատասխան տող X [4.3] սյունակի համապատասխան տող).
. [4.5] սյունակում լրացվում են իրացումից հասույթի գումարները, որոնք հասույթի հաշվարկման կարգին համապատասխան հաշվարկվում են ելնելով մատակարարված ձուլվածքին (մետաղին) համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութի (խտանյութում պարունակվող մետաղների) միջազգային միջին գները` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա մատակարարման ամսվա համար հայտարարված գինը.
. [4.6] տողում լրացվում է [4.5] սյունակի տողերի հանրագումարը:
.__________________________________________________________________.
|ԽՏԱՆՅՈՒԹԻ, ՁՈՒԼՎԱԾՔԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ| [5]|
|ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹ | |
|__________________________________________________________________|
|Մատակարարված |Համապատասխան|Չափման |Մատակարարված |Իրացումից|
|արտադրանքի |մետաղի կշիռը|միավորը|արտադրանքում |հասույթը |
|արտադրության | | |պարունակվող մետաղին |(դրամ) |
|համար ծախսված| | |համապատասխան | |
|յուրաքանչյուր| | |օգտագործված խտանյութի| |
|մետաղի | | |ֆիզիկական | |
|անվանումը | | |ծավալը (տոննա) | |
|_____________|____________|_______|_____________________|_________|
| [5.1] | [5.2] | [5.3] | [5.4] | [5.5] |
|_____________|____________|_______|_____________________|_________|
|_____________|____________|_______|_____________________|_________|
|_____________|____________|_______|_____________________|_________|
|_____________|____________|_______|_____________________|_________|
|_____________|____________|_______|_____________________|_________|
|_____________|____________|_______|_____________________|_________|
|________________________________________________________|_________|
|Ընդամենը [5.6]| |
.__________________________________________________________________.
. [5.1] սյունակում լրացվում են հաշվետու տարում պայմանագրերին համապատասխան մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված մետաղների անվանումները.
. [5.2] սյունակում լրացվում են հաշվետու տարում պայմանագրերին համապատասխան մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված մետաղների կշիռները.
. [5.3] սյունակում լրացվում է համապատասխան չափման միավորը.
. [5.4] սյունակում հասույթի հաշվարկման կարգին համապատասխան լրացվում է մատակարարված վերջնական արտադրանքում պարունակվող յուրաքանչյուր մետաղի խտանյութի ֆիզիկական ծավալի տեխնոլոգիապես հիմնավորված այն հաշվարկային մեծությունը (խտանյութի ֆիզիկական ծավալ), որը ծախսվել է արտադրանքում պարունակվող տվյալ ծավալի մետաղի ստացման համար.
. [5.5] սյունակում լրացվում են իրացումից հասույթի գումարները, որոնք հասույթի հաշվարկման կարգին համապատասխան հաշվարկվում են ելնելով մատակարարված վերջնական արտադրանքին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութի (խտանյութում պարունակվող մետաղների) միջազգային միջին գները` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա մատակարարման ամսվա համար հայտարարված գինը.
. [5.6] տողում լրացվում է [5.5] սյունակի տողերի հանրագումարը:
.__________________________________________________________________.
|ԱՌԱՆՑ ԽՏԱՆՅՈՒԹԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ | [6] |
|ՍՏԱՑՎՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹ | |
|__________________________________________________________________|
|Մատակարարված արտադրանքի|Արտադրանքի կամ դրանում |Չափման |Իրացումից|
|կամ դրանում պարունակվող|պարունակվող համապատասխան|միավորը|հասույթը |
|մետաղի անվանում |մետաղի կշիռը | |(դրամ) |
|_______________________|________________________|_______|_________|
| [6.1] | [6.2] | [6.3] | [6.4] |
|_______________________|________________________|_______|_________|
|_______________________|________________________|_______|_________|
|_______________________|________________________|_______|_________|
|_______________________|________________________|_______|_________|
|_______________________|________________________|_______|_________|
|________________________________________________________|_________|
|Ընդամենը [6.5]| |
.__________________________________________________________________.
. [6.1] սյունակում լրացվում են հաշվետու տարում պայմանագրերին համապատասխան մատակարարված արտադրանքի կամ դրանում պարունակվող մետաղների անվանումները.
. [6.2] սյունակում լրացվում են հաշվետու տարում պայմանագրերին համապատասխան մատակարարված արտադրանքի կամ դրանում պարունակվող մետաղի փաստացի քանակությունը գրամներով կամ տոննաներով (իրացումից հասույթի հաշվարկման կարգի իմաստով` խտանյութի ֆիզիկական ծավալ).
. [6.3] սյունակում լրացվում է համապատասխան չափման միավորը.
