040.0662.070714
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2014 թվականի N 662-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 968-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» N 968-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ա. 2014 թվականի օգոստոսի 1-ից` 2013 թվականի արդյունքներով 30.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
բ. 2014 թվականի հոկտեմբերի 1-ից` 2013 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 30.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
գ. 2015 թվականի հունվարի 1-ից` 2013 թվականի արդյունքներով մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար:»:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 20.07.17 թիվ 861-Ն որոշում)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 20.07.17 թիվ 861-Ն որոշում)
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում սույն որոշման 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերում նշված հարկ վճարողների կողմից ձեռք բերված հսկիչ-դրամարկղային մեքենաների արժեքի` իրացված գնի և սույն որոշման 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերում նշված գների վերահաշվարկի կատարումը, և տարբերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել հարկ վճարողներին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