040.0240.160315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 մարտի 2015 թվականի N 240-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
i
2. Հայաստանի գրողների միության 300-տեղանոց մեծ դահլիճի վերանորոգման և վերազինման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2015 թվականին հատկացնել 37,500.4 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 13.08.15 թիվ 918-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ
----------------------------------------------------
i
ԻՐՏԵԿ - NN 1 և 2 հավելվածները չեն բերվում
(հավելվածները փոփ. 13.08.15 թիվ 918-Ն որոշում)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2015 թվականի մարտի 10-ի
N 240-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի |Ցուցանիշների փոփոխությունը |
|տնտեսագիտական դասակարգման |(ավելացումները նշված են դրական նշանով, |
|հոդվածների անվանումները և |իսկ նվազեցումները` փակագծերով) |
|օբյեկտների անվանումը |_______________________________________|
| |առաջին |առաջին |ինն ամիս |տարի |
| |եռամսյակ |կիսամյակ | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | |2,932.7 |40,786.3 |40,786.3 |40,786.7 |
|________________________|____|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | | |
|________________________|____|_________|_________|_________|_________|
|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ | |2,932.7 |40,786.3 |40,786.3 |40,786.7 |
|ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ | | | | | |
|________________________|____|_________|_________|_________|_________|
|ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ | |2,932.7 |40,786.3 |40,786.3 |40,786.7 |
|________________________|____|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | | |
|________________________|____|_________|_________|_________|_________|
|Շենքերի և | | | | | |
|շինությունների կառուցում|5112| - |3,026.7 |3,026.7 |3,026.7 |
|________________________|____|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | | |
|________________________|____|_________|_________|_________|_________|
|ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ | | |3,026.7 |3,026.7 |3,026.7 |
|քաղաքի մարզադպրոցի 300 | | | | | |
|հանդիսատեսի համար | | | | | |
|տրիբունայի կառուցում | | | | | |
|________________________|____|_________|_________|_________|_________|
|Շենքերի և |5113| - |34,826.9 |34,826.9 |34,827.3 |
|շինությունների կապիտալ | | | | | |
|վերանորոգում | | | | | |
|________________________|____|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | | |
|________________________|____|_________|_________|_________|_________|
|Հայաստանի գրողների | | |34,826.9 |34,826.9 |34,827.3 |
|միության 300 տեղանոց մեծ| | | | | |
|դահլիճի վերանորոգում և | | | | | |
|վերազինում | | | | | |
|________________________|____|_________|_________|_________|_________|
|Նախագծահետազոտական |5134|2,932.7 |2,932.7 |2,932.7 |2,932.7 |
|ծախսեր | | | | | |
|________________________|____|_________|_________|_________|_________|
|ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ | |259.6 |259.6 |259.6 |259.6 |
|քաղաքի մարզադպրոցի 300 | | | | | |
|հանդիսատեսի համար | | | | | |
|տրիբունայի կառուցում | | | | | |
|________________________|____|_________|_________|_________|_________|
|Հայաստանի գրողների | |2,673.1 |2,673.1 |2,673.1 |2,673.1 |
|միության 300 տեղանոց մեծ| | | | | |
|դահլիճի վերանորոգում և | | | | | |
|վերազինում | | | | | |
._____________________________________________________________________.