(ուժը կորցրել է 08.12.2023 թիվ 2505-Ն հրաման)
i
106.0190.041105
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 11 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10605422
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
28 հոկտեմբերի 2005 թվականի N 190-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի օգոստոսի 29-ի «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 659-Ա որոշմամբ հաստատված ցանկի 9-րդ կետի պահանջին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Սահմանել Հայաստանի Հանրապետությունում տնտեսական օգտակարության պետական փորձարկումների ենթակա բույսերի տեսակների ցանկը` համաձայն հավելվածի:
Հավելված
i
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2005թ. հոկտեմբերի 28-ի
N 190-Ն հրամանի
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
1. Ցորեն 33. Ձմերուկ
2. Գարի 34. Սեխ
3. Տարեկան /աշորա/ 35. Դդում
4. Տրիտիկալե 36. Դդմիկ
5. Հաճար 37. Առվույտ
6. Եգիպտացորեն 38. Կորնգան
7. Լոբի 39. Վիկ
8. Սիսեռ 40. Արևածաղիկ
9. Ոլոռ 41. Երեքնուկ միամյա /Շաբդար/
10. Ոսպ 42. Ոզնախոտ հավաքովի
11. Սոյա 43. Ժիտնյակ
12. Ծխախոտ 44. Մարգագետնային սիզախոտ
13. Կտավատ 45. Խաղող
14. Խորդենի 46. Ծիրանենի
15. Գետնանուշ 47. Դեղձենի
16. Սորգո 48. Սալորենի
17. Կարտոֆիլ 49. Շլորենի
18. Կաղամբ 50. Բալենի
19. Ծաղկակաղամբ 51. Կեռասենի
20. Լոլիկ 52. Նշենի
21. Վարունգ 53. Խնձորենի
22. Տաքդեղ 54. Տանձենի
23. Սմբուկ 55. Սերկևիլենի
24. Ճակնդեղ 56. Ընկուզենի
25. Գազար 57. Նշենի
26. Սոխ 58. Նռնենի
27. Սխտոր 59. Թզենի
28. Բողկ 60. Խուրմա
29. Ամսական բողկ 61. Ձիթենի
30. Սպանախ 62. Հաղարջենի
31. Մաղադանոս 63. Կոկռոշենի
32. Սամիթ 64. Ազնվամորի /մալինա/
65. Ելակ
66. Բրոկկոլի,
67. Կաղամբագոնգեղ-կոլռաբի
68. Հազար
(հավելվածը փոփ. 22.01.16 թիվ 9-Ն հրաման)