(ուժը կորցրել է 21.07.08 թիվ 510-Ա որոշում)
i
041.0085.020201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2001 թվականի N 85
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1994 թվականի ապրիլի 25-ին Սոֆիայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի 11-րդ հոդվածին համապատասխան`
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Տ. Դավթյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի
տեղակալ
Դ. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ս. Մանասարյան - Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Լ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի
զարգացման վարչության պետ
Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության
աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի
վարչության պետ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ս. Խաչատրյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի
նախարարության աշխատակազմի միջազգային
հարաբերությունների և սփյուռքի հետ
համագործակցության վարչության պետ
Ա. Մարության - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի
օդային փոխադրումների կարգավորման և
լիցենզավորման վարչության պետ
Ս. Ադամյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության աշխատակազմի հարկային
վարչարարության կատարելագործման վարչության
պետի տեղակալ
Ք. Գրիգորյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Է. Փանոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Եվրոպայի վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)
(կազմը փոփ. 21.08.01 թիվ 614, 15.10.01 թիվ 737, 26.03.02 թիվ 154, 25.12.02 թիվ 786-Ա, 17.06.06 թիվ 443-Ա որոշումներ)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական ու գիտատեխնիկական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 171 և 2000 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 22-ի N 171 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 393 որոշումները: