(ուժը կորցրել է 24.01.2022 թիվ 119-Ն հրաման)
i
319.0001.200201
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 02 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 31901045
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ՀԱՅՊԵՏՍՏԱՆԴԱՐՏ) ՀՐԱՄԱՆ
31 հունվարի 2001 թվականի թիվ 1-Վ
i
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի թիվ 238 որոշմամբ հաստատված «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման կարգ»-ի 4-րդ կետը, հրամայում եմ`
1. Հաստատել «Արտադրանքի սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկման կարգը» (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ
ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆՈՎ
թիվ 1-Վ 2001.01.31
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Գործարկման թվականը 200 ________________
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույնով սահմանվում են արտադրանքի սերտիֆիկացման մարմինների (այսուհետև` ՍՄ) և փորձարկման լաբորատորիաների (այսուհետև` ՓԼ) հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկման կարգը:
2. Հավատարմագրման աշխատանքների համար վճարումը կատարում է հավատարմագրման ենթակա իրավաբանական անձը, անկախ հավատարմագրման արդյունքներից:
3. Հավատարմագրման աշխատանքների շահութաբերությունը չպետք է գերազանցի 25 օ/օ-ից:
4. Հավատարմագրման աշխատանքների իրականացման համար վճարումը (այսուհետև` հավատարմագրման աշխատանքների գին), որը հաշվարկվում է սույն կարգով չի ներառում իր մեջ գործուղման ծախսերը, Ա.Ա.Հ. և հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի և փորձարկման լաբորատորիայի համապատասխանության հսկողության արժեքը: Դրանց վճարումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. Սահմանումներ
5. Սույն կարգում կիրառվում են տերմիններ համապատասխան սահմանումներով`
ա) արտադրանքի տեսակների (խմբերի) թիվ` հավատարմագրման ոլորտում ներգրավված համասեռ արտադրանքի խմբերի քանակը.
բ) համասեռ արտադրանքի խումբ` արտադրանքի համախումբ, որը բնորոշվում է գործառնական նշանակության, կիրառման ոլորտի, կառուցվածքային և տեխնոլոգիական լուծման ու դրա որակի հիմնական ցուցանիշների անվանացուցակի ընդհանրությամբ.
գ) արտադրանքի դաս` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳԱԱ) դասակարգչում առաջին երկու նիշով սահմանված արտադրանք:
III. Սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների
հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկման կարգը
6. Հավատարմագրման աշխատանքների աշխատարարության միջինացված նշանակությունը (ըստ հավատարմագրման փուլերի, որոնք ներկայացված են ՀՀ կառավարության 2000.05.12 «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու մասին» թիվ 238 որոշմամբ հաստատված համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման կարգում) բերված են համապատասխանաբար հավելված 1-ում և 2-ում:
7. Հավատարմագրման աշխատանքների գները որոշվում են հայտի ներկայացման պահին հավատարմագրման աշխատանքների աշխատատարության գնահատմամբ տարբերակված կոնկրետ սերտիֆիկացման մարմնի և փորձարկման լաբորատորիայի համար:
ա) ՍՄ-ների հավատարմագրման աշխատանքների գները կախված են.
- հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի տեսակների (խմբերի) քանակից.
- մեկ տեսակի (խմբի) արտադրանքի վրա տարածվող նորմատիվ փաստաթղթերի միջին քանակից.
- հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի դասերի քանակից.
- համապատասխանության հավաստում իրականացնող աշխատակիցների քանակից, որոնց որակավորման գնահատումը կատարվում է հավատարմագրման ընթացքում.
բ) ՓԼ-ների հավատարմագրման աշխատանքների գները կախված են.
- հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքների փորձարկման մեթոդների քանակից.
- փորձարկում կատարող աշխատակիցների քանակից, որոնց որակավորման գնահատումը կատարվում է հավատարմագրման ընթացքում.
- փորձարկման սարքավորումների բարդության աստիճանից:
8. ՍՄ-ների և ՓԼ-ների հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկը բերված է IY-րդ գլխում:
9. ՍՄ-ների և ՓԼ-ների հավատարմագրման աշխատանքների իրականացման ժամանակ այլ կազմակերպություններից ներգրավված փորձագետների վարձատրությունը կատարվում է հավատարմագրման արժեքի ընդհանուր գումարից:
IY. Սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների
հավատարմագրման աշխատանքների գների որոշումը
10. ՍՄ-ների և ՓԼ-ների հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկը ներառում է.
