110.1167.280710
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 07 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010270
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
21 հուլիսի 2010 թվականի N 1167-Ն
ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ (ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. 2010/2011 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության ասպիրանտուրայում (առկա և հեռակա) և հայցորդության համակարգում (2012 թվականի հունվարի մեկից) հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտական կազմակերպություններում ներդնել հետազոտողի կրթական ծրագրով նախատեսված կրեդիտային համակարգ` համաձայն հավելվածում բերված «ՈՒղեցույց»-ի:
(1-ին կետը փոփ. 03.05.11 թիվ 483-Ն հրաման)
2. Հանձնարարել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Սուքիասյան) և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան) սույն հրամանը 3-օրյա ժամկետում ներկայացնել գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն:
3. Հանձնարարել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Սուքիասյան)` գրանցումից հետո 5-օրյա ժամկետում տեղեկացնել բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման մասին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
(վերնագիրը փոփ. 13.04.17 թիվ 371-Ն հրաման)
Հավելված
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
2010 թվականի հուլիսի 21-ի
N 1167-Ն հրամանի
ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ (ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Սույն հավելվածով կարգավորվում են հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերում (ասպիրանտուրա և հայցորդություն) կրեդիտային համակարգի ներդրման հետ կապված հարաբերությունները:
2. Ասպիրանտուրայի և հայցորդության կրթական ծրագրերը (այսուհետ` Ծրագիր) բաղկացած են երկու փոխկապակցված մասերից` կրթական և հետազոտական:
3. Ծրագրի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի (կամ 180 կրեդիտ x 30 ժամ = 5400 ժամ` ներառյալ լսարանային, արտալսարանային և ինքնուրույն աշխատանք):
4. Ծրագրի 50 կրեդիտը նախատեսվում է կրթական բաղադրիչին, 130 կրեդիտը` հետազոտական աշխատանքին:
5. Ծրագրի կառուցվածքը, բովանդակությունը, գնահատման ձևերը, ուսումնական և հետազոտական բեռնվածությունները բաշխվում են համաձայն սույն հավելվածով սահմանված Ձև N 1-ի:
Ձև N 1
._____________________________________________________________________.
| |ԲԱԺԻՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ |ԿՐԵԴԻՏ |
|___________________________________________________________|_________|
| ԿՐԹԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ | 50|
|___________________________________________________________|_________|
|ՊԴ.00 |Պարտադիր դասընթացներ և քննություններ | 30|
|_______|___________________________________________________|_________|
|ՊԴ.01 |Մասնագիտություն. ատենախոսության թեմայի թվանիշով | 8|
|_______|___________________________________________________|_________|
|ՊԴ.02 |Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն | 4|
|_______|___________________________________________________|_________|
|ՊԴ.03 |Մասնագիտական օտար լեզու | 4|
|_______|___________________________________________________|_________|
|ՊԴ.04 |Տեղեկատվական և կրթական նոր տեխնոլոգիաներ | 4|
|_______|___________________________________________________|_________|
|Պ.00 |Պրակտիկա (1) | 10|
|_______|___________________________________________________|_________|
|ԸԴ.00 |Ընտրովի դասընթացներ և ստուգարքներ (2) | 20|
|_______|___________________________________________________|_________|
| | ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ | 130|
|_______|___________________________________________________|_________|
|ՀԱ.00 |Ատենախոսության թեմայով հրատարակված անհրաժեշտ | |
| |նվազագույն աշխատություններ (3) | 30|
|_______|___________________________________________________|_________|
|ՏԱ.00 |Տարեկան ատեստավորումներ | 20|
|_______|___________________________________________________|_________|
|ԱԴԵ.00 |Ատենախոսություն և թեմա հաստատած հիմնարկի | |
| |դրական եզրակացությունը ատենախոսության վերաբերյալ | 80|
|___________________________________________________________|_________|
|ԸՆԴՀԱՆՈՒՐ | 180|
._____________________________________________________________________.
________________________
1) 6-ամսյա աշխատանքային ստաժ ունեցող ասպիրանտն իր ցանկությամբ կարող է չմասնակցել պրակտիկային և կրեդիտները կուտակել ներկայացնելով աշխատանքի վայրից համապատասխան տեղեկանք:
2) Ասպիրանտների կողմից ընտրովի դասընթացների ընտրությունը կատարվում է համապատասխան ստորաբաժանման (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն) գիտական խորհրդի կողմից հաստատված դասընթացների ցուցակից:
3) «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման» կանոնակարգի 10-րդ կետով սահմանված:
(հավելվածը փոփ. 13.04.17 թիվ 371-Ն, 11.08.17 թիվ 904-Ն հրամաններ)