041.0235.310315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2015 թվականի N 235-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի`
i
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի փետրվարի 9-ի N 90-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարության ներկայացմամբ հաստատում է նոր տեսչական համակարգին անցնելու նախնական ծրագիրը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հավանությանն արժանացած նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը.
3) հետևում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 10-ի N 187-Ա որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքին.
4) սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված միջոցառումների կատարման ապահովման նպատակով, ինչպես նաև նոր տեսչական համակարգին անցնելու ռազմավարական քայլերի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանում տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդին.
5) ըստ անհրաժեշտության, ինչպես նաև տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարության առաջարկությամբ կազմակերպում է աշխատանքային քննարկումներ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների վերաբերյալ.
6) քննարկում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող ընթացիկ հարցերը:
(1-ին կետը փոփ. 24.06.15 թիվ 530-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