103.0072.300605
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 06 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10305243
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 ապրիլի 2005 թվականի N 72-Ն
ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Արտոնագրերի զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման կարգը` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայարտոնագրի պետի 1997թ. ապրիլի 25-ի «Արտոնագրերի զիջման մասին և լիցենզային պայմանագրերի գրանցման» կարգը և «Ապրանքային նշանների զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման» կարգը հաստատելու մասին» N 13 հրամանի 1-ին կետը:
Հաստատված է
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2005թ. ապրիլի 1-ի
N 72-Ն հրամանով
ԿԱՐԳ
ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանված է գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագրերի զիջման մասին կամ այլ անձանց դրանց օգտագործման իրավունքի ընձեռման մասին լիցենզային պայմանագրերի (այսուհետ նաև պայմանագիր) քննարկումն ու «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի համաձայն դրանց գրանցումն իրականացնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալությունում (այսուհետ` գործակալություն) գրանցման ենթակա են այն պայմանագրերը, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական գրանցամատյանում (այսուհետ` պետական գրանցամատյան) գրանցված գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների (այսուհետ նաև օբյեկտներ) արտոնագրերի զիջմանն ու լիցենզիաներին, այդ թվում` ֆրանչայզինգի պայմանագրով օբյեկտների օգտագործման իրավունքի վերապահմանը, ինչպես նաև այն լիցենզային պայմանագրերին, որոնք օրենքի 43-րդ հոդվածի համաձայն կնքված են նույնական գյուտերին կամ նույնական գյուտին և օգտակար մոդելին տրված միևնույն անձին պատկանող Եվրասիական և Հայաստանի Հանրապետության արտոնագրերի հիման վրա:
3. Լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցումը կատարվում է պատշաճ ձևով տպագիր լրացված դիմումի հիման վրա, որը պետք է վերաբերի մեկ պայմանագրի:
4. Զիջման մասին պայմանագրի գրանցման դիմումում (Հավելված 1) պետք է նշվեն օբյեկտի արտոնագրի (երի) գրանցման համարը (ները), արտոնագրատիրոջ (այսուհետ` զիջող) և այն անձի (այսուհետ` ստացող) անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրի փոստային հասցեն (այսուհետ նաև հասցե) և երկրի կոդը, ում զիջվում է արտոնագիրը:
Լիցենզային պայմանագրի գրանցման դիմումում (Հավելված 2) պետք է նշվեն օբյեկտի արտոնագրի (երի) համարը (ները), արտոնագրատիրոջ (լիցենզատու) և օբյեկտի օգտագործման իրավունքն ստացողի (լիցենզառու) անունը, ազգանունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն և երկրի կոդը:
i
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումներն ստորագրում է արտոնագրատերը: Մեկից ավելի արտոնագրատերերի դեպքում դիմումը ստորագրում է դրանցից մեկը` կցելով մնացած արտոնագրատերերի գրավոր փոխհամաձայնությունը: Դիմումը լիազորված անձի կողմից ստորագրելու դեպքում կցվում է նաև վերջինիս լիազորագիրը:
Իրավաբանական անձի կողմից ներկայացվող դիմումն ստորագրում է դրա ղեկավարը:
Արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացվող դիմումն ստորագրում է հավատարմատարը` նշելով անունը և ազգանունը:
«Նամակագրության հասցեն» տողում նշվում են այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են պայմանագրի գրանցման գործավարության հետ կապված նամակագրությունը ապահովելու համար` հասցեն, հեռախոսի համարը, հնարավորության դեպքում` նաև ֆաքսը և էլեկտրոնային հասցեն:
(5-րդ կետը փոփ. 29.06.16 թիվ 647-Ն հրաման)
6. Օտարերկրյա անձինք օբյեկտի արտոնագրի զիջման մասին և լիցենզային պայմանագրի գրանցման հետ կապված գործերը վարում են Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության կամ գտնվելու վայր ունեցող իրենց ներկայացուցչի կամ գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:
7. Դիմումը կարող է գործակալություն ներկայացվել անմիջականորեն կամ փոստով, որին կցվում են`
ա) լիցենզային կամ զիջման մասին պայմանագիրը (3 օրինակ, որոնցից առնվազն մեկը բնօրինակն է)` առանց ջնջումների, կարված և համարակալված էջերով.
բ) պայմանագրի գրանցման համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
գ) լիազորագիրը, եթե դիմումը ներկայացված է գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի կամ արտոնագրատիրոջ որևէ այլ ներկայացուցչի միջոցով:
Դիմումը ներկայացվում է հայերեն: Դիմումին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այս դեպքում տվյալ փաստաթղթին կցվում է սահմանված կարգով վավերացված դրա հայերեն թարգմանությունը:
Դիմումին կարող է կցվել նաև օբյեկտի գրանցման արտոնագիրը (երը):
8. Դիմումն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում ստուգվում է դրա և դրան կից ներկայացված նյութերի համապատասխանությունը սույն կարգի 3-7-րդ կետերով սահմանված պահանջներին:
Եթե պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, ապա հարցում է կատարվում դիմումը ներկայացնողին` բացակայող կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:
9. Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը քննարկման չի ընդունվում, և դիմումին կից փաստաթղթերը հետ են վերադարձվում:
10. Դիմումը և դրան կից ներկայացված նյութերը սույն կարգի 3-7-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում պայմանագիրը քննարկվում է ըստ էության, և մեկամսյա ժամկետում որոշում է կայացվում պայմանագրի գրանցման վերաբերյալ:
11. Եթե լիցենզային պայմանագրի քննարկման արդյունքում պարզվում է, որ`
ա) որոշված են պայմանագրի կողմերը, և օբյեկտի (ների) օգտագործման իրավունքն ընձեռող անձը (լիցենզատու)
օբյեկտի (ների) սեփականատերն է կամ օրենքով սահմանված կարգով ունի այդպիսի իրավասություն,
բ) որոշված է պայմանագրի առարկան (նշված է ՀՀ արտոնագրի, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, Եվրասիական արտոնագրի համարը և օբյեկտի (ների) նկատմամբ իրավունքների փոխանցման տեսակը (զիջում կամ լիցենզիա),
գ) որոշված են վերապահվող իրավունքների ծավալը, պայմանագրի գործողության ժամկետն ու տարածքը,
դ) սահմանված է լիցենզառուի պարտավորությունը վարձատրության չափի կամ դրա որոշման ձևի և վճարման ժամկետների մասին,
ե) պայմանագրի գրանցմամբ չեն խախտվում այլ անձանց` նախկինում ձեռք բերած իրավունքները, այդ թվում` միևնույն առաջնության թվականով նույնական գյուտերին կամ նույնական գյուտին և օգտակար մոդելին տրված եվրասիական արտոնագրերի արտոնագրատերերի իրավունքները,
զ) չկան լիցենզառուի իրավունքների անհիմն սահմանափակումներ, որոնք կարող են վնաս հասցնել ՀՀ տնտեսական շահերին,
որոշում է կայացվում պայմանագիրը գրանցելու մասին:
12. Սույն կարգի համաձայն գործակալությունում գրանցվում են նաև ենթալիցենզային պայմանագրերը, եթե նախկինում գրանցված հասարակ լիցենզային պայմանագրով նախատեսված է, որ լիցենզառուն կարող է իրեն վերապահված իրավունքների շրջանակներում օբյեկտի օգտագործման իրավունք տալ երրորդ անձանց:
13. Լիցենզային կամ զիջման մասին պայմանագրի գրանցման մասին որոշման հիման վրա`
ա) պայմանագիրը գրանցվում է պայմանագրերի գրանցամատյանում, որտեղ նշվում են` դիմումի ստացման թվականը, պայմանագրի գրանցման թվականը, պայմանագրի գրանցման համարը, վճարված պետական տուրքի չափը, արտոնագրի (երի) համարը (ները), պայմանագրի կողմերի անունները, ազգանունները (անվանումները), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն և երկրի կոդը, այլ նշումներ և տվյալներ, որոնք վերաբերում են պայմանագրի առանձնահատկություններին.
բ) գրանցված պայմանագրի յուրաքանչյուր օրինակի վերջին էջում կատարվում է հետևյալ գրառումը`
«Սույն պայմանագիրը գրանցված է Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալությունում:
Գրանցման համարը_________ գրանցման թվականը___________
(պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը, ստորաբաժանման կնիքը)».
գ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի փետրվարի 7-ի թիվ 19-Ն հրամանով հաստատված «Արդյունաբերական սեփականության օբյեկտների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների և արտոնագրային հավատարմատարների գրանցամատյանների վարման և պահպանական փաստաթղթեր տալու կարգի» համաձայն գրառում է կատարվում գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների պետական գրանցամատյաններում և արտոնագրերում.
դ) գրանցված պայմանագրի մեկ օրինակը պահպանվում է գործերում:
14. Գործակալությունում գրանցման ենթակա են նաև լիցենզային պայմանագրերի մեջ կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են պայմանագրի կողմերի, պայմանագրի գործողության ժամկետի, պայմանագրի գործողության տարածքի, վերապահվող իրավունքների ծավալի փոփոխությանը:
15. Լիցենզային պայմանագրերի մեջ կատարված փոփոխությունների գրանցումը կատարվում է գործակալություն ներկայացված դիմումի հիման վրա (Հավելված 3), որին պետք է կցվի`
ա) լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին պայմանագիրը (3 օրինակ, որոնցից առնվազն մեկը բնօրինակն է)` առանց ջնջումների, կարված և համարակալված էջերով.
բ) սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
գ) լիազորագիրը, եթե դիմումը ներկայացված է գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով կամ արտոնագրատիրոջ որևէ այլ ներկայացուցչի միջոցով:
Դիմումը քննարկվում է սույն կարգի 3-7-րդ կետերով սահմանված պայմաններին համապատասխան և դրանց բավարարելու դեպքում գործակալության կողմից ընդունվում է քննարկման, և մեկամսյա ժամկետում որոշում է կայացվում պայմանագրում տեղ գտած փոփոխությունները գրանցելու մասին:
16. Լիցենզային պայմանագրի վաղաժամկետ դադարեցման կամ լիցենզատուի և լիցենզառուի փոխհամաձայնությամբ դրա մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ կայացված որոշման մասին կողմերը մեկամսյա ժամկետում պետք է հայտնեն գործակալություն, որը անհրաժեշտ գրառում է կատարում պայմանագրերի գրանցամատյանում և համապատասխան օբյեկտի պետական գրանցամատյանում:
17. Սույն կարգին համապատասխան գրանցված պայմանագրերը և դրանց մեջ կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտնում դրանց գրանցման օրվանից:
18. Զիջման մասին կամ լիցենզային պայմանագրի գրանցման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել գործակալության բողոքարկման խորհրդում կամ դատական կարգով:
19. Սույն կարգի համաձայն դիմումների քննարկումը և պայմանագրերի գրանցման հետ կապված աշխատանքներն իրականացնում է գործակալության պետական գրանցամատյանների բաժինը:
Հավելված 1
i
Հայաստանի Հանրապետության
մտավոր սեփականության
գործակալություն
Դիմում
զիջման մասին պայմանագրի գրանցման մասին
._. ._.
Խնդրում եմ գրանցել ._.գյուտի (երի),._. օգտակար մոդելի (ների), ._. ._. արդյունաբերական նմուշի (ների) զիջման մասին կից ներկայացվող պայմանագիրը:
Արտոնագիր (եր) N ________________
Արտոնագրատեր (զիջող) _________________________________________________
անունը, ազգանունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը
______________________________________________________________________
Ստացող ___________________________________________________________
անունը, ազգանունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը
__________________ ____________________________________
ստորագրություն, թվական արտոնագրատիրոջը ներկայացնող անձի անունը,
ազգանունը և պաշտոնը
Նամակագրության հասցեն ___________________________________________
փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային հասցեն
Կից ներկայացվող փաստաթղթերը
1. Զիջման մասին պայմանագիրը ___թերթից, ____3 օրինակ
2. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը ---- թերթից, 1 օրինակ
3. Լիազորագիրը ____ թերթից, 1 օրինակ
4. Արտոնագիրը (երը) ___ թերթից, ____հատ
(1-ին հավելվածը փոփ. 29.06.16 թիվ 647-Ն հրաման)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
մտավոր սեփականության
գործակալություն
Դիմում
լիցենզային պայմանագրի գրանցման մասին
._. ._.
Խնդրում եմ գրանցել ._. գյուտի (երի), ._. օգտակար մոդելի (ների), ._. ._. արդյունաբերական նմուշի (ների) օգտագործման իրավունքի ընձեռման մասին կից
ներկայացվող լիցենզային պայմանագիրը:
Արտոնագիր (եր) N ________________
Արտոնագրատեր (լիցենզատու) ______________________________________
անունը, ազգանունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը
______________________________________________________________________
Լիցենզառու _____________________________________________________
անունը, ազգանունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը
__________________ ____________________________________
ստորագրություն, թվական արտոնագրատիրոջը ներկայացնող անձի անունը,
ազգանունը և պաշտոնը
Նամակագրության հասցեն ___________________________________________
փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային հասցեն
Կից ներկայացվող փաստաթղթերը
1. Զիջման մասին պայմանագիրը ___թերթից, 3 օրինակ
2. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը ---- թերթից, 1 օրինակ
3. Լիազորագիրը ____ թերթից, 1 օրինակ
4. Արտոնագիրը (երը) ___ թերթից, ____հատ
(2-րդ հավելվածը փոփ. 29.06.16 թիվ 647-Ն հրաման)
Հավելված 3
Հայաստանի Հանրապետության
մտավոր սեփականության
գործակալություն
Դիմում
լիցենզային պայմանագրում կատարված փոփոխությունների
գրանցման մասին
._. ._.
Խնդրում եմ գրանցել ._. գյուտի (երի), ._. օգտակար մոդելի (ների), ._. ._. արդյունաբերական նմուշի (ների) օգտագործման իրավունքի ընձեռման մասին
լիցենզային պայմանագրում (գրանցված է «___» ________________ 200 թ.
N_____) կատարված կից ներկայացվող փոփոխությունները:
Արտոնագիր (եր) N ________________
Նշանի սեփականատեր (լիցենզատու) ______________________________________
անունը, ազգանունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը
______________________________________________________________________
Լիցենզառու _______________________________________________________
անունը, ազգանունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը
__________________ ____________________________________
ստորագրություն, թվական նշանի սեփականատիրոջը ներկայացնող անձի
անունը, ազգանունը և պաշտոնը
Նամակագրության հասցեն ___________________________________________
փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային հասցեն
Կից ներկայացվող փաստաթղթերը
1. Լիցենզային պայմանագրում կատարված փոփոխությունները
(պայմանագիրը, համաձայնագիրը և այլն) _____ թերթից, 3 օրինակ
2. Լիազորագիրը _ _ թերթից, 1 օրինակ
3. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը ____ թերթից, 1 օրինակ
4. Արտոնագիրը (երը) _____ թերթից, _____ հատ
(3-րդ հավելվածը փոփ. 29.06.16 թիվ 647-Ն հրաման)