- հավատարմագրման աշխատանքների կատարման համար մասնագետների միջին օրական դրույքաչափը.
- աշխատանքի աշխատատարության միջինացված նշանակությունները (հավելվածներ Ա1 և Ա2):
11. ՍՄ-ների և ՓԼ-ների հավատարմագրման աշխատանքների գինը որոշվում է հետևյալ բանաձևով.
Գհավ. = Գբազ. * K , որտեղ
Գհավ. - ՍՄ-ի և ՓԼ-ի հավատարմագրման աշխատանքների գինը, Գբազ. - պայմանական ՍՄ-ի և ՓԼ-ի հավատարմագրման աշխատանքների կատարման
գինը K - ընդհանուր գործակիցը որոշվում է
K = K1 * K2 * K3, որտեղ
ա) սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման համար. K1 - գործակից, որը հաշվի է առնում ՍՄ-ի հավատարմագրման ոլորտում ընդգրկված
արտադրանքի տեսակների (խմբերի) քանակը և նորմատիվ փաստաթղթերի միջին
քանակը մեկ տեսակի (խմբի) արտադրանքի վրա տարածվող (աղյուսակ 1), K2 - գործակից, որը հաշվի է առնում ՍՄ-ի հավատարմագրման ոլորտում ընդգրկված
արտադրանքի դասերի քանակը, K2 - գործակիցը որոշվում է հետևյալ բանաձևով`
K2 = 1 + 0,2 * (n - 5) n > 5 դեպքում
K2 = 1,0 n < 5="">
որտեղ n - հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի դասերի քանակն է:
Այն որոշվում է գործող արտադրանքի դասակարգչով:
K3 - գործակից, որը հաշվի է առնում աշխատակիցների քանակը (աղյուսակ 2):
բ) Փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման համար. K1 - գործակից, որը հաշվի է առնում փորձարկման մեթոդների քանակը (աղյուսակ
3), K2 - գործակից, որը հաշվի է առնում ՓԼ-ի աշխատակիցների քանակը (աղյուսակ 4), K3 - գործակից, որը հաշվի է առնում փորձարկման սարքավորումների բարդության
աստիճանը (աղյուսակ 5):
12. Հավատարմագրման աշխատանքների գինը - Գբազ. պայմանական հավատարմագրման ենթակա իրավաբանական անձի համար հավասար է.
Գբազ. = Դփորձ. * t * (1 + K4 + k5) * (1 + Շ), որտեղ
Դփորձ. - փորձագետի օրական դրույքաչափը
t - միջին աշխատատարությունը
K4 - գործակից, որը ներառում է իր մեջ աշխատավարձի վրաեկ ծախսերը
K5 - գործակից, որը ներառում է իր մեջ կազմակերպության վերադիր ծախսերը
Շ - գործակից, որը ներառում է իր մեջ աշխատանքների պլանային
շահութաբերությունը:
(հավելված 1)
ՍՄ-ի հավատարմագրման ժամանակ աշխատանքի աշխատատարության
միջինացված նշանակությունը ըստ հավատարմագրման փուլերի
._________________________________________________________________________.
