041.0188.070301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 մարտի 2001 թվականի N 188
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 786 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 22-ի «Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող «փոքր» օբյեկտների գույքի ներդրմամբ փակ բաժնետիրական ընկերություններ հիմնադրելու նախապատրաստական աշխատանքների մասին» N 786 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
որոշման 1-ին և 2-րդ կետերում «մեկամսյա ժամկետում» բառերը համապատասխանաբար փոխարինել «4-ամսյա ժամկետում» և «եռամսյա ժամկետում» բառերով: