Սեղմել Esc փակելու համար:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆ ...

02.03.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.06.2016  -ից մինչեւ   02.03.2024  -ը:
 

(ուժը կորցրել է 22.02.2024 թիվ 2-Ն հրաման)

i

112.0009.310513

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»        05            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11213215

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

29 ապրիլի 2013 թվականի թիվ 9-Ն

 

i

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշման 2-րդ հավելվածի 5-րդ կետի համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

29 ապրիլի 2013 թ.

թիվ 9-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԸՆՏՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` կարգապահական հանձնաժողով) կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերն ընդունելու, քննարկելու և թեկնածուներին ընտրելու հետ կապված հարաբերությունները:

2. Կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների ներկայացուցիչների ընտրությունը յուրաքանչյուր տարի իրականացնում է ոստիկանությունը:

3. Հասարակական միավորման ներկայացուցչի ընտրության համար սույն կարգով նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն ոստիկանության ներքին անվտանգության վարչությունն է (այսուհետ` վարչություն):

 

II. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներին ընդգրկելու մասին հայտարարությունը ոստիկանությունը հրապարակում է մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը` հասարակական միավորումների տվյալների շտեմարանի ձևավորման և վարման համար: Հայտարարությունը հրապարակվում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջում:

5. Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`

1) հայտերի ներկայացման վայրը (հասցեն) և հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

2) հայտերի ընդունման օրերը և ժամերը.

3) հայտ ներկայացնող հասարակական միավորումներից պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները.

4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

6. Հասարակական միավորումները հայտերը ներկայացնում են ոստիկանություն` համաձայն ձևի (կցվում է):

 

III. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

 

7. Ոստիկանությունը հասարակական միավորումների հայտերի հիման վրա ձևավորում է տվյալների շտեմարան:

8. Տվյալների շտեմարանն իր մեջ պարունակում է հետևյալ տվյալները`

1) հասարակական միավորման անվանումը.

2) հասարակական միավորման գտնվելու վայրը.

3) հասարակական միավորման գործունեության բնույթը.

4) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները.

5) ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն:

9. Հասարակական միավորումների տվյալների շտեմարանը վարում է վարչությունը:

10. Տվյալների շտեմարանը ձևավորվում է յուրաքանչյուր տարի` հայտարարությունը հրապարակելուց հետո 30-օրյա ժամկետում` հասարակական միավորումների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:

11. Հասարակական միավորումը որևէ տվյալի փոփոխման դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է ոստիկանությանը:

 

IV. ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

12. Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական միավորումները, որոնք ունեն առնվազն երեք ամսվա գործունեություն:

13. Յուրաքանչյուր հասարակական միավորում հայտը ներկայացնում է մեկ լիազոր ներկայացուցչի համար:

14. Եթե հայտը ներկայացնողը հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը չէ, ապա հայտի հետ ներկայացնում է նաև հասարակական միավորման կողմից տրված լիազորագիրը:

15. Հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել այն ներկայացուցչի համար, որը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ և (կամ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով:

16. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված պահանջների ապահովման համար պատասխանատու են հայտը ներկայացնող հասարակական միավորման ներկայացուցիչը և հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը:

 

V. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

17. Կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու վերաբերյալ հասարակական միավորումների կողմից ներկայացված հայտերը քննարկվում են վարչության կողմից:

18. Ներկայացրած հայտը կարող է մերժվել, եթե ներկայացվել է սույն կարգի պահանջների խախտմամբ:

19. Հայտում ձևական սխալների առկայության դեպքում վարչությունը տեղեկացնում է այդ մասին հայտը ներկայացնողին և հնարավորություն տալիս մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտը շտկելու դրանք:

20. Հայտը մերժվում է վարչության կողմից գրավոր ծանուցման միջոցով հայտը ստացվելուց հետո յոթ օրացուցային օրվա ընթացքում` նշելով սույն կարգի այն դրույթը, որի չպահպանելը մերժման համար հիմք է հանդիսացել:

21. Հայտի մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

22. Կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու վերաբերյալ հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել միևնույն ներկայացուցչի վերաբերյալ երկու տարի անընդմեջ:

 

VI. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

23. Վարչությունը յուրաքանչյուր տարի տվյալների շտեմարանի ձևավորումից հետո 10-օրյա ժամկետում տվյալների շտեմարանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, որի կողմից հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով ընտրվում է հինգ հասարակական միավորում: Ընտրության ընթացքում նախապատվությունը կարող է տրվել իրավապաշտպան հասարակական գործունեությամբ զբաղվող հասարակական միավորումներին:

24. Եթե տվյալ տարում կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար ներկայացվել է թվով հինգ հայտ, ապա ընտրված են համարվում այդ թեկնածուները:

25. Եթե ներկայացված հայտերի թիվը հինգից պակաս է, ապա ոստիկանությունը հրապարակում է նոր հայտարարություն` հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը տասնհինգ օրով երկարաձգելու վերաբերյալ:

i

26. Կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար ընտրված հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

(26-րդ կետը փոփ. 17.05.16 թիվ 7-Ն հրաման)

i

27. Եթե մինչև հաստատման ներկայացնելը թեկնածուն հրաժարվում է ընդգրկվել կարգապահական հանձնաժողովի կազմում, կամ նրա ընդգրկվելը որևէ պատճառով (մահ, հիվանդություն և այլն) դառնում է անհնարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետն առկա տվյալների շտեմարանից կատարում է լրացուցիչ ընտրություն:

(27-րդ կետը փոփ. 17.05.16 թիվ 7-Ն հրաման)

i

28. Եթե Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից թեկնածությունները հաստատելուց հետո կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական միավորման ներկայացուցիչը հրաժարվում է կարգապահական հանձնաժողովում իր անդամությունից կամ նրա մասնակցությունը կարգապահական հանձնաժողովի աշխատանքներին որևէ պատճառով (մահ, հիվանդություն և այլն) դառնում է անհնարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետն առկա տվյալների շտեմարանից կատարում է լրացուցիչ ընտրություն և համապատասխան փոփոխություն է կատարվում սույն կարգի 26-րդ կետի համաձայն ընդունված հրամանում:

(28-րդ կետը փոփ. 17.05.16 թիվ 7-Ն հրաման)

29. Եթե շտեմարանում առկա հայտերի թիվը չի բավարարում սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերով նախատեսված լրացուցիչ ընտրությունը կատարելու համար, ապա ոստիկանությունը հրապարակում է լրացուցիչ հայտարարություն:

i

30. Կարգապահական հանձնաժողովի կազմում ընտրվելու մասին վարչությունը գրավոր տեղեկացնում է թեկնածուին ոստիկանության պետի հրամանով կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներին ընդգրկելուց հետո` հնգօրյա ժամկետում:

(30-րդ կետը փոփ. 17.05.16 թիվ 7-Ն հրաման)

31. Կարգապահական հանձնաժողովի կազմում ընտրված և ընդգրկված հասարակական միավորման ներկայացուցիչը կարգապահական հանձնաժողովի նիստերին ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:

32. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված հայտարարությունը 2013 թվականի համար ոստիկանության կողմից հրապարակվում է մինչև 2013 թվականի հունիսի 25-ը:

 

Ձև

i

ՀՀ ոստիկանության պետի

2013 թվականի ապրիլի 29-ի

թիվ 9-Ն հրամանի հավելվածի

Հայաստանի Հանրապետության

ոստիկանության պետ

պարոն _________________________

(անունը, ազգանունը)

 

ՀԱՅՏ

 

Խնդրում եմ _____________________________________________-ն ընդգրկել

(հասարակական միավորման անվանումը)

Հայաստանի Հանրապետության ոստիկանության տվյալների շտեմարանում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորման ներկայացուցչին ներգրավելու նպատակով:

 

Ներկայացնում եմ հետևյալ տեղեկությունները`

1. հասարակական միավորման գտնվելու վայրը` ___________________________

____________________________________________________________________

2. հասարակական միավորման գործունեության բնույթը` ___________________

____________________________________________________________________

3. գործադիր մարմնի ղեկավար` ________________________________________

(անունը, ազգանունը)

____________________________________________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարին) (անձնագրի սերիան, համարը, երբ և ում

կողմից է տրվել)

 

4. ներկայացուցիչ` __________________________________________________

(անունը, ազգանունը) (ծննդյան օրը, ամիսը, տարին)

____________________________________________________________________

          (անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

____________________________________________________________________

             (հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Հայտնում եմ, որ ներկայացվող անձը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով չի տառապում:

 

Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ`

 

Հայտատու` ______________________  ____________________________

                 (ստորագրություն)          (անունը, ազգանունը)

 

«____» _____________ 20 թ.

 

(ձևը փոփ. 17.05.16 թիվ 7-Ն հրաման)

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
29.04.2013
N 9-Ն
Հրաման