|N | Աշխատանքի անվանումը | Աշխատատարություն |
| | | մարդ/օր |
|____|_____________________________________________|______________________|
|1 | Փաստաթղթերի փորձաքննություն | 10 |
|____|_____________________________________________|______________________|
|1.1 | Ներկայացված փաստաթղթերի քննարկում (հայտ, | |
| | հավատարմագրման ոլորտի նախագիծ, | |
| | Սերտիֆիկացման մարմնի մասին «Դրույթներ»-ի | |
| | նախագիծ, տեղեկություններ սերտիֆիկացման | |
| | մարմնի փորձագետների մասին, Որակի ձեռնարկ) | |
|____|_____________________________________________|______________________|
|1.2 | Նորմատիվ պահանջներին համապատասխան ներկա- | |
| | յացված փաստաթղթերի փորձաքննություն | |
|____|_____________________________________________|______________________|
|1.3 | Փորձաքննության եզրակացության ձևակերպում | |
|____|_____________________________________________|______________________|
|2 | ՍՄ-ի համապատասխանության գնահատում | |
| | (վկայագրում) ըստ նրա գտնվելու վայրի | 9 |
|____|_____________________________________________|______________________|
|2.1 | Համապատասխանության գնահատման (վկայագրման) | |
| | հանձնաժողովի ձևակերպում | |
|____|_____________________________________________|______________________|
|2.2.| Հանձնաժողովի ծանոթությունը ՍՄ-ի հետ | |
|____|_____________________________________________|______________________|
|2.3.| Կարգավիճակի, կազմակերպչական կառուցվածքի, | |
| | վարչական ենթակայության, ֆինանսական վիճակի, | |
| | աշխատանքի վճարման համակարգի որոշումը | |
|____|_____________________________________________|______________________|
|2.4 | ՆՓ-երի առկայության գնահատումը ներկայացված | |
| | պահանջներին համապատասխան | |
|____|_____________________________________________|______________________|
|2.5 | Անձնակազմի որակավորման և փորձի | |
| | գնահատումը | |
|____|_____________________________________________|______________________|
|2.6 | Որակի ապահովման համակարգի և որակի | |
| | համակարգի փաստաթղթերի առկայության ստուգումը | |
|____|_____________________________________________|______________________|
|2.7 | Արտադրանքի փորձնական սերտիֆիկացման | |
| | անցկացումը (գործնական խաղ) | |
|____|_____________________________________________|______________________|
|2.8 | Հանձնաժողովի դիտողությունների և առաջարկու- | |
| | թյունների քննարկում, հաշվետվության | |
| | նախապատրաստումը | |
|____|_____________________________________________|______________________|
|3 | Փաստաթղթերի փորձաքննության և համապատաս- | |
| | խանության գնահատման արդյունքների | |
| | վերլուծություն և ՍՄ-ի համապատասխանության | |
| | հսկողության պայմանների ձևակերպում | 2.0 |
|____|_____________________________________________|______________________|
|____|_____________________________________________|______________________|
|4 | Հավատարմագրման վկայագրի ձևակերպում, | |
| | գրանցում և հանձնում | 1.0 |
|____|_____________________________________________|______________________|
| | Ընդամենը | 22 |
._________________________________________________________________________.
(աղյուսակ 1)
Սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման գնի
հաշվարկման համար K1 գործակցի արժեքները
._________________________________________________________________________.
|Հավատար- | Արտադրանքի մեկ տեսակի (խմբի) վրա տարածվող ՆՓ-ի միջին քանակը |
|մագրման |______________________________________________________________|
|ոլորտում |մինչև | | | | | | | | |
|ընդ- | 3 |4-6 |7-10 |11-15 |16-20 |21-25 |26-35 |36-45 |45-ից |
|գրկված | | | | | | | | |ավել |
|արտադ- | | | | | | | | | |
|րանքի | | | | | | | | | |
|տեսակնե- | | | | | | | | | |
|րի | | | | | | | | | |
|(խմբերի) | | | | | | | | | |
|քանակը | | | | | | | | | |
|__________|______|____|_____|______|______|______|______|______|_________|
|մինչև 5 |0,39 |0,41|0,47 |0,51 |0,57 |0,61 |0,66 |0,78 | 0,86 |
|__________|______|____|_____|______|______|______|______|______|_________|
|6-10 |0,44 |0,5 |0,64 |0,78 |0,89 |1,00 |1,11 |1,32 |1,39 |
|__________|______|____|_____|______|______|______|______|______|_________|
|11-20 |0,51 |0,57|0,87 |1,08 |1,25 |1,38 |1,44 |1,48 |1,48 |
|__________|______|____|_____|______|______|______|______|______|_________|
|21-30 |0,61 |0,75|1,14 |1,38 |1,41 |1,45 |1,48 |նույնը| նույնը |
|__________|______|____|_____|______|______|______|______|______|_________|
|31-40 |0,74 |0,94|1,35 |1,41 |1,48 |1,48 |նույնը|նույնը| նույնը |
|__________|______|____|_____|______|______|______|______|______|_________|
|41-50 |0,81 |1,08|1,44 |1,48 |նույնը|նույնը|նույնը|նույնը|նույնը |
|__________|______|____|_____|______|______|______|______|______|_________|
|51-75 |0,99 |1,31|1,48 |նույնը|նույնը|նույնը|նույնը|նույնը|նույնը |
|__________|______|____|_____|______|______|______|______|______|_________|
|76-100 |1,08 |1,41|նույնընույնը|նույնը|նույնը|նույնը|նույնը|նույնը |
|__________|______|____|_____|______|______|______|______|______|_________|
|100-ից |1,48 |1,48|նույ-|նույնը|նույնը|նույնը|նույնը|նույնը|նույնը |
|ավել | | |նը | | | | | | |
._________________________________________________________________________.
(աղյուսակ 1)
ԳՈՐԾԱԿԻՑ, որը հաշվի է առնում աշխատակիցների թիվը
.________________________________________________.
| Մասնագետների թիվը | Գործակից K3 |
|_________________________|______________________|
| 1-5 | 1,0 |
|_________________________|______________________|
| 6-10 | 1,1 |
|_________________________|______________________|
| 11-15 | 1,2 |
|_________________________|______________________|
| 16-ից ավել | 1,3 |
.________________________________________________.
(հավելված 2)
ՓԼ-ի հավատարմագրման ժամանակ աշխատանքի աշխատատարության
միջինացված նշանակությունը ըստ հավատարմագրման փուլերի
._________________________________________________________________________.
|N | Աշխատանքի անվանումը | Աշխատատարություն |
| | | մարդ/օր |
|____|_____________________________________________|______________________|
|1 | Փաստաթղթերի փորձաքննություն | 8.5 |
|____|_____________________________________________|______________________|
|1.1 | Ներկայացված փաստաթղթերի քննարկում (հայտ, | |
| | հավատարմագրման ոլորտի նախագիծ, փորձարկման | |
| | լաբորատորիայի մասին «Դրույթներ»-ի նախագիծ,| |
| |փորձարկման լաբորատորիայի տեխնիկական անձնագիր,| |
| | փորձարկման լաբորատորիայի գործունեության | |
| | վերաբերյալ հարցաթերթ, Որակի ձեռնարկ) | |
|____|_____________________________________________|______________________|
|1.2 | Նորմատիվ պահանջներին համապատասխան ներկա- | |
| | յացված փաստաթղթերի փորձաքննություն | |
|____|_____________________________________________|______________________|
| | Փաստաթղթերի փորձաքննության եզրակացության | |
|1.3 | ձևակերպում | |
|____|_____________________________________________|______________________|
|2 | ՓԼ-ի համապատասխանության գնահատում | |
| | (վկայագրում) ըստ նրա գտնվելու վայրի | 10.5 |
|____|_____________________________________________|______________________|
|2.1 | Համապատասխանության գնահատման (վկայագրման) | |
| | հանձնաժողովի ձևավորում | |
|____|_____________________________________________|______________________|
|2.2.| Հանձնաժողովի մեկնում լաբորատորիայի գտնվելու | |
| | վայրը` ծանոթության համար | |
|____|_____________________________________________|______________________|
|2.3.| ՓԼ-ի կազմակերպա-իրավական ձևի, ֆինանսական | |
| | վիճակի, կազմակերպչական կարգավիճակի, աշխատա- | |
| | կիցների աշխատանքի վճարման համակարգի որոշումը| |
|____|_____________________________________________|______________________|
|2.4 | Փորձարկման սարքավորումներով հագեցվածությունը| |
| | և դրանց համապատասխանությունը հայտարարված | |
| | հավատարմագրման ոլորտին | |
|____|_____________________________________________|______________________|
|2.5 | ՆՓ-երի առկայության գնահատումը ներկայացված | |
| | պահանջներին համապատասխան | |
|____|_____________________________________________|______________________|
|2.6 | Անձնակազմի փորձի և որակավորման | |
| | գնահատում | |
|____|_____________________________________________|______________________|
|2.7 | Անձնակազմի և սարքավորումների տեղաբաշխման | |
| | գնահատում | |
|____|_____________________________________________|______________________|
|2.8 | Փորձարկումների որակի ապահովման | |
| | գնահատում | |
|____|_____________________________________________|______________________|
|2.9 | Ստուգիչ փորձարկումների անցկացում | |
|____|_____________________________________________|______________________|
|2.10|Հանձնաժողովի դիտողությունների և առաջար- | |
| |կությունների քննարկում, հաշվետվության | |
| |նախապատրաստում | |
|____|_____________________________________________|______________________|
|3 | Փաստաթղթերի փորձաքննության և համապատաս- | |
| | խանության գնահատման արդյունքների | |
| | վերլուծություն և ՓԼ-ի համապատասխանության | |
| | հսկողության պայմանների ձևակերպում | 2.0 |
|____|_____________________________________________|______________________|
|____|_____________________________________________|______________________|
|4 | Հավատարմագրման վկայագրի ձևակերպում, | |
| | գրանցում և հանձնում | 1.0 |
|____|_____________________________________________|______________________|
| | Ընդամենը | 22 |
._________________________________________________________________________.
(աղյուսակ 3)
Գործակից, որը հաշվի է առնում փորձարկման մեթոդների քանակը
.____________________________________________.
|Փորձարկման մեթոդների քանակը | Գործակից K1 |
|____________________________|_______________|
| 1 | 1,0 |
|____________________________|_______________|
| 2-5 | 1,5 |
|____________________________|_______________|
| 6-10 | 1,8 |
|____________________________|_______________|
| 11-20 | 1,9 |
|____________________________|_______________|
| 21-30 | 2,0 |
|____________________________|_______________|
| 30-ից ավել | 2,2 |
.____________________________________________.
(աղյուսակ 4)
Գործակից, որը հաշվի է առնում աշխատակիցների թիվը
.______________________________________.
| Մասնագետների թիվը | Գործակից K2 |
|______________________|_______________|
| 1 | 1,0 |
|______________________|_______________|
| 2-5 | 1,1 |
|______________________|_______________|
| 6-10 | 1,2 |
|______________________|_______________|
| 11-15 | 1,3 |
|______________________|_______________|
| 15-ից ավել | 1,4 |
.______________________________________.
(աղյուսակ 5)
Գործակից, որը հաշվի է առնում փորձարկման սարքավորումների բարդության
աստիճանը
._________________________________________________________.
|Բարդության | Սարքավորումների | Գործակից K3|
|աստիճանը | բարդությունը | |
|______________|_________________________|________________|
| Պարզ | Պարզ չափիչ սարքեր | 0,9 |
| | առանձին ֆիզիկական | |
| | մեծությունների | |
| | համար | |
|______________|_________________________|________________|
| Միջին բար- | Փորձարկման սարքա- | |
| դություն | վորումներ կամ | |
| | ստենդներ, կազմված | |
| | մի քանի սարքերից | 1.0 |
|______________|_________________________|________________|
| Բարդ | Փորձարկման հավաքա- | |
| | ծուներ ավտոմատ կա- | |
| | ռավարմամբ և | |
| | արդյունքների | |
| | գրանցմամբ | 1,1 |
._________________________________________________________.
Եթե հավատարմագրման աշխատանքների իրականացման ժամանակ անհրաժեշտություն է ծագում անցկացնել հավատարմագրման փաստաթղթերի կրկնական փորձաքննություն կամ կրկնական համապատասխանության գնահատում (վկայագրում), ապա հավատարմագրման ենթակա իրավաբանական անձը կատարում է այդ փուլերի համար նախատեսված կրկնական վճարում:
Սերտիֆիկացման մարմինների կամ փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման ոլորտի ընդլայնում իրականացնելու աշխատանքների գինը սահմանվում է հավատարմագրման աշխատանքների հաշվարկված գնի 30 օ/օ-ի չափով:
Սերտիֆիկացման մարմինների կամ փորձարկման լաբորատորիաների համապատասխանության հսկողություն իրականացնելու աշխատանքների գինը սահմանվում է հավատարմագրման աշխատանքների հաշվարկված գնի 40 օ/օ-ի չափով:
Եթե համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա ընդլայնվում է սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտը, ապա համապատասխանության հսկողության գինը սահմանվում է հավատարմագրման աշխատանքների հաշվարկված գնի 50 օ/օ-ի չափով: