121.0601.310715
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 07 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12115----
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
18 հունիսի 2015 թվականի N 601-Ն
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 862-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի թ) կետով և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման 1-ին հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից ներկայացվող տեղեկատվության ձևը` համաձայն հավելվածի:
2. ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 23-ի «Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից ներկայացվող տեղեկատվության ձևը հաստատելու մասին» N 862-Ն հրամանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ տարածքային կառավարման
և արտակարգ իրավիճակների
նախարարի
2015 թվականի հունիսի 18-ի
N 601-Ն հրամանի
ՁԵՎ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
1. Արտադրական վտանգավոր օբյեկտի անվանումը`____________________________
___________________________________________________________________:
2. Արտադրական վտանգավոր օբյեկտի ռեեստրում գրանցման օրը և համարը`_________________
___________________________________________________________________:
3. Տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նպատակով իրականացված միջոցառումների, այդ թվում` տեխնիկական անվտանգության զննումների`
1) անցկացման օրը _________________________________________________.
2) իրականացնող անձանց տվյալները____________________________________
___________________________________________________________________:
3) արդյունքները_____________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________:
4. Օբյեկտում տեղի է ունեցել արտադրական պատահարներ/տեխնածին վթարներ`
(ընդգծել կատարված դեպքը)
1) քանակը__________________________________________________________.
2) օրը, ամիսը, տարեթիվը____________________________________________.
3) վայրը __________________________________________________________.
4) հանգամանքները____________________________________________________
___________________________________________________________________
5) արտադրական պատահարների/տեխնածին վթարների պատճառների վերացման նպատակով իրականացված միջոցառումները`
(ընդգծել կատարված դեպքը)
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________:
Տեխնիկական անվտանգության
ծառայության ղեկավար` ___________________ ___________________
ստորագրություն անուն, ազգանուն
Արտադրական վտանգավոր
օբյեկտ շահագործող անձ` ___________________ ___________________
ստորագրություն անուն, ազգանուն
Տեղեկատվության տրամադրման ամսաթիվը _____ _____________ 20 թ.
(հավելվածը փոփ. 02.08.16 թիվ 791-Ն հրաման)