. [6.4] սյունակում լրացվում են իրացումից հասույթի գումարները, որոնք հասույթի հաշվարկման կարգին համապատասխան հաշվարկվում են ելնելով մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութի (խտանյութում պարունակվող մետաղների) միջազգային միջին գները` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա մատակարարման ամսվա համար հայտարարված գինը:
._____________________________________________________________________.
|Սույն հաշվարկ-հաշվետվությանը կցվում են թվով ______________________ |
|գնորդների հետ կնքված հաշվետու տարվան հաջորդող տարում իրականացվելիք |
|արտադրանքի մատակարարումներին վերաբերող` թվով ____________________ |
|արտադրանքի մատակարարման պայմանագրերի պատճենները (հայերեն |
|բովանդակությամբ կամ դրանց հայերեն թարգմանությամբ): |
|Ընդամենը ___________________________________________________ էջ: |
|_____________________________________________________________________|
|Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) | Հարկ |Հաշվապահ |
|___________________________ | վճարողի |__________________________ |
|___________________________ | կնիքը |__________________________ |
|(ազգանունը, անունը և | |(ազգանունը, անունը և |
|ստորագրությունը) | |ստորագրությունը) |
._____________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 31.01.18 թիվ 24-Ն հրաման)
Հավելված 2
ՀՀ ֆինանսների նախարարի
2013 թվականի մարտի 21-ի
N 234-Ն հրամանի
Հաստատված է Համաձայնեցված է Համաձայնեցված է Համաձայնեցված է Համաձայնեցված
ՀՀ ՀՀ ՀՀ էներգետիկայի ՀՀ կառավարու- է ՀՀ գյուղա-
ֆինանսների բնապահպանության և բնական թյանն առընթեր տնտեսության
նախարարու- նախարարության պաշարների պետական նախարարության
թյան հետ նախարարության եկամուտների հետ
հետ կոմիտեի հետ
21 մարտի 29 մարտի 2013 թվական 2013 թվական 2013 թվական
2013 թվականի 2013 թվական N 234-Ն հրամանով
._____________________________________________________________________.
| ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ |Փաստաթղթի հերթական համարը |
| ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ, ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ |___________________________ |
| ԼՈՒԾՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |(լրացվում է հարկային մարմնի |
| |կողմից) |
|_____________________________________________________________________|
|ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ |
|_____________________________________________________________________|
|ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ | |
|ՏՎՅԱԼՆԵՐԸ | |
|________________________________________|____________________________|
|Ռոյալթի վճարող կազմակերպության անվանումը| |
|կազմակերպաիրավական ձևը կամ ֆիզիկական | |
|անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, | |
|հայրանունը և ազգանունը («անհատ | |
|ձեռնարկատեր» նշումով) | |
|________________________________________|____________________________|
|Կազմակերպության գտնվելու վայրը կամ | |
|ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) | |
|բնակության վայրը | |
|________________________________________|____________________________|
|Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ | | | | | | | | |
|հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | | | |
|________________________________________|______________|__|__________|
|Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) | | | | | | | | | | |
|հանրային ծառայության համարանիշը` | | | | | | | | | | |
|սոցիալական քարտի համարը (ՀԾՀ) | | | | | | | | | | |
|________________________________________|____________________________|
|Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) | |
|աշխատանքային (տան) հեռախոսահամարը | |
|________________________________________|____________________________|
|Տեղեկությունները հարկային մարմին |________________________ թ. |
|ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:| |
|_____________________________________________________________________|
| ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Հաշվետու տարում|Գնորդ |Պայմանագրի|Պայմանագրի|Պայմանագրի|
| |լուծված կամ |կազմակերպության |լուծման |կնքման |փոփոխման |
| |ռոյալթիի |անվանումը, |ամսաթիվը, |ամսաթիվը, |ամսաթիվը, |
| |հաշվարկ- |կազմակերպա- |ամիսը |ամիսը |ամիսը |
| |հաշվետվության |իրավական ձևը |տարեթիվը |տարեթիվը |տարեթիվը |
| |ներկայացման |կամ ֆիզիկական | | | |
| |ժամկետից հետո |անձի անունը և | | | |
| |կնքված կամ այդ |ազգանունը (անհատ| | | |
| |ժամկետից հետո |ձեռնարկատեր | | | |
| |փոփոխություն |լինելու դեպքում | | | |
| |կրած պայմանագրի|«անհատ | | | |
| |անվանումը և |ձեռնարկատեր» | | | |
| |համարը |նշումով) | | | |
|___|_______________|________________|__________|__________|__________|
|___|_______________|________________|__________|__________|__________|
|___|_______________|________________|__________|__________|__________|
|___|_______________|________________|__________|__________|__________|
|___|_______________|________________|__________|__________|__________|
|_____________________________________________________________________|
|Սույն տեղեկությանը կցվում են հաշվետու տարում իրականացվելիք արտադրանքի|
|մատակարարումներին վերաբերող, ռոյալթիի հաշվարկ-հաշվետվության |
|ներկայացման ժամկետից հետո կնքված կամ այդ ժամկետից հետո փոփոխություն |
|կրած թվով _________________________ արտադրանքի մատակարարման |
|պայմանագրերի (համաձայնագրերի) պատճենները (հայերեն բովանդակությամբ կամ|
|դրանց հայերեն թարգմանությամբ): |
|Ընդամենը _______________________________________________________ էջ: |