040.1321.271114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 նոյեմբերի 2014 թվականի N 1321-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.3 աղյուսակում կատարել լրացումներ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 20-ի N 217-Ա որոշմամբ նախատեսված Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մի շարք աշխատանքների իրականացումը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 122,279.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել դրամաշնորհի մասին պայմանագրի հիման վրա:
4. Սահմանել`
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված Մաքսային Միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման համար անհրաժեշտ սարքավորումների, ծրագրային ապահովումների ու աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածով նախատեսված սարքավորումները, ծրագրային ապահովումներն ու աշխատանքները ձեռք են բերվելու «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու.
3) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման գործողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
----------------------------------------
ԻՐՏԵԿ - N 1 հավելվածը չի բերվում
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2014 թվականի նոյեմբերի 27-ի
N 1321-Ն որոշման
ՑԱՆԿ
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Չափի|Քա-|Ընդհանուր |
|ը/կ | |միա-|նա-|արժեքը |
| | |վորը|կը |(հազ. |
| | | | |դրամ) |
|______|__________________________________________|____|___|__________|
| |Անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային | | | |
| |ապահովման ձեռքբերում | | | |
|______|__________________________________________|____|___|__________|
|1. |Սարքավորումներ | | | |
|______|__________________________________________|____|___|__________|
|1.1. |Մշակման հանգույց | | 2 | |
|______|__________________________________________|____|___|__________|
|1.1.2.|Blade bl460 G7, 2xE5649 (6-core, 2.53Ghz),|հատ | 1 | 3,035,40|
| |64GB RAM, 2x146GB 15K HDD, 8Gb FC HBA | | | |
|______|__________________________________________|____|___|__________|
|1.2.3.|Blade bl460 G6, 2xE5520 (4-core, 2.26Ghz),|հատ | 1 | 2,690.30|
| |64GB RAM, 2x146GB 15K HDD, 8Gb FC HBA | | | |
|______|__________________________________________|____|___|__________|
|1.2. |Տրանսպորտային կայանի հանգույց |հատ | 2 | |
|______|__________________________________________|____|___|__________|
|1.2.1.|Blade bl460 G6, 1xE5520 (4-core, 2.26Ghz),|հատ | 1 | 2,037.20|
| |32GB RAM, 2x300GB 10K HDD, no HBA | | | |
|______|__________________________________________|____|___|__________|
|1.2.2.|Rackmountable DL360G7, 1xE5606 |հատ | 1 | 2,038.60|
| |(4-core, 2.13 GHz), 32GB RAM, 2xHDD, | | | |
| |no HBA | | | |
|______|__________________________________________|____|___|__________|
|1.3. |Մոնիթորինգի հանգույց | | 2 | |
|______|__________________________________________|____|___|__________|
|1.3.1.|Rackmountable DL380P Gen8, 2xE5-2620v2 |հատ | 1 | 3,266.50|
| |(6-core, 2.1Ghz), 32GB RAM, | | | |
| |3x300GB 10K HDD, no HBA | | | |
|______|__________________________________________|____|___|__________|
|1.3.2.|Rackmountable DL380P Gen8, 1xE5-2620v2 |հատ | 1 | 3,316.50|
| |(6-core, 2.1Ghz), 32GB RAM, | | | |
| |3x300GB 10K HDD, no HBA | | | |
|______|__________________________________________|____|___|__________|
|1.4. |Պահպանման համակարգ | | 1 | |
|______|__________________________________________|____|___|__________|
|1.4.1.|Storage HP 3PAR 7200 with 8x100GB |հատ | 1 | 19,128.00|
| |SSD+12x1TB NL SAS HDDs | | | |
|______|__________________________________________|____|___|__________|
|1.5. |Հաղորդակցման սարքավորում | | | |
|______|__________________________________________|____|___|__________|
|1.5.1.|Cisco ASA5515-X |հատ | 2 | 11,858.00|
|______|__________________________________________|____|___|__________|
|1.5.2.|JE006A HP 1910-24G Switch |հատ | 4 | 725.80|
|______|__________________________________________|____|___|__________|
|1.5.3.|Blade chassis HP C7000 with 2xHP MDS 8/12c|հատ | 1 | 10,068.50|
| |BladeSystem Fabric Switch, 2xCisco 3020 | | | |
|______|__________________________________________|____|___|__________|
|1.6. |Այլ սարքավորումներ | | 1 | |
|______|__________________________________________|____|___|__________|
|1.6.1.|Universal 42U HP Rack with airflow |հատ | 1 | 1,221.30|
| |optimization, sidepanel, stabilizer kits, | | | |
| |2x32A Core PDUs, 2x32A High voltage PDUs | | | |
|______|__________________________________________|____|___|__________|
|1.6.2.|APC Smart-UPS RT 5000VA 230V |հատ | 1 | 2,984.10|
|______|__________________________________________|____|___|__________|
|1.6.3.|1-year support contract for Blade+Storage |հատ | 1 | 2,662.80|
|______|__________________________________________|____|___|__________|
| |ընդամենը | | | 65,033.00|
|______|__________________________________________|____|___|__________|
|2. |Ծրագրային ապահովում | | | |
|______|__________________________________________|____|___|__________|
|2.1. |Ծրագրային ապահովման ոչ բացառիկ իրավունք |հատ |640| 27,585.00|
| |IBM/IBW-D55V1LL/IBM WebSphere MQ Processor| | | |
| |Value Unit (PVU) License + SW Subscription| | | |
| |& Support 12 Months | | | |
|______|__________________________________________|____|___|__________|
|2.2. |Red Hat Enterprise Linux Server, |հատ | 6 | 519.60|
| |Standard (1-2 sockets) (Up to 1 guest) | | | |
| |1 Year | | | |
|______|__________________________________________|____|___|__________|
| |ընդամենը | | | 28,104.60|
|______|__________________________________________|____|___|__________|
|3. |Համակարգի զարգացման այլ ծախսեր | | | |
|______|__________________________________________|____|___|__________|
|3.1. |Համակարգի զարգացման համար այլ աշխատանքներ,| - | - | 29,141.90|
| |սարքավորումներ, ծրագրային ապահովում, | | | |
| |ծառայություններ, անձնակազմի ուսուցում, | | | |
| |վերապատրաստում և ԵՏՄ-ի միասնական | | | |
| |տեղեկատվական տարածության շրջանակներում | | | |
| |աշխատանքային այցերի ծախսեր | | | |
|______|__________________________________________|____|___|__________|
| |ընդամենը | | | 29,141.90|
|______|__________________________________________|____|___|__________|
| | Ընդամենը | | | 122,279.5|
._____________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 18.08.15 թիվ 939-Ն որոշում